Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ԱՇԽԱՐՀ


Վաշինգտոնն ու Մոսկվան՝ Սիրիայի գազանավթային շահերի բախման կիզակետում

Բուն սիրիական խնդրից հեռանալը հղի է հին ու նոր բախումների վերսկսմամբ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օրերս քննարկել է միջազգային խոշոր նախագծերի իրականացման հարցերը՝ գազատարների, ինչպես նաեւ Սիրիայի մասով։ Նշվել է, որ Սիրիայի հարցով Սահմանադրական հանձնաժողովի առաջին նիստին, որը տեղի է ունեցել Ժնեւում, դրական գնահատական է հնչել. կարեւորվել է, որ «Սիրիայի ճակատագիրը պետք է որոշեն հենց իրենք՝ սիրիացիները»։ Հույս է հայտնվել, որ Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքը «կշարունակվի առանց երրորդ երկրների ճնշման»։
Իսկ մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սիրիայում մնացած ամերիկյան զինուժը պետք է վերահսկի նաեւ գազատարներն ու նավթատարները, որպեսզի սիրիական բանակը չկարողանա իր հսկողության տակ վերցնել դրանք։ Վաշինգտոնը ցանկանում է այդ պաշարները պահել քրդական հսկողության տակ, որպեսզի կարողանա օգտվել դրանցից։ Իսկ այս իրավիճակը ձեռնտու չէ ռուսական կողմին, նաեւ՝ Սիրիայի կառավարությանը։
Հասկանալի է, որ այս զինադադարի ընթացքում յուրաքանչյուր կողմ փորձելու է պաշտպանել իր տնտեսական շահերը, ինչը անում էր նաեւ Թուրքիան՝ փորձելով տիրել Սիրիայի գազանավթաշատ տարածքներին։ Բնական պաշարների շուրջ մրցակցությունը նոր չէ եւ հարյուրամյակների պատմություն ունի, որը լի է նաեւ ավերիչ հակամարտություններով ու պատերազմներով։
Սիրիայի նավթային պաշարների պաշտպանությունը ԱՄՆ—ի նախագահը համարել է առաջնահերթություն, եւ չնայած այստեղից ամերիկյան ուժերը դուրս բերելու փաստին, այլ զորքեր է մտցնում՝ նավթի հանքերի անվտանգությունն ապահովելու համար։ Նախապես հայտարարվել էր, որ Սիրիայից ամերիկյան 1000 հոգանոց զինուժի փոխարեն կմնա 200—ը, սակայն այժմ հայտնի է դարձել, որ կմնա 900 զինվորական. զինվորականների թիվը կրճատվելու է ընդամենը 100—ով։ Միացյալ Նահանգները Իրաքից զինվորականներին կվերաբաշխի, որոնք կուղեկցեն զրահապատ մեքենաներն ու տանկերը։ Ընդհանուր առմամբ, 500 մարդ պաշտպանելու է նավթահանքերը։ Հաշվի առնելով նաեւ Ալ—Թանֆի տարածքում գտնվող զորքերը՝ ինչպես վերը նշեցինք, Սիրիայում կմա մոտ 900 զինվորական։
Հետաքրքիր է, որ արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ այն կարծիքին է, որ ի սկզբանե ԱՄՆ—ն ցուցադրաբար դուրս եկավ Սիրիայից՝ Թուրքիայի զավթողական քաղաքականությանը նպաստելու համար։ Այսինքն՝ հենց սկզբից ամերիկացի զինծառայողները վերականգնել են Սիրիայի հյուսիս—արեւելքում՝ Թուրքիայի սահմանից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Ալ—Կահտանիա եւ Ռումեիլան շրջանների նավթի հանքավայրերում պարեկային ծառայությունը։ Խոսքն այն տարածքների մասին է, որտեղից նրանք ցուցադրաբար հետ քաշվեցին՝ փաստացի արտոնելով Թուրքիային՝ սկսելու «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը։ Նա հավելել է, որ մինչ այս էլ ամերիկյան ռազմական միավորումները շարունակում էին պարեկային գործառույթ իրականացնել Դեյր Զոր նահանգի նավթի հանքավայրերի շրջանում, ինչպես նաեւ պահպանել ներկայությունը Սիրիայի հարավում՝ Հորդանանի եւ Իրաքի սահմանների մերձակայքում տեղակայված, ռազմավարական նշանակություն ունեցող ալ—Թանֆ ռազմաբազայում։
Իսկ Սպիտակ տան պատճառաբանության մեջ նշվում է այն հանգամանքը, որ «Իսլամական պետությունը» երբ տարիներ առաջ սկսեց լայնածավալ տարածքներ գրավել Իրաքում ու Սիրիայում, հիմնականում կախյալ էր այդ երկրների նավթային պաշարներից։ Վերլուծաբան Լորի Բլենքի խոսքերով՝ ծայրահեղականները նավթն օգտագործում էին ոչ միայն որպես վառելանյութ իրենց ռազմական տեխնիկայի համար, այլ նաեւ կարողանում էին նավթը հասցնել սեւ շուկա։
Եվ, ի դեպ, հիշեցնենք, որ այդ ամենն անում էին Թուրքիայի միջոցով, որի համար եւս չպատժվեց Անկարան։
Չնայած ԱՄՆ նախագահի այն տեսակետի, թե հարկավոր է վերահսկել նավթային պաշարները հօգուտ իրենց երկրի, բազմաթիվ փորձագետներ չեն համաձայնվում, որ ամերիկյան ընկերությունները կարող են օգտվել Սիրիայի նավթային պաշարներից։ Նշվում է, որ ամերիկյան ընկերությունները կարող են կանգնել այնտեղ գործունեություն ծավալելու շուրջ իրավական ու գործնական դժվարությունների առջեւ։ Փորձագետները համոզված են, որ ռիսկը մեծ է, եւ ամերիկյան ընկերությունները հետաքրքրված չեն լինի այնտեղ գործունեություն ծավալելու առումով։ Հիշեցնում են, որ ահաբեկիչները, սկսած Ուսամա բեն Լադենի ժամանակներից, միշտ են փորձել տարածել այն կարծիքը, որ ԱՄՆ—ն խառնվում է Մերձավոր Արեւելքի խնդիրներին՝ այստեղի նավթի պաշարներից շահ ստանալու նպատակով։
Ամերիկյան փորձագետների մեծ մասը համոզված է նաեւ, որ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, թե «ինքը փորձելու է գործարք նախապատրաստել «Էքսոն մոբիլ» կամ այլ ընկերությունների հետ՝ Սիրիայի նավթի պաշարներից օգտվելու համար», կարող է, իրոք, թյուր տպավորություն ստեղծել, որ ԱՄՆ—ի նպատակն այստեղ հենց դա է եղել։ Եվ շարունակում են մեր այն միտքը, թե պատերազմները միայն նման նպատակներով սկսելու ու շարունակելու մասին տեսակետները հենված են հին ժամանակներից մնացած փորձառության վրա, ինչն այս դեպքում հօգուտ ԱՄՆ—ի չի աշխատի։
Ավելին, Վաշինգտոնը կմխրճվի նոր հակամարտության մեջ, քանի որ Սիրիայի այս խնդրում ներքաշված են մի քանի կողմեր՝ Մոսկվան, Թեհրանը (Իրանը եւս զինված ջոկատներ ունի Սիրիայում), իհարկե, նաեւ Դամասկոսն ու քրդերը, ինչը նավթի պաշարների վրա վերահսկողություն հաստատելու հարցում կխորացնի նոր մրցակցությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջերին նոր մարտահրավերների հանգամանքների պատճառաբանությամբ Մոսկվան ռազմական ոստիկանության շուրջ 300 անդամ եւ 33 միավոր ռազմական տեխնիկա տեղափոխեց Սիրիա, մեկ շաբաթվա ընթացքում ռազմական ոստիկանության 2 գումարտակ տեղակայվեց։ Եվ ռուսական ոստիկանական ուժերը շարունակում են թուրքական զինուժի հետ վերահսկել ստեղծված անվտանգության գոտին։
Չնայած Կրեմլը նախապես հայտարարել էր, թե «թուրք—սիրիական սահմանի վերահսկողությունը պիտի ստանձնի Սիրիան», սակայն տեղի տալով թուրքական նոր հարձակումների սպառնալիքին՝ զինադադարը կնքվեց ռուս—թուրքական համատեղ պարեկություն սահմանելով։ Դամասկոսը Մոսկվային դաշնակից է համարում եւ ողջունեց այդ համաձայնագիրը։
Իսկ Թուրքիան վերստին սպառնում է վերսկսել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ պատճառաբանելով, թե քրդական բոլոր կազմավորումները չեն թողել տարածքները սահմանի մոտ։ Անկարան հայտարարել է. «Եթե նրանք չհեռանան 30 կիլոմետրանոց անվտանգության գոտուց, Թուրքիան այդ տարածքները մաքրելու է ահաբեկիչներից՝ ռուսական կողմի ներկայացուցիչների միջոցով փոխանցված ծանուցման համաձայն եւ հրապարակային հայտարարություններին համապատասխան»։
Ի դեպ, թուրքերը դեռ զինադադարը կնքելիս էին խոսում նոր ներխուժման մասին՝ նկատելով, որ Սիրիայի գազա—նավթային պաշարների «բանավեճը» ավելի առաջնային է դարձել։ Հենց այստեղ էլ կողպված է վտանգներով լցված սնդուկը, որի բացումը հղի է անկանխատեսելի հետեւանքներով եւ ոչ միայն թուրք—սիրիական հակամարտության վերսկսմամբ պայմանավորված։

05-11-2019





23-05-2020
Բարենպաստ պայմաններ են ստեղծվում բիզնեսի հեռանկարային ճյուղերի համար
Օրենսդրական փոփոխությունը կնպաստի առցանց եւ շրջիկ առեւտրի զարգացմանը



23-05-2020
Արտակարգ դրության արտակարգ... «Վերջին զանգը»
Տխրելու պատճառ չկա, դպրոցից բուհ տանող ճամփան մեկ ...


23-05-2020
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 374 նոր դեպք, առողջացել է ևս 62 պացիենտ
Հայաստանում մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


23-05-2020
Հավատքի անկյուն
6. Սնափառություն
Սնափառություն ( սին եւ փառք – ...


23-05-2020
Ծածուկ ծառայությունը արդյունավետ մեթոդ է
Եվ, ըստ ԱԺ պատգամավորի, պետք է շարունակել կիրառել



23-05-2020
Հայաստանը կարող է լինել ինքնաբավ
Արդեն այսօր պետք է մտածել հաջորդ տարվա գյուղոլորտի ...


23-05-2020
Տերյանից Սեւակ ընկած ուղու ողջ իմացաբանությունը
Իմ այս դիտարկումը համարում եմ ընդամենը գրականագիտական սադրանք




23-05-2020
Հասարակական տրանսպորտը եւ ուղեւորը
Ոչ բոլորն են ճիշտ կատարում ...

23-05-2020
Նորակոչիկները պատրաստ են ծառայելու հայոց բանակում
Անցած տարվա դեկտեմբերին շահագործման հանձնվեց եւ ...

23-05-2020
Սիրիայի դեմ Թուրքիայի համար բոլոր միջոցներն արդարացված են
Սիրիայում իրավիճակը մնում է բարդ ու դժվարին։ Թեեւ ...

23-05-2020
Հայաստանը օլիմպիական վարկանիշային մրցաշար կընդունի
Արեւելյան Եվրոպայի երկրների վոլեյբոլի ասոցիացիան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO