Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ՄԱՐԶԵՐ


Երեւանը՝ Գյումրիի սրտում

Հայաստանի մշակութային մայրաքաղաքում նոյեմբերի 8-ին կմեկնարկեն Երեւանյան օրերը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Երեւանի մշակութային օրակարգն այս տարի բավականին հագեցած էր՝ մասնավորապես, բարեկամ քաղաքների հետ մշակութային կապերի զարգացման համատեքստում։ Երեւանի մշակույթի օրեր տեղի ունեցան Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, Ստեփանակերտում, Վանաձորում, Թբիլիսիում։
Երեւանյան օրեր՝ հագեցած մշակութային օրակարգով, կանցկացվեն նաեւ Գյումրիում նոյեմբերի 8—10—ը։ Մշակութային օրակարգը, ինչպես արդեն նշեցինք, բավականին հագեցած է։ Միջոցառումների շրջանակում նոյեմբերի 8—ին տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ կամերային երգչախմբի համերգը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ։ Նոյեմբերի 9—ին Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը կներկայացնի Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ» դրաման 2 գործողությամբ (բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Արմեն Խանդիկյանի)։ «Երեւանի օրերը Գյումրիում» նախագիծը կեզրափակվի նոյեմբերի 10—ին՝ Հայաստանի ազգային ֆիլհամոնիկ նվագախմբի համերգով (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուրադ Թոփչյան)։ Միջոցառումները տեղի կունենան Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Գյումրին մեր մշակութային մայրաքաղաքն է, եւ պարզ է, որ նրան մշակութային իրադարձություններով, իհարկե, չես զարմացնի։ Այդուհանդերձ, Երեւանը, որդեգրելով մշակութային քաղաքականություն տարածելու սկզբունքը, մտադիր է հետագայում այսպիսի միջոցառումներ կազմակերպել նաեւ Հայաստանի այլ քաղաքներում»,–ասաց Կարապետյանը։ Վերջինս նաեւ բարձր գնահատեց հոկտեմբերի 24—26—ը Թբիլիսիում տեղի ունեցած Թումանյանական օրերը, որն անցկացվում էր Ամենայն հայոց բանաստեղծի 150—ամյա հոբելյանի առիթով։ Վերստեղծվել էր «Վերնատան» մթնոլորտը, որտեղ հավաքվել էին հայ եւ վրաց մտավորականներ, թատրոնի, գրականության, արվեստի գործիչներ։
Երեւանյան պատվիրակության անդամները նախ այցելել են Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցի։ Այնուհետեւ Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի ուղեկցությամբ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ու պատվիրակության անդամները ծանոթացել են Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի, կրթության եւ երիտասարդության կենտրոնի գործունեությանն ու պայմաններին։ Կենտրոնի նախակրթարան է այցելում շուրջ 50 երեխա։ Երեւանի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստանի մայրաքաղաք այցելած ավագանու խմբակցությունների անդամները հանդիպում են ունեցել Թբիլիսիի գործընկերների հետ։ Կողմերը նախանշել են այն ուղղություններն ու քաղաքային տնտեսության ոլորտները, որոնցում կարող են արդյունավետ գործակցություն ծավալել։ Անդրադառնալով համագործակցության հնարավոր ձեւաչափերին՝ երկուստեք կարեւորվել են փորձի փոխանակումն ու փոխայցերի ակտիվացումը։ Երեւանի ավագանու անդամները Թբիլիսիի գործընկերներին հրավիրել են փոխադարձ այցով լինելու մեր մայրաքաղաքում։

07-11-2019





23-05-2020
Բարենպաստ պայմաններ են ստեղծվում բիզնեսի հեռանկարային ճյուղերի համար
Օրենսդրական փոփոխությունը կնպաստի առցանց եւ շրջիկ առեւտրի զարգացմանը



23-05-2020
Արտակարգ դրության արտակարգ... «Վերջին զանգը»
Տխրելու պատճառ չկա, դպրոցից բուհ տանող ճամփան մեկ ...


23-05-2020
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 374 նոր դեպք, առողջացել է ևս 62 պացիենտ
Հայաստանում մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


23-05-2020
Հավատքի անկյուն
6. Սնափառություն
Սնափառություն ( սին եւ փառք – ...


23-05-2020
Ծածուկ ծառայությունը արդյունավետ մեթոդ է
Եվ, ըստ ԱԺ պատգամավորի, պետք է շարունակել կիրառել



23-05-2020
Հայաստանը կարող է լինել ինքնաբավ
Արդեն այսօր պետք է մտածել հաջորդ տարվա գյուղոլորտի ...


23-05-2020
Տերյանից Սեւակ ընկած ուղու ողջ իմացաբանությունը
Իմ այս դիտարկումը համարում եմ ընդամենը գրականագիտական սադրանք




23-05-2020
Հասարակական տրանսպորտը եւ ուղեւորը
Ոչ բոլորն են ճիշտ կատարում ...

23-05-2020
Նորակոչիկները պատրաստ են ծառայելու հայոց բանակում
Անցած տարվա դեկտեմբերին շահագործման հանձնվեց եւ ...

23-05-2020
Սիրիայի դեմ Թուրքիայի համար բոլոր միջոցներն արդարացված են
Սիրիայում իրավիճակը մնում է բարդ ու դժվարին։ Թեեւ ...

23-05-2020
Հայաստանը օլիմպիական վարկանիշային մրցաշար կընդունի
Արեւելյան Եվրոպայի երկրների վոլեյբոլի ասոցիացիան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO