Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Պատրաստված է Հայաստանում՝ իտալական դիզայնով

Կոտայքի մարզում բացվեց կերամիկական սպասքի գործարան

Հայաստանում այսուհետ կարտադրվի կերամիկական սպասք ու կարտահանվի ԱՄՆ ու Եվրոպա՝ «Պատրաստված է Հայաստանում, դիզայնը՝ Իտալիայում» մակնշմամբ։ «Ցերամիսիա» գործարանը աշխատատեղ կստեղծի 500—1000 հայաստանցու համար։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի եւ իտալական «Italian Stoneware» հոլդինգի համատեղ ներդրումային ծրագրի շրջանակներում հիմնված գործարանի բացման արարողությունը կայացավ երեկ, որին մասնակցեց ու արտադրանքին ծանոթացավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր գործարանը սկսում է աշխատել 35 պատրաստված մասնագետներով, որոնք որակավորում են ստացել իտալական տարբեր գործարաններում։ Մեր պլաններով աշխատակիցների թիվը հունվար—փետրվար ամիսներին պետք է հասցնենք 300—500—ի։ Բոլոր աշխատակիցները պետք է որակավորում անցնեն իտալական գործարաններում»,–ասաց «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու վստահություն հայտնեց, որ հաջորդ տարի նույն ժամանակ գործարանը կունենա 1000—ից ավելի աշխատատեղ։
Հայաստանում արտադրված կերամիկական սպասքն իրացվելու է Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում։ Նախնական ներդրումների ծավալը կազմում է 30 միլիոն եվրո, «Italian Stoneware»—ը պատրաստակամ է անել ավելին։ Մինչեւ 2020—ի փետրվար ամիսը պետք է հասցնեն 300 աշխատակից գտնել՝ թեեւ այժմ դժվարություններ ունեն աշխատակիցներ գտնելու հարցում։
«Italian Stoneware» ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորին նշեց, որ արդեն նախագիծ էին կազմել, մեծ աշխատանք էին տարել ու պատրաստվել Վրաստանում բացել այդ գործարանը, երբ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է այդ նույնն անել Հայաստանում. «Այսպիսով՝ 4 ամսվա ընթացքում համաձայնության եկանք, կազմեցինք մեր ընդհանուր նպատակը եւ պայմանավորվեցինք բացել այս գործարանը, որտեղ ներկայանում է «Ցերամիսիա» ընկերությունը։ Վերջինս ներկայացված է աշխարհի ավելի քան 5000 խանութներում։ 4 ամսվա ընթացքում մենք ահռելի աշխատանք ենք տարել»։ Գործարանի ողջ ղեկավար կազմն Իտալիայից է, աշխատակիցները բոլորը վերապատրաստման դասընթացներ են անցել Իտալիայում։
Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, դիմելով վարչապետ Փաշինյանին, ասաց, որ Փաշինյանի՝ Հայաստանում տնտեսական գործունեությանը սատարելու ուղերձը մեծ ազդեցություն է ունեցել նաեւ Իտալիայում։ «Սա 7 օրվա ընթացքում 3—րդ հստակ արդյունքն է, որ տեսնում ենք Հայաստանի եւ Իտալիայի միջեւ երկկողմ հարաբերություններում տնտեսության ոլորտում։ Սա եվրոպական ամենավերջին ստանդարտներին համապատասխանող կազմակերպություն է, որի աշխատակիցների թիվն աստիճանաբար կավելանա։ Իտալիան ամբողջությամբ աջակցում է այս աշխատանքին, գաղափարին»,–նշեց նա։

08-11-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO