Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Մենք մեծ կարեւորություն ենք տալիս ՀԱՊԿ շրջանակում համագործակցության բոլոր ուղղություններին»

Վարչապետն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Երեւանում անցկացվող ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակից ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին՝ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովին, Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Նուրլան Նիգմատուլինին, Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Դաստանբեկ Ջումաբեկովին, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովին, Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Բազանովին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀԱՊԿ—ում դիտորդ պետության՝ Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալ Ջորջե Միլիչեւիչը, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Պոսպելովը։
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ ուրախ է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի արտագնա առաջին նիստը Հայաստանում անցկացնելու կապակցությամբ։ Վարչապետն ընդգծել է Սերբիայի խորհրդարանի փոխնախագահի՝ երեւանյան նիստին մասնակցությունը եւ կարեւորել ԵԱՏՄ—ի ու ՀԱՊԿ—ի շրջանակներում սերբ գործընկերների հետ պարբերական հանդիպումները։ «Իհարկե, ՀԱՊԿ—ն մեզ համար կազմակերպություն է, որն ունի ռազմավարական նշանակություն։ Մենք գտնում ենք, որ ՀԱՊԿ—ն մեր տարածաշրջանում կայունության եւ անվտանգության համար կարեւոր գործոն է։ Մեծ կարեւորություն ենք տալիս ՀԱՊԿ շրջանակներում մեր համագործակցության բոլոր երեք հարթություններին. դա արտաքին քաղաքական համակարգումն է, ռազմատեխնիկական համագործակցությունը եւ, իհարկե, անվտանգության ոլորտում միասնական մոտեցումն է ընդհանուր վտանգներին։ Վտանգները, ցավոք, նույնպես զարգանում եւ փոխվում են, եւ մենք պետք է ադեկվատ լինենք այդ վտանգներին։ Իհարկե, մեր կառույցը պետք է համապատասխանի այն իրողություններին, որոնք գոյություն ունեն տարածաշրջանում, աշխարհում, եւ ես շատ ուրախ եմ, որ մենք բավականին կառուցողական համագործակցում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական վեհաժողովի գործունեությանը, քանի որ կարեւորում է անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցումը, ինչը կբարձրացնի ՀԱՊԿ շրջանակում համագործակցության եւ անվտանգության մակարդակը։
Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ կազմակերպության անդամ երկրներին հաջողվել է համաձայնության հասնել կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցում, եւ նշել, որ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է որոշակի իրավական փոփոխություններ մտցնել ՀԱՊԿ կարգավորումներում, որպեսզի կոնկրետ նախատեսված լինեն բոլոր իրավիճակները՝ հստակ լուծումներ գտնելու համար։ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ դա եւս կբարձրացնի կազմակերպության արդյունավետությունը։ «Կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է՝ քննարկելու ընդհանուր օրակարգի հարցերը։ Մեր կազմակերպության գլխավոր գաղափարն այն է, որ մեր արտաքին քաղաքական հարաբերությունները, ռազմատեխնիկական հարաբերությունները, ընդհանրապես բոլոր ուղղություններով հարաբերությունները պետք է հաշվի առնեն կազմակերպության անդամ բոլոր պետությունների շահերը, եւ ես կարծում եմ, որ բոլորիս համար մեր երկրների միջեւ հարաբերությունները պետք է լինեն առաջնահերթ։ Մենք տրամադրված ենք մեր հարաբերությունների իրական զարգացման, եւ կարծում եմ՝ նման հանդիպումները կնպաստեն այդ գործընթացին»,–նշել է վարչապետ Փաշինյանը։
Վյաչեսլավ Վոլոդինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ երեւանյան հանդիպմանը քննարկում են ՀԱՊԿ միջխորհրդարանական կապերի զարգացմանը, օրենսդրությունների ներդաշնակեցմանը, տարածաշրջանում առկա մարտահրավերների համատեղ դիմագրավմանը վերաբերող մի շարք հարցեր։ Ռուսաստանի Պետդումայի նախագահը կարեւորել է ՀԱՊԿ միջազգային համագործակցության ընդլայնումը եւ ներկայացրել այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը։
Վարչապետը ողջունել է միջազգային համագործակցության ընդլայնումը եւ համոզմունք հայտնել, որ այն կբարձրացնի կազմակերպության հեղինակությունը։ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է նաեւ ոչ միայն առկա, այլեւ նոր առաջացող մարտահրավերներին ժամանակին արձագանքումը եւ այդ ուղղությամբ ՀԱՊԿ շրջանակում համակարգված փոխգործակցությունը։ Կառավարության ղեկավարը շեշտել է նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ միջազգային հարթակներում ներդաշնակ եւ կառուցողական գործակցությունը՝ հաշվի առնելով փոխադարձ շահերն ու դիրքորոշումները։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցերին։

06-11-2019





19-11-2019
Տարածաշրջանը՝ ռազմաքաղաքական ծավալումների սպասումներում
Հայաստանի դերը կարող է անսպասելիորեն առաջնային դիտարկվել

Արմենուհի ...


19-11-2019
ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման ի՛ր ծրագիրն անել
Չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունն էլ կսկսենք

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




19-11-2019
Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը
Ձեւավորվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի առաջնային կազմը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




19-11-2019
Կառավարությունը կրթության եւ գիտության ոլորտում գնալու է վճռական, սկզբունքային եւ հետեւողական փոփոխությունների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


19-11-2019
Քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության ...


19-11-2019
Ովքե՞ր են եղանակի մասին տեղեկանում «առաջին ձեռքից»
Գարնան առաջին ամպրոպների հետ Գագիկ Սուրենյանի համար կյանքը ...


19-11-2019
Խաղաղության աղավնին՝ դպրոցի բակում
Հերիկի դպրոցը կոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով




19-11-2019
Ոսկու փոխարեն՝ արեւային էներգիա
Տարածքի կոնսերվացման նպատակով ավելի քան ...

19-11-2019
Եթե ապրում ես, ուրեմն ապրում ես կայացած երազանքի մեջ
«Վերնիսաժում» նստած՝ աշխարհը պտտում է իր ...

19-11-2019
Պատվաբեր առաքելություն
Արթուր Ալեքսանյանը դարձավ
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO