Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Մեծ Հայաստանի «որակյալ» քաղաքացիները

Ի՞նչ են նկարել Համահայկական 9-րդ մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի մասնակիցները

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Մերիդիան էքսպո կենտրոնի» ընդարձակ ցուցասրահում Համահայկական 9-րդ մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի մասնակիցների աշխատանքներն են։ Այս տարվա մրցույթ-փառատոնը «Իմ Սարյանը» խորագիրն է կրում, բայց եթե անգամ ծանոթ էլ չլինես մրցույթի թեմատիկային, անմիջապես գլխի կընկնես՝ ասելիքը Սարյանն է։ 20—րդ դարի հայ մեծագույն նկարչի «շունչը» զգացվում է բոլոր աշխատանքներում՝ գույնի եւ պատկերի ներդաշնակ համադրությամբ։
Սա մեր մշակութային իրականության մեջ պարզապես հերթական ցուցահանդես չէ։ Այստեղ իրենց աշխատանքներն են ցուցադրում Հայաստանի, սփյուռքի արվեստի եւ հանրակրթական դպրոցների սաները։ Երեւակայական փոքրիկ մոնստրիկների գլխավերեւում սարյանական աղավնիներն են՝ որպես չարի դեմ բարության խորհրդանիշ։ Նկարի տրամաբանության մեջ բարու եւ չարի պայքարն է, երբ պատմության վերջում բարին միշտ հաղթում է չարին։ 7—ամյա Մարկի աշխատանքն է, մայրն է այսպես մեկնաբանում։ Մարկից էլ եմ փորձում մեկնաբանություն լսել, հարցնում եմ՝ ինչո՞ւ ես նկարում, պատասխանում է՝ «որովհետեւ հիմա, այս տարիքում նկարելուց հա՛մ ձեռքդ է բացվում, հա՛մ, որ մեծանաս, ավելի սիրուն ես նկարելու։ Իմ կտավի մոնստրուհին Սլենդերինան է։ Վախենալու մուլտֆիլմի մեջի հերոսուհու կողքին Սարյանի աղունիկներն են։ Ես շատ եմ սիրում տենց վախենալու բաներ։ Երեք հատ աշխատանք ունեմ՝ փիսիկ, մոնստրներ եւ այս մուլտի հերոսը»։
Սարյանի թեմայով նկարելու միտքն այնքան էլ փոքրիկին չի ուրախացրել, անկեղծանում է՝ «դժվար էր, հազիվ նկարեցի»։ Գյումրիի հայորդաց տան սան 10—ամյա Արեն Մնոյանի՝ ծառ նկարելու միտքը խիստ անհատական որոշում է եղել։ Ասում է՝ վստահ էր, ծառն ամենասիրունը կլինի Սարյանի գույներով։ Սարյանական կարմիր գույնը շատ է սիրում, նկարի մեջ էլ գերակշռում է կարմիրը։ Սարյանի թեմայով ցուցահանդես մրցույթի առաջին անգամ էր մասնակցում։ Գիտի, որ մրցույթ—փառատոն է եւ բնավ չի բավարարվում «կարեւորը մասնակցությունն» է ձեւակերպումով։ Արենը հաղթանակի համար է մասնակցել։ Ներքին Գետաշենի ապագա արվեստագետը՝ 9—ամյա Ժասմինա Վահանյանը, սովորում է տեղի միջնակարգ դպրոցում։ Նկարչական տաղանդը Ժասմինայի մեջ բնատուր է։ Պատկերել է սարյանական մոտիվներով եկեղեցի, ուր այցելում են ինքն ու իր ընկերուհիները։ Ժասմինայի սերը նկարչության նկատմամբ, ինչպես մայրն է ասում, դեռ մանկուց է դրսեւորվել։ Մինչ իր հասակակիցները ազատ ժամանակը ժամանակակից տեխնիկական միջոցներով են լցնում, Ժասմինան նկարում է ու նկարում։
Ներքին Գետաշենի մեկ այլ տաղանդավոր գեղեցկուհի՝ 10—ամյա Էլեն Վահանյանը, ցուցահանդեսի արդեն երրորդ անգամ է մասնակցում, իսկ այս համահայկական մրցույթ—փառատոնին՝ առաջին։ Նկարել է գարնանային բնություն։ Էլենի կտավում Սարյանի «ձեռագիրը» երեւում է գույների համադրության մեջ։ Ինքն էլ, ինչպես Սարյանը, սիրում է նկարել հայկական լեռնաշխարհի չքնաղ բնությունը։ Ցանկությունն է՝ մեծ նկարիչ դառնալ։ Մարտիրոս Սարյանի թեման հոգեհարազատ է, երեւի հենց նրա համար, որ նկարիչներից հատկապես Սարյանին է շատ սիրում։ «Սկզբում չէի կողմնորոշվում ինչ նկարել, հետո հասկացա, որ բնությունն է ամենաճիշտը։ Երկու աշխատանք եմ մրցույթին ներկայացրել, որոնցից մեկում Գետաշենի ծառերը, բնությունն ու մրգերն եմ նկարել։ Երկրորդ դասարանից եմ նկարում, շատ եմ սիրում, չեմ կարող բացատրել, թե վրձինը ձեռքիս ինչ է զգում»,—անկեղծանում է Էլենը։ Իր աշխատանքներն առաջինը ցույց է տալիս նկարչության ուսուցչուհուն, ում հորդորով էլ մասնակցում է մրցույթ–փառատոնին։ Ակնկալում է, որ լավագույն աշխատանքների մեջ նաեւ իր նկարներից մեկը կներառեն։
Ներկայացված աշխատանքներից բոլորն էլ իրենց գույներով եւ պատկերներով հիացմունքի տեղիք էին տալիս։ Դրանց մեջ, սակայն, մի գործ կա, որ ո՛չ գույն ունի, ո՛չ էլ բնության պատկերներ. փայտի վրա մատիտով արված Սարյանի դիմանկարն է, որը պարզապես անհնար է չնկատել։ Հեղինակը Բյուրեղավանի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցի աշակերտ 15—ամյա Հայկ Չլոյանն է։ Ասում է՝ ի սկզբանե գիտեր, որ փայտի վրա նկարելն ավելի յուրահատուկ ու գեղեցիկ կդիտվի, թեեւ ավելի դժվար է։ Բայց Սամվելը փայտի հետ վաղուց է «լեզու գտել», արդեն հմտացել է։ Վերջերս է սկսել Սարյանի նկարները նկարել, հիմա արդեն նկարիչն իրեն անչափ հարազատ է դարձել։ Նկարչությունը որպես մասնագիտություն չէ, որ ընտրել է, այն Սամվելի համար պարզապես հոբբի է, նախասիրություն։ Նոր բաներ տեսնելու եւ սովորելու ցանկությամբ է մրցույթ—փառատոնին մասնակցության հայտ ներկայացրել։ Բոլոր նկարներն էլ, ըստ իրեն, գաղափարական առումով յուրահատուկ են։ «Բայց ես հատկապես դիմանկարներ եմ շատ սիրում»,—նշեց մրցույթ—փառատոնի մասնակիցը։
Հիշեցնենք, որ համահայկական 9—րդ մանկապատանեկան մրցույթ—փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։ Այս տարի փառատոնին մոտ 800 աշխատանք էր ներկայացվել։ Արվեստաբան Հենրիկ Իգիթյանի եղբայրը՝ ճարտարապես Լեւոն Իգիթյանը, հիշում է՝ ինը տարի առաջ, երբ հանդես եկան մրցույթ—փառատոն անցկացնելու նախաձեռնությամբ, ոչ ոք չհավատաց, որ այն կարող է «միս ու արյուն» ստանալ։ Ասում է՝ ժամանակը ցույց տվեց, որ իրենց գործը ճիշտ էր։
«Բազմաթիվ երեխաներ են ծնվում հայկական լեռնաշխարհում, օտար երկրներում, մեր առաջին խնդիրն է նրանց կապել մայր հայրենիքի հետ, որպեսզի ապրեն մեր հոգեւոր խնդիրներով։ Ինչ—որ երկրների պետական ծրագրում մենք, որպես էթնոս, այսօր չպիտի լինեինք, բայց ինչպես տեսնում եք, կանք եւ դեռ երկար ճանապարհ պիտի անցնենք, որպեսզի նաեւ աշխարհին հիշեցնենք, որ հայկական լեռնաշխարհի տերը մենք ենք։ Այն երեխաները, որ մեր համակարգում են ընդգրկված, այս գաղափարախոսությամբ եւ հոգով են դաստիարակվում։ Մեր նպատակն է երեխաներին դարձնել մեծ Հայաստանի «որակյալ» քաղաքացիներ, ներքուստ անկախ, եւ որպեսզի մի բան շատ լավի իմանան՝ երկրագնդում ոչ մի ազգ իրավունք չպիտի ունենա մեզ հետ վերեւից խոսելու։ Կա՛մ մեզնից ցած, կա՛մ՝ հավասար։ Մենք համոզված ենք, որ բոլորը նկարիչ չեն դառնալու, եւ դրա կարիքն էլ չկա, բայց եթե նրանք բժիշկ դառնան կամ քիմիկոս, իրենց կոլեգաներից կտարբերվեն, ավելի բարձր կլինեն հենց իրենց մասնագիտության մեջ։ Սա է հոգեւոր սնունդի արժեքը»,—ասաց Իգիթյանը։
Նշենք նաեւ, որ փառատոնն անցկացվելու է երկու փուլով։ Առաջին փուլում հաղթողների աշխատանքները ներկայացվելու են ցուցահանդեսում եւ տպագրվելու են համապատասխան պատկերագրքում։ Ցուցահանդեսին մասնակցած աշխատանքների հեղինակներից որոշվելու են վերջնական հաղթողները՝ կրթօջախները կամ անհատ հեղինակները։ Առաջին փուլի բոլոր հաղթողները կստանան ցուցահանդեսի պատկերագիրք, երկրորդ փուլում՝ գեղագիտության ազգային կենտրոնի դիպլոմներ եւ պատվոգրեր։

05-11-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO