Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Ասելիք կա միջազգային հանրության համար

«Սոցիալական աշխատողները բարեփոխում են կյանքը»

Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում երեկ տեղի է ունեցել «Սոցիալական աշխատանքը եւ արժանապատիվ սոցիալական պաշտպանության արդի օրակարգը Հայաստանում» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովի բացման արարողությունը։
Այն կազմակերպել էին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի եւ սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ու Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության եւ ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի աջակցությամբ։
«Սոցիալական աշխատանքը եւ արժանապատիվ սոցիալական պաշտպանության արդի օրակարգը Հայաստանում» գիտաժողովը նվիրված էր Երեւանի պետական համալսարանի հիմնադրման 100, Հայաստանում սոցիալական աշխատանքի կրթության կազմակերպման 25, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի, ԵՊՀ սոցիալական աշխատանքի եւ սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի ու Հայաստանում սոցիալական աշխատողների ասոցիացիայի ստեղծման 15—ամյա հոբելյաններին։
Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը, որը շնորհավորեց ներկաներին սոցաշխատողի մասնագիտական օրվա առթիվ. «Կարեւորն այն է, որ կարողանաք ձեր աշխատանքով օգտակար լինել մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը, իսկ այդպիսի մարդիկ միշտ կլինեն։ Ձեր եւ հասարակության մնացած անդամների աշխատանքից է կախված նման մարդկանց կյանքը թեթեւացնելը եւ, որ էլ ավելի կարեւոր է, նրանց հանրային կյանքին ներգրավելը։ Բոլոր մարդիկ ճիշտ աջակցության դեպքում կարող են ոչ միայն իրենց լիարժեք զգալ, այլեւ կատարած աշխատանքով օգտակար լինել հանրությանը»։
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը համառոտ ներկայացրեց այն քայլերը, որոնք համալսարանը ձեռնարկում է սոցիալական աջակցության կարիք ունեցողներին օգնելու համար։ Նա նշեց, որ ԵՊՀ—ում արդեն կան մասնաշենքեր, որոնք հասանելի են բոլորին, կան անձնակազմի աշխատողներ կամ ուսանողներ, որոնք վարձատրվում են, որպեսզի օգնեն աջակցության կարիք ունեցող ուսանողներին՝ դասերին լիարժեք մասնակցելու։ Բացի դրանից, Գ. Գեւորգյանը նշեց, որ առաջիկա երկու տարվա ընթացքում նախատեսվում է ԵՊՀ բոլոր մասնաշենքերում թեքահարթակներ կառուցել։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը միացավ շնորհավորանքներին եւ նշեց, որ այս մասնագիտությունը եւ աշխատանքը, թերեւս, ամենակարեւորն է համարում ժողովրդավարական, սոցիալական պետության համար։
«Չեմ վախենա նշել, որ Հայաստանում սոցիալական աշխատանքի ինստիտուտն ավելի շատ կայացել է ակադեմիական մակարդակում։ Մեր երկրում առկա մասնագիտական կրթության ոլորտում ներուժը, ցավոք, պետական ծրագրերում կամ պետական քաղաքականության մեջ գործնական կիրառություն չի գտել այնքան, որքան որ պետք է տեղի ունենար հիմնվելով նշված միջոցների վրա»,–ասաց Զ. Բաթոյանը։
Նա նշեց, որ կարիքի գնահատման վրա հիմնված քաղաքականությունն է օգնում մեզ մեր ծրագրերը դարձնել մարդակենտրոն։
«Ես ուզում եմ ասել, որ ՀՀ կառավարության ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության քաղաքականությունը հենց այսպիսի աշխատանքի վրա պետք է հիմնված լինի՝ կարիքի գնահատման եւ այդ կարիքին համապատասխան ծառայությունների ու քաղաքականության մշակման։ Այդ իմաստով շատ կարեւորում ենք ոլորտի մասնագետների, փորձագետների փորձը, աշխատանքը, նրանց գիտելիքներն ու համագործակցությունը, որովհետեւ սոցիալական աշխատանքի կարեւորությունը ոչ միայն խնդիրների լուծման իմաստով է արդիական, այլեւ այդ խնդիրները կանխարգելելու»,–ասաց նախարարը։
Նա վստահություն հայտնեց, որ առաջիկայում համագործակցության ավելի լայն հնարավորություններ են լինելու, ինչին մանրամասն անդրադարձավ իր հետագա ելույթում։ Զարուհի Բաթոյանը խոսեց ակտիվ համագործակցության մասին եւ ասաց, որ ակնկալում է բոլորի աջակցությունը։
«Սոցիալական աշխատանքը եւ արժանապատիվ սոցիալական պաշտպանության արդի օրակարգը Հայաստանում» գիտաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Հայաստանում ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեյթենը, որը շնորհավորեց ներկաներին այս հատուկ օրվա կապակցությամբ։

05-11-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO