Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Բարդ սկիզբ, հաջող ընթացք

Ի՞նչ զարգացումներ կան Հայաստանի նկարիչների միությունում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Այն ժամանակ ժամը 17.00-ին միությունն արդեն «մահացած» էր, լույսերն անջատված էին, մարդ չկար։ Հիմա օրեր են լինում, որ մինչեւ ուշ երեկո տեղ չի լինում քայլելու, որովհետեւ երեք հարկում էլ միջոցառումներ են իրականացվում»,-«ՀՀ»-ի հետ զրույցում Հայաստանի նկարիչների միությունում տիրող մթնոլորտը ներկայացրեց միության նախագահ Սուրեն Սաֆարյանը՝ ընդգծելով միությունների կարեւոր դերն ու նշանակությունը։
Ս. Սաֆարյանը շուրջ մեկ տարի է՝ ղեկավարում է նկարիչների միության աշխատանքները։ Մինչ այդ՝ 1998 թվականից հետո, այդ հաստատությունում նախագահի փոփոխություն չի եղել։
Իսկ թե ի՞նչ է արվել վերջին մեկ տարվա ընթացքում, նորընտիր նախագահը ներկայացնում է ըստ հերթականության. «Տարեսկզբի առաջին հանրապետական ցուցահանդեսը բացվեց ցուցասրահի նոր գույներով վերանորոգված պատերի ներքո, որը շատ մեծ արձագանք ունեցավ։ Հանրապետական ցուցահանդեսի բնույթը փոփոխման կարիք ուներ, եւ մենք որոշեցինք անվանափոխել այն եւ կոչել «Գարնանային եւ աշնանային սալոն»։ Իսկ ռեյտինգային ցուցահանդեսը նկարիչների համար քննության պես մի բան է՝ մասնակցում են եւ միության անդամ դառնալու հայտ ներկայացնում»։
Դրանով պայմանավորված՝ կանոնադրության որոշ կետեր պետք է խմբագրվեն ու սրբագրվեն. արդեն հնացած են համարվում։ Ի դեպ, միության անդամ դառնալու հայտ ներկայացնողների շրջանում մերժվողները քիչ թիվ չեն կազմում՝ պահանջներին չեն համապատասխանում։
Եվս մեկ կարեւոր հանգամանք՝ ֆինանսական մասով. միության 18 մլն դրամ պարտքի խնդիրը ՀՀ վարչապետի միջոցով հնարավոր է եղել լուծել պետականորեն։ «Ընդհանուր առմամբ, սկզբնական շրջանը բարդ էր միության համար, որովհետեւ բանկային բոլոր հաշիվները սառեցված էին։ Բայց կարողացանք հաղթահարել այդ դժվարությունները, եւ միության ոչ մի անդամ չզգաց՝ այդ շրջանում ինչ էր կատարվում այստեղ»,–նշեց Սաֆարյանը՝ ավելացնելով, որ նաեւ կարողացել են աջակցել միության անդամներին ամենատարբեր հարցերով՝ առողջապահությունից մինչեւ անհրաժեշտ նյութերի ձեռք բերում։
ՀՆՄ նախագահն արձանագրում է նաեւ, որ սկսած պիտակներից՝ փոխվել է նաեւ ցուցադրությունների տեսքը. «Ամեն ցուցադրության ժամանակ նորովի է լինում նաեւ ցուցասրահը, անգամ պատերն են ներկվում, որպեսզի ցուցադրությանը համահունչ լինեն։ Ձմռան ամիսներին ցուցասրահում շատ ցուրտ էր լինում, այս ձմեռ այդ հարցը այլեւս լուծված կարող ենք համարել։ Այդ ամենը նախկինում չի եղել։ Այդ ամենը հիմա է արվում։ Նախընտրական շրջանի խոստումներն իրականացնելու ուղղությամբ հետեւողականորեն աշխատում ենք։ «Փլված» հիմնարկ ենք որդեգրել, հիմա պետք է քայլ առ քայլ ու համբերատար կարողանանք խնդիրները լուծել»։
Այս պահին նկարիչների միության շենքի ադմինիստրատիվ մի մասում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Հետո արդեն անցում են կատարելու 3—րդ հարկ՝ աստիճանաբար ընթացք տալով վերանորոգման մյուս աշխատանքներին։ Շորժայի ստեղծագործական տան համար եւս ներդրումներ են եղել, մի մասնաշենքն ինչ—որ չափով վերանորոգել են։ «Ամբողջն արվում է միության միջոցներով։ Ճիշտ կառավարման արդյունքում կարողանում ես գումար տնտեսել եւ ուղղել այդ ամենին»,– բարձրաձայնում է նախագահը՝ խոսելով նաեւ միջազգային համագործակցության մասին։ Միջազգային պլեներ են կազմակերպել ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, որի շրջանակում հյուրընկալել են դասախոսներ Սանկտ Պետերբուրգից։ Նպատակը փոխգործակցության եզրեր գտնելն է եղել, որի շրջանակում փոխանակման ծրագրեր կիրականացվեն։ Միջոցառումից տպավորված ռուս մասնակիցներն էլ որոշել են շարունակել նախագիծը։ Առաջիկայում Սանկտ Պետերբուրգում բացվելու է Հայաստանում կատարած աշխատանքների նրանց ցուցահանդեսը։
Արված աշխատանքներին զուգահեռ, սակայն, նկարիչների միությունում դեռեւս շատ խնդիրներ էլ մնում են չլուծված։ Առաջիններից է «արհեստանոց» ձեւակերպումը, որի դեպքում հարկումն իրականացվում է այնպես, ինչպես, օրինակ, խաղատների դեպքում։ Առհասարակ, նկարիչների հարկմանը Սուրեն Սաֆարյանը դեմ չէ, բայց մյուս կողմից էլ հարց է բարձրացնում՝ ի՞նչ է տալու դրա դիմաց պետությունը։ Նրա խոսքերով՝ ազատ նկարիչները նույնիսկ չեն կարողանում սոցփաթեթից օգտվել, հիփոթեքային վարկ վերցնել, նրանց երկար տարիների կատարած աշխատանքը չի գնահատվում աշխատանքային ստաժ։ Մեկ այլ խնդիր է արվեստանոցների հարցը։ Միության նախագահը հույս ունի, որ ինչ—որ լքված տարածքներ, գործարաններ կտրամադրվեն, որոնք կդառնան արվեստանոցներ, ցուցասրահներ։
Իսկ մինչ այդ, աուդիտորական ընկերության կողմից կատարվել է հաշվապահական վերլուծություն, որի արդյունքում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել։ Նախկին նախագահի հետ հանդիպումներ են եղել, եւ նա լուծումներ չի կարողացել առաջարկել։ Միության ղեկավարն ասում է՝ արձանագրված փաստեր կան, որոնց մասով պատկան մարմինները կզբաղվեն։

06-11-2019





19-11-2019
Տարածաշրջանը՝ ռազմաքաղաքական ծավալումների սպասումներում
Հայաստանի դերը կարող է անսպասելիորեն առաջնային դիտարկվել

Արմենուհի ...


19-11-2019
ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման ի՛ր ծրագիրն անել
Չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունն էլ կսկսենք

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




19-11-2019
Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը
Ձեւավորվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի առաջնային կազմը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




19-11-2019
Կառավարությունը կրթության եւ գիտության ոլորտում գնալու է վճռական, սկզբունքային եւ հետեւողական փոփոխությունների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


19-11-2019
Քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության ...


19-11-2019
Ովքե՞ր են եղանակի մասին տեղեկանում «առաջին ձեռքից»
Գարնան առաջին ամպրոպների հետ Գագիկ Սուրենյանի համար կյանքը ...


19-11-2019
Խաղաղության աղավնին՝ դպրոցի բակում
Հերիկի դպրոցը կոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով




19-11-2019
Ոսկու փոխարեն՝ արեւային էներգիա
Տարածքի կոնսերվացման նպատակով ավելի քան ...

19-11-2019
Եթե ապրում ես, ուրեմն ապրում ես կայացած երազանքի մեջ
«Վերնիսաժում» նստած՝ աշխարհը պտտում է իր ...

19-11-2019
Պատվաբեր առաքելություն
Արթուր Ալեքսանյանը դարձավ
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO