Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ո՞վ է հայ գրողը

Պլատոնը մերժում էր պոետներին, նրանց, ում համարում էր նմանակողներ, ուստի նա մերժում էր կապիկներին եւ ոչ ստեղծագործությունը...

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ձեւը թանկ է նստում»,– ասում է Պոլ Վալերին, եւ այդ ձեւի համար մենք չափազանց թանկ ենք վճարում։ Եվ թանկ ենք վճարում ոչ այն պատճառով, որ իսկապես գիտակցում ենք, թե ձեւը իսկապես թանկ է, այլ որովհետեւ երբեք մտքներովս չի անցել ձեւի վրա աշխատել։ Մեր գործն է, բայց չենք արել՝ ալարել ենք։ Չեմ պատկերացնում, թե ինչքան թանկ է բովանդակությունը, որի վրա իբր աշխատել ենք՝ հասցնելով մի քանի գաղափարների, որոնք գրականության համար հակացուցված են։ Որովհետեւ գրականության համար հակացուցված են բոլոր այն գաղափարները, որոնք դեմ են ոչ միայն ազատությանը, այլեւ ստեղծագործությանը։
Պետությունից բանաստեղծներին դուրս շպրտելու Պլատոնի տեսությունը մի արդարացում ունի. գոնե փիլիսոփան ազնիվ էր բանաստեղծի հանդեպ։ Նա հասկանում էր, որ քանի դեռ բանաստեղծությունը բանաստեղծություն է, երբեք չի կարող վերածվել զենքի՝ այն էլ պետության ձեռքին, որովհետեւ եթե պետությունը չի կարող լինել ազատության երաշխավորը, միշտ կգտնվի մի բան, որ կլինի ազատության երաշխավորը՝ ստեղծագործությունը։ Ստեղծագործությունը պետք է մերժի պետական պատվերը, սակայն բանաստեղծը երբեք չպետք է լինի նաեւ «սոցիալական պատվերի» ստրուկը կամ անհատական կրքի ճորտը, որովհետեւ պետական պատվերի մեջ են ե՛ւ սոցիալական, ե՛ւ անձնական մյուս պատվերները։ Պլատոնը մերժում էր պոետներին, նրանց, ում համարում էր նմանակողներ, ուստի նա մերժում էր կապիկներին եւ ոչ ստեղծագործությունը։ Հուշում են, որ այդքան հեռու պետք չէր գնալ. այսօր պոետներին մերժում են առանց սեթեւեթելու, բայց դա մեր մեղքն է, չէ՞, ոչ Պլատոնի։ Երեկ ընդունում էին, բայց՝ նույն սեթեւեթանքով։ Ուրեմն, մեղք չունե՞նք։
Ի վերջո, գրականությունը այլ բան չէ, քան աշխարհում ապրելու մեր եղանակներից մեկը, գործունեության ձեւերից մեկը։ Որեւէ մեկը կասկածե՞լ է կոշկակարի գոյությանը, աշխարհի մասին մեր պրակտիկ պատկերացումներից մեկը, որի համար վճարում են։ Այսօր պատգամավոր լինելու համար վճարում են, նախկին կուսակցական լինելու համար վճարում են, Ղարաբաղն ազատագրելու եւ ծախելու համար վճարում են. ինչո՞ւ մենք, որ ձեռի հետ կարող ենք լավ նկար նկարել, լավ երաժշտություն հորինել, մեր քանդակը կարող է զարդարել քաղաքի հրապարակը, լավ գործեր գրել, որոնց համար աշխարհում վճարում են, մնում ենք ձեռնունայն։ Վերջերս պատահաբար իմացա, որ մտավորականներին եւ նախկին իշխանավորներին վիրավորելու համար նույնպես վճարում են, վճարում են նաեւ նրանց, ովքեր գովերգում են ներկա իշխանություններին. նշանակում է՝ հայհոյանքը գին ունի։ Վճարում են նաեւ նրանց, ովքեր ասում են, որ հայ գրականությունը դանդաղ մեռնում է, նաեւ նրանց, ովքեր չեն կարծում, թե հայ գրականությունը մեռնում է։ Երբ վճարում են՝ նախկին եւ ներկա իշխանությունները ո՞րն է։ Ես չգիտեմ, դուք հուշեք՝ գրողի համար կարո՞ղ են լինել նախկին եւ ներկա իշխանություններ։ Կարող են լինել իշխանություններ, որոնք միշտ վճարել են եւ վճարելու են, քանի դեռ մենք չենք զբաղված մեր հիմնական գործով՝ գրականությամբ։ Եթե կան, ուրեմն արժե վճարել բոլոր նրանց, ովքեր գրականությանը չեն ծառայում. անշուշտ, ծառայության համար պետք է վճարել։ Բայց եւ, բոլորը վճարվեն, ինձ թվում է՝ կլինեն գրողներ, որոնք կգրեն առանց ակնկալիքի, որովհետեւ դեռ հույս կա, որ եթե չենք կարող փոխել աշխարհը, ի զորու ենք փոխել նրա բովանդակությունը՝ մի թարմ գործածված բառով։
Հայտնի է, որ եթե չլիներ պոեզիայի գոյությունը, հնարավոր չէր տեսականորեն ենթադրել պոեզիայի գոյությունը։ Բայց մեն մի գործողությամբ կարելի է ոչնչացնել պոեզիան՝ այն վերածելով պրոզայի։ Մոլիերի հերոսին (Ժուրդեն) մի բան է պետք՝ հանկարծ գիտակցել, որ ինքը խոսում է արձակով, մեզ ընդամենը մի բան՝ ապրել եւ ստեղծագործել հայելու առաջ, որից չի վրիպում ոչ մեր տխրությունը, ոչ ուրախությունը, դեմքի որեւէ շարժում, բայց դրանք մարդկային են, չէ՞, ու ինչպես ամեն մարդկային բան, մեզ խորթ չեն։
Ինձ անհանգստացնում է մի ուրիշ հանգամանք՝ հնարավո՞ր է այսքան հրաշալի պոետների երկրում այսքան հուսահատություն, թե՞ հուսահատության պատճառն այսքան լավ պոետներն են։ Ես չգիտեմ, թող պատասխանեն պոետները, նաեւ վերնագրի հարցին՝ «Ո՞վ է հայ գրողը»։

07-11-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO