Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ԼՂՀ


Պոլ Էլյուարի կենտրոնը նորակառույց շենք կունենա

Հայկական եւ ֆրանսիական ճարտարապետության համադրմամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արդեն չորրորդ տարին է, ինչ հանրապետությունում մարդասիրական ծրագրեր է իրականացնում «Պոլ Էլյուարի տուն-Ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամը։ Կառույցի նպատակն է ընդլայնել ֆրանսախոս բարեկամ երկրների շրջանակը, որոնք ծրագրեր կյանքի կոչելով՝ ձգտում են ամենատարբեր ոլորտներում զարգացնել Արցախի հետ հարաբերությունները։
Ինչպես զրույցի ժամանակ տեղեկացրեց հիմնադրամի ուսումնական մասի գծով տնօրեն Նելլի Հովհաննիսյանը, կառույցի գործունեության հստակեցման եւ արդյունավետ աշխատանքների ծավալման առաջին վստահ քայլերն արված են, եւ, բնականաբար, ուրվագծվել են փոխգործակցության հիմնական ուղղությունները։ Նրա խոսքով՝ որպեսզի թափանցիկ եւ տեսանելի լինի այդ ամենը, վերապատրաստման նպատակով առաջնահերթ ձեւավորվել են ֆրանսերենի ուսուցիչների խմբեր, եւ արհեստավարժ մասնագետների ընդգրկմամբ նրանց համար դասընթացներ են կազմակերպում։ Ն. Հովհաննիսյանը հատկանշական է համարում, որ դասընթացներին ընդգրկվում են ոչ թե միայն ուսուցիչները, այլեւ տարբեր բնագավառների աշխատողներ՝ բժիշկներ, ճարտարապետներ, արվեստագետներ, ուսանողներ, ԱԺ պատգամավորներ, «Արցախ—Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամներ։
Գաղտնիք չէ, որ ծրագրված աշխատանքների արդյունավետ համակարգումը պայմանավորված է նաեւ շենքային հարմարավետ պայմաններով, ինչի անհրաժեշտությունը կարեւորելով՝ համապատասխան նախագիծ է պատվիրվել։ Արդեն երեք ամիս է, ինչ ԱՀ կառավարության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացվում է կենտրոնի շինարարությունը։ Համալիրի կառուցման աշխատանքներն ընթանում են Ֆրանսիական պուրակի հարեւանությամբ, որը վերածվել է յուրահատուկ շինհրապարակի։
Եռահարկ շինությունը, ըստ «ՊԱՆՏ» շինընկերության աշխղեկ Սամվել Հարությունյանի, հագեցած կլինի ժամանակակից բոլոր ենթակառուցվածքներով։ Այն կունենա հանդիսությունների սրահ, մեծ ու փոքր դահլիճներ՝ ֆիլմերի ցուցադրման, խոհրդակցությունների հրավիրման համար, վերապատրաստման դասընթացների կազմակերպման դասարաններ, հյուրասենյակներ, ռեստորան, ընդհուպ գինու մառան՝ կից սրճարանով, որտեղ հյուրերը կհամտեսեն արցախյան եւ ֆրանսիական գինիներ։ Նա չմոռացավ հավելել, որ բազմաֆունկցիոնալ կենտրոնի շրջապատը բարեկարգվելու է եւ լինելու է շատ բարետես. «Պարտեզի բուսական աշխարհի բազմազանությունը եւ հայ—ֆրանսիական բարեկամության խորհուրդն առավել ներդաշնակ ներկայացնելու համար, ծառ ու թփերի, ծաղիկների լայն տեսականի կբերվի Ֆրանսիայից եւ Հայաստանից»։ Պարտեզի գեղագիտական հնարքներին ու բաղադրիչներին առանձնակի շուք կհաղորդի նաեւ կառուցվելիք շատրվանը, որը գունային եւ երաժշտական նուրբ երանգներ կստանա...
«Պոլ Էլյուարի տուն—Ֆրանկոֆոնիայի կենտրոնի» տուֆակերտ շենքի շինարարությունը, որն իրականացվում է հայկական եւ ֆրանսիական ճարտարապետական լուծումների համադրմամբ, ավարտին կհասցվի 2020 թ. ամռանը։ Հանդիսավոր բացումը նախատեսված է աշնանը։
Ստեփանակերտ

07-11-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO