Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ԼՂՀ


Ուրվագծելով կրթության նոր տեսլականը

Եռօրյա քննարկումներ Ստեփանակերտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Եռօրյա քննարկումներից հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում իր աշխատանքներն ավարտեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի ու ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարության նախաձեռնած ֆորումը։
Ըստ «Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի տարածաշրջանային համագործակցության եւ համայնքային զարգացման տնօրեն Գրիգորի Հովհաննիսյանի, միջոցառման նպատակն է «ստեղծել ոչ միայն կրթական հիմնախնդիրների եւ ոլորտի առջեւ ծառացած մարտահրավերների բացահայտման հարթակ, այլեւ քննարկումների արդյունքում կոնկրետ առաջարկություններով հանգելու նրան, թե ինչպես բարելավել եւ փոխել կրթությունը, ստեղծել կրթական մի այնպիսի միջավայր, որտեղ ուսումնառությունը լինի հաճելի, սովորողները ճիշտ կողմնորոշվեն եւ գտնեն իրենց տեղը հասարակության մեջ»։
Արձանագրենք, որ Արցախում առաջին անգամ է նման ձեւաչափով միջոցառում կազմակերպվում։ Նոր էր ինչպես կառուցվածքը, այնպես էլ աշխատակարգը։ Իր գոհունակությունը հայտնելով մասնակիցների ակտիվ ելույթների կապակցությամբ՝ ֆորումի աշխատանքներն արդյունավետ գնահատեց «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի տնօրեն Արթուր Մարտիրոսյանը, որի ընթացքում «արհեստավարժ, բարձրակարգ մասնագետներն աշխատանքային խմբերում ցուցադրեցին ժամանակակից ուսուցման մեթոդները՝ ամենատարբեր ձեւաչափերով, որոնք գործնական կողմնորոշիչ դեր կխաղան դասավանդման ժամանակ»։
Ֆորումի մասնակիցներին կրթական խնդիրների վերաբերյալ իրենց մոտեցումներն են ներկայացրել Երեւանի «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը եւ «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Արամ Փախչանյանը։ Եթե Ա. Աթայանի կարծիքով ուսուցիչը պետք է կարողանա աշակերտին տալ այն ամենը, ինչը կարեւոր է նրա ընդունակությունների զարգացման համար, ապա Ա. Փախչանյանը կարծում է, որ «որպես կրթական համայնք՝ պետք է միավորվել, պայքարել պարզամտության դեմ եւ ապահովել արդյունավետ ստեղծագործական աշխատանքի տարածք»։
Հատկանշական է, որ հիմնադրամի նորարարական գաղափարներն արդեն իսկ կիրառվում են Արցախի 21 դպրոցում։ Քաշաթաղի շրջանի Արտաշավի դպրոցի տնօրեն Վերա Խաչատրյանը խոստովանեց, թե սկզբնական շրջանում որքան թերահավատ էին իր գլխավորած կրթօջախում, երբ խոսք եղավ այն մասին, որ ֆիզկուլտուրա դասավանդող նոր ուսուցիչը ծրագրում է ուսուցման գործընթացը վերափոխել։ Տքնանքի եւ պրպտուն մտքի, դասավանդման նոր մեթոդների կիրառման շնորհիվ նրան հաջողվեց հասնել նպատակին, եւ ուսանելի օրինակը խանդավառեց շատերին։ Ֆորումի մասնակիցներից յուրաքանչյուրը, հանդիպումից տպավորված, նորը, ուսանելին իր հետ տանելու, մտածողություն եւ միջավայր փոխելու հաստատակամությամբ էր հրաժեշտ տալիս գործընկերներին՝ «ուղեւորվելով» իր կրթօջախ։
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ով ներկա էր ֆորումի աշխատանքներին, կարծիք հայտնեց, որ հանրապետության շրջանում կրթական համակարգի բարեփոխումների մեծ պահանջ կա, եւ պետք է կարողանալ ի մի բերել ողջ ներուժը. «Սա վերաբերում է համակարգի նվիրյալներին, մասնավորապես՝ երիտասարդներին։ Եվ, կարծում եմ, ունենալով մեկ միասնական կրթական դաշտ՝ պիտի փորձենք առաջնորդվել այնպիսի չափորոշիչներով, որոնք ուրվագծում են կրթության նոր տեսլականը՝ հետ չմնալով զարգացած մյուս երկրներից»։
Թե կայացած ֆորումի որոշումներն ինչպես «կյանքի կկոչվեն», դեռ վաղ է այդ մասին որեւէ ենթադրություն անել։ Սակայն այն իրողությունը, որ աշխատանքային խմբերում փորձի լայն փոխանակում է կատարվել եւ մասնակիցների կողմից նորովի է ընկալվում դասավանդման առաջարկվող մեթոդների արդյունավետությունը, անժխտելի է։ Ուսուցիչներից մեկը, որ մինչ այդ մանկավարժությունը թողնելու մտադրություն ուներ, հայտարարեց, թե որոշել է մայրաքաղաքից մեկնել հեռավոր մի գյուղ ու այնտեղ դասավանդել։ Եղան եւ այլ առաջարկներ։
Ստեփանակերտ

05-11-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO