Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Վարչապետը ներկա է գտնվել Երեւանում հագուստի նոր արտադրամասերի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ներկա է գտնվել հագուստի արտադրության նոր ֆաբրիկաների բացման արարողությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մեկ մասնաշենքում գործունեություն են ծավալելու «Ալեքս տեքստիլ», «Սարտեքս», «Ասա Գարմենտ» ապրանքանիշերի կարի ֆաբրիկաները։ Վարչապետը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործունեությանն ու տեսականուն։ Գործադիրի ղեկավարը ողջունել է թեթեւ արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային ծրագրերի իրականացումը եւ նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել ոլորտի զարգացմանն ու առաջընթացին։

***
Ընդհանուր առմամբ, կարի արտադրամասերում ներկայում ստեղծվել է 1000 նոր աշխատատեղ, սակայն առաջիկայում այդ թիվը նախատեսվում է հասցնել 3 հազարի։ Ֆաբրիկաներում արտադրվելու են բաճկոններ, կաշվի կտոր, գործված հագուստ։
«Սարտեքս» ֆաբրիկան ստեղծվել է «Ալեքս տեքստիլի» եւ իտալական «Սարտիս» ընկերության համագործակցությամբ, որը զբաղվում է հայտնի «MaxMara», «Moncler», «Peuterey», «Dolce&Gabana», «Dainese» եւ այլ հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ։ Երեւանյան արտադրանքն ամբողջությամբ արտահանվելու է Իտալիա։ «Ալեքս տեքստիլը» համագործակցում է նաեւ Չինաստանում բրենդային վերնահագուստ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի հետ։ Համագործակցության արդյունքում արտադրված ամբողջ տեսականին եւս արտահանվելու է արտերկիր։
2020 թվականին «Ալեքս տեքստիլը» նախատեսում է Արտաշատում բացել տնային տեքստիլի եւ սրբիչի արտադրություն, ինչպես նաեւ եւս մեկ կարի ֆաբրիկա։ Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է ստեղծել եւս 1500 նոր աշխատատեղ։

02-11-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO