Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Արյուն ու... բարձր տրամադրություն

Հյուսիսային համալսարանի ներկայացուցիչները դոնորներ դարձան

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Դարձիր դոնոր» կոչին հետեւելով՝ Հյուսիսային համալսարանի մի խումբ ներկա եւ նախկին ուսանողներ ու աշխատակիցներ դոնորի կարգավիճակ ստացան։ Նրանք արյուն հանձնեցին Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։
Շարժման գաղափարը ծնունդ է առել պարզ ու հասարակ հայտարարությունից՝ «արյուն է հարկավոր»։ «Մի անգամ կարդացի, որ փոքրիկ երեխային արյուն է պետք՝ երկրորդ խմբի դրական։ Ամենատարածված կարգն է, բայց արյունաբանական կենտրոնը չէր գտնում։ Հասկացա, որ դա լուրջ խնդիր է, եւ մեզանից յուրաքանչուրը կարող է ինչ—որ կերպ ազդել հարցի լուծմանը։ Այդպես ծնվեց «Դարձիր դոնոր» շարժման գաղափարը, որը դուրս եկավ բուհի շրջանակներից»,–պատմեց նախաձեռնող խմբի անդամ, Հյուսիսային համալսարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Հակոբյանը՝ ընդգծելով, որ «Դարձիր դոնորի» աշխատանքները շարունակություն կունենան։
Նախաձեռնության իրականացման ընթացքում, սակայն, եղել են դեպքեր, երբ Գ. Հակոբյանն անտարբերություն, նաեւ վախ է նկատել։ Ասում է՝ աշխատանքներ են տանելու նաեւ, որպեսզի մարդիկ հասկանան՝ արյուն հանձնելն իրենց առողջությանը վնաս չէ։
«Ուզում եմ հայտարարել, որ դա բացարձակ անվնաս է, անվտանգ է։ Ժամանակ առ ժամանակ արյուն հանձնելը որոշ առումներով նույնիսկ օգտակար է»,–նշեց Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։ Նրա խոսքերով՝ արյունաբանական կենտրոնի եւ, առհասարակ, արյան ծառայության ամենասուր եւ ամենահրատապ հարցերից է դոնորության պակասը։ Արյան պահանջն աստիճանաբար մեծանում է, իսկ պոտենցիալ դոնորների քանակը՝ նվազում։ Կենտրոնի ղեկավարը տեղեկացնում է. «Օրական միջինը 20—25 դոնոր է արյուն հանձնում։ Իսկ եթե խմբեր են գալիս, կամ մենք ենք գնում կազմակերպություններ, արյուն հանձնողները կարող է մի քիչ ավելի շատ լինեն»։
Արյունաբանական կենտրոնի արյան գծով փոխտնօրեն Մարգարիտա Հակոբյանը նկատում է, որ կամավոր եւ անվարձահատույց դոնորների շնորհիվ «մարտական պատրաստականությունը» պահպանվում է բարձր մակարդակի վրա. «Համարում եմ, որ արյունը զենք է, եւ այդ զենքը միշտ պետք է լինի լավ վիճակում»։ Արյան բանկի պաշարները, ասում է, ամեն օր լրացվում են։
Դիտարկմանը, թե դոնորների շրջանում գերակշռողը կանայք են, փոխտնօրենը պատասխանեց. «Իսկ դուք մոռանու՞մ եք, որ տղամարդկանց մի մեծ մաս դրսում է աշխատում, եւ այն տարիքային խմբի ներկայացուցիչներն են, որոնք կարող են արյուն հանձնել»։
Կենտրոնն արյան անձեռնմխելի պաշար ունի։ Բայց այն կարող է օգտագործվել միայն պատերազմական կամ արտակարգ այլ իրավիճակում։ Մարգարիտա Հակոբյանը տեղեկացնում է, որ, օրինակ, ապրիլյան պատերազմի ժամանակ անձեռնմխելի պաշարն օգտագործվել է։
Հ. Գ. Արյուն հանձնելուց բացի, արյան դոնորները արյունաբանական կենտրոնում նաեւ ինչ—որ չափով ուրախ մթնոլորտ էին ստեղծել։ Իսկ երբ ծիծաղելու համար կամավորական խմբի ներկայացուցիչները մեկը մյուսին սկսեցին «դիտողություն» անել՝ լռություն չպահպանելու համար, բուժանձնակազմի ներկայացուցիչը խնդրեց նույն կերպ շարունակել ծիծաղել. «Այստեղ այնքան քիչ է այսպիսի տրամադրություն լինում…»։

06-11-2019





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO