Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


IPSE DIXIT

Մարդու արտաքինի մեջ պատկերվում եւ արտացոլվում է նրա ներքին բովանդակությունը, իսկ դեմքն արտահայտում ու բացահայտում է մարդու ներքին էությունը. ապրիորի այս ենթադրությունը միանգամայն հուսալի է, հաստատվում է ամեն առիթով... Համենայն դեպս, զուր են որոշ պարզամիտներ համարում, թե մարդու տեսքը ոչ մի նշանակություն չունի, որովհետեւ հոգին իբր առանձին է, մարմինն՝ առանձին, եւ առաջինին առնչվում է այնպես, ինչպես իրեն է առնչվում վրայի զգեստը։
Իրականում մարդկային դեմքը մի հիերոգլիֆ է, որը ոչ միայն ենթարկվում է վերծանման, այլեւ դրա համար պատրաստի այբուբենը մեր իսկ մեջ է։ Մարդու դեմքն ավելին է ասում եւ առավել հետաքրքրական բաներ, քան նրա շուրթերը, քանի որ դեմքը յուրատեսակ համառոտագիրն է այդ մարդու բոլոր մտքերի եւ ցանկությունների, այն ամենի, ինչը նա երբեւէ ասելու է։ Շուրթերը մարդու միայն մտքերն են արտահայտում, մինչդեռ դեմքը՝ նրա բնույթը։ Ահա թե ինչու ամեն մեկն արժանի է, որ իրեն ուշադիր զննեն, բայց ամեն մեկն արժանի չէ զրույցի....
Բարդությունը գուշակելն է, ինչի ընդունակությունը մասամբ բնատուր է, մասամբ ձեռք է բերվում փորձառությամբ։ Բայց ոչ ոք լիովին չի տիրապետում այդ հմտությանը, եւ ամենափորձառուներն իսկ կարող են մոլորության մեջ հայտնվել։ Այդուհանդերձ, մարդու դեմքը չի ստում, ինչ էլ որ դրա մասին ասի Ֆիգարոն, թեպետ մենք հաճախ կարդում ենք ոչ այն, ինչ գրված է դեմքին։ Բոլոր դեպքերում մարդու դեմքի վերծանումը բարդ ու մեծ արվեստ է։ Դրա սկզբունքները չեն յուրացվում in abstractio։ Դրա առաջին պայմանն է դիտարկվող մարդուն ընկալել զուտ օբյեկտիվ հայացքով, ինչը բնավ էլ դյուրին չէ։ Եթե այստեղ խառնվի դույզն—ինչ հակակրանք կամ համակրանք, վախվորածություն, հուսավառություն, կամ էլ այն միտքը, թե մենք ինքներս ինչ տպավորություն ենք թողնում այդ մարդու վրա, կարճն ասած՝ սուբյեկտային—անձնային որեւէ պահ, ապա հիերոգլիֆը դառնալու է աղճատուն եւ անստույգ։ Ինչպես որեւէ լեզվի հնչյունները պարզորոշ լսում է միայն նա, ով այդ լեզուն չի հասկանում (քանզի հակառակ դեպքում նշանակյալը անմիջապես նշանն արտամղում է գիտակցությունից), ճիշտ այդպես էլ որեւէ մարդու դեմքը ճշտիվ տեսնում է միայն նա, ով այդ մարդուն դեռ միանգամայն օտար է, այսինքն՝ դեռ չի զննել դեմքը մի քանի հանդիպման կամ խոսակցության ընթացքում։ Ահա թե ինչու որեւէ դեմքից օբյեկտիվ տպավորություն, ուրեմն եւ դրա վերծանման հնարավորություն լինում է, իսկն ասած, միայն առաջին հայացքի պարագայում։ Ինչպես որ բուրմունքն է մեզ վրա տպավորություն գործում միայն զգացվելիս, իսկ գինու համն առնում ենք միայն առաջին բաժակով, ճիշտ այդպես էլ դեմքերն են իրենց առաջին տպավորությունը գործում միայն առաջին հանդիպման պահին։ Ուստի եւ դրան հարկավոր է մանրազնին ուշադրություն դարձնել. հարկավոր է հիշել մեր առաջին տպավորությունը, իսկ մեզ համար անձնային կարեւորություն ունեցող մարդկանց դեպքում, նույնիսկ գրառել, եթե ցանկանում ենք հավատալ մեր դիմագիտական զգացումին եւ դատողությանը։ Հետագա ծանոթությունը, վարվեցողությունը ջնջելու են այդ տպավորությունը, բայց հանգամանքները հետո որեւէ կերպ այն հաստատելու են....
Արդ, ով օժտված է դիմագիտական հեռատեսությամբ, պետք է անպայման ուշադրություն դարձնի մարդու հետ մոտեմոտ ծանոթանալուն նախորդող՝ առավել անեղծ եւ հավաստի ընկալման կանխատեսությանը։ Քանզի մարդու դեմքը շիփ—շիտակ արտահայտում է, թե նա ի՛նչ է, իսկ եթե մենք սխալվում ենք, ապա ոչ թե նրա, այլ մեր մեղավորությունն է։ Ընդհակառակը, մարդու խոսքը երեւան է հանում միայն այն, թե ի՛նչ է մտածում, ավելի հաճախ՝ միայն իր սովորածը կամ էլ պարզապես այն, ինչը նա մատուցում է որպես սեփական միտք։

Արթուր ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

06-11-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO