Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.05.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Քաղաքը աղբից կմաքրեն... ռոբոտները

Նաեւ կփորձեն հետեւել երթեւեկության կանոններին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ նոյեմբերի 9-ին Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի միջազգային ամենամեծ «Robotex» ռոբոտաշինության մրցույթը, որին կմասնակցեն «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաները, «Robotex» միջազգային միավորման 50 անդամ երկրները, ոլորտով հետաքրքրված ընկերություններ եւ անհատներ։ Այս բացառիկ մրցույթը լավագույն հարթակներից մեկն է, որում իրենց ունակություններն ու գիտելիքներն են ցուցադրում ռոբոտաշինությամբ եւ ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդները։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց ԱՏՁՄ ծրագրերի համակարգող Աննա Սարգսյանը, մրցույթի նպատակն է խրախուսել եւ հանրայնացնել ռոբոտաշինության, ծրագրավորման եւ դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ռոբոտաշինության ոլորտը, մեծացնել ոլորտի եւ ինժեներական մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը, ճարտարագիտական մտածելակերպի զարգացումը։
«Ռոբոտաշինության մրցույթներ ԱՏՁՄ—ի կողմից իրականացվում են դեռեւս 2008—ից։ Նման միջազգային մասշտաբի ռոբոտաշինության մրցույթ Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ։ Առաջին անգամ է նաեւ, որ ԱՏՁՄ—ն անդամակցել է «Robotex» միջազգային միավորմանը, որը համախմբում է բոլոր այն երկրներին, որոնք ունեն ռոբոտաշինության զարգացման ծրագրեր։ «Robotex»–ին անդամակցում է 50—ից ավելի երկիր, հիմա նաեւ Հայաստանը»,–նշեց Սարգսյանը։
Անդամակցելով միջազգային «Robotex»—ին՝ առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իր առջեւ նպատակ է դրել՝ Հայաստանը դարձնել ռոբոտաշինության մրցույթների, մասնավորապես՝ ավտոմատ կառավարման ռոբոտների մրցույթների կենտրոն։ «Ուսումնասիրելով աշխարհի բազմաթիվ մրցույթներ՝ տեսնում ենք, որ ռոբոտները հիմնականում հեռակառավարման վահանակների միջոցով են կառավարվում եւ ավտոմատ կառավարման մրցույթներին գրեթե չեն մասնակցում։ Մեր ռոբոտները նաեւ ավտոմատ են։ «ԱրՄաթ» լաբորատորիաների որակական աճը մեզ պարտադրում է ամեն տարի ռոբոտների մրցույթի առաջադրանքն ավելի բարդացնել։ Մենք մնացինք կայուն մեր որոշման եւ սկզբունքների մեջ՝ այս տարի նույնպես չհեշտացնելով առաջադրանքը»,—ընդգծեց զրուցակիցս։
«Robotex Armenia» ռոբոտաշինության մրցույթի եզրափակիչ փուլ են անցել 41 թիմ՝ 30—ից ավելի մասնակիցներով։ Մրցույթին մասնակցում է հինգ երկիր։ Մրցութային ժամանակահատվածում դաշտում միաժամանակ մրցելու են 2 թիմի ռոբոտներ։ Ռոբոտը պետք է կատարի հետեւյալ գործողությունները՝ պայմանական կայանում, կանգառ, լուսացույցներով խաչմերուկների անցում, աղբարկղերի պահեստավորում, կրակի մարում։ Մրցութային դաշտը փոքր քաղաքային մակետ է։ Այն դասվում է մաքուր քաղաքների շարքին, եւ պետք է ռոբոտների օգնությամբ մաքրել քաղաքը։ Դաշտը առավելագույնը 5 x 5 մետր կողմերով ուղղանկյունաձեւ մակերես է, որը պատված է 10 սմ բարձրությամբ պատով, որտեղից ռոբոտները չեն կարող դուրս գալ։
«Այս մրցույթում առաջադրանքը լինելու է «խելացի քաղաքի» հասկացության մեջ։ Ռոբոտները, դաշտում մրցելով, որոշելու են՝ ինչպես մեքենան ճիշտ կայանել, օգնելու են քաղաքի աղբը հավաքել, մարելու են հրդեհներ, լուսացույցն են ճիշտ անցնելու եւ այլն։ Սահմանված ժամանակահատվածում առավելագույն միավորներ հավաքած թիմերը դուրս կգան հաջորդ փուլ, եւ վերջում տեղի կունենա եզրափակիչ փուլը, որի ժամանակ հաղթող կճանաչվի առավել շատ միավորներ հավաքած թիմը»,—տեղեկացրեց Աննա Սարգսյանը։
Խոսելով երիտասարդների՝ ռոբոտաշինության ոլորտի նկատմամբ ունեցած հետաքրքրվածության, ոլորտի զարգացման մասին, վերջինս շեշտեց, որ «ԱրՄաթ» լաբորատորիաների թվի աճն ակնհայտ մեկնաբանությունն է այն իրողության, թե ինչպիսի հետաքրքրություն կա երիտասարդների շրջանում ռոբոտաշինության նկատմամբ։ Հայաստանի, Արցախի եւ Վրաստանի տարածքում այսօր գործում են 280—ից ավելի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնցում ավելի քան 7500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։ Այստեղ 10—18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը եւ մաթեմատիկային։
«Արմաթի» հիմնական ուսուցման ծրագրերում ներառված է հենց ռոբոտաշինությունը։ Ոլորտը հասանելի է ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մեր մարզերում։ Սա շատ կարեւոր փաստ է։ Որքան խորը արմատներ ենք ունենում Հայաստանի տարբեր մարզերում, հեռավոր գյուղերի դպրոցներում, այդքան մեծանում է հետաքրքրությունը ռոբոտաշինության նկատմամբ»,—ընդգծեց ԱՏՁՄ ծրագրերի համակարգողը։

06-11-2019





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO