Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ինչպիսի՞ն է հետհեղափոխական Հայաստանի պետական բյուջեն

Քննարկումներին պատգամավորների ավելի վաղ ներգրավումն անհրաժեշտություն է

Վերջին օրերին տեղի ունեցան «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները։ Ըստ նախագծի՝ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի եկամտային մասը կազմելու է 1 տրլն 697 մլրդ դրամ կամ 3.56 մլրդ դոլար, իսկ ծախսային մասը՝ 1 տրլն 880 մլրդ դրամ։ Բյուջեի նախագծի վերաբերյալ «ՀՀ»—ն զրուցել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի հետ։
–Ինչպե՞ս կբնորոշեք բյուջեի նախագիծը։ Որո՞նք են դրա հիմնական առանձնահատկությունները։
–Բյուջեի նախագիծը եւ նպատակադրումները խիստ պահպանողական են՝ համեմատած կառավարության հռչակած նպատակադրումների եւ հռետորաբանության հետ։ Մենք այս տարի էլ գրանցել ենք բյուջեի եկամուտների աճ մոտ 10 տոկոսով, սակայն ծախսերի կատարման եւ պլանավորման մասով ունենք լրջագույն թերացումներ, որոնք անպատիժ չեն մնալու հետագա տնտեսական միջավայրի համատեքստում։
–Եկամտային մասի նման աճը տեղավորվո՞ւմ է, արդյոք, հայտարարված «տնտեսական հեղափոխության» տրամաբանության մեջ։
–Եկամտային մասի աճի համար կա հիմնական երկու կոմպոնենտ՝ հարկատուների բարեխղճության աճ եւ կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ազդեցություն։ Բարեխիղճ հարկատուների աճը կապված է հետհեղափոխական շրջանում պետական համակարգի նկատմամբ վստահության աճի հետ։ Սակայն սա մի հնարավորություն է, որը անարդյունավետ կառավարման պատճառով կարող է դադարել գործոն լինելուց։ Իսկ վարչարարության միջոցով իրականացվող ստվերի կրճատմանն ուղղված քայլերը անբավարար են՝ հաշվի առնելով կանխատեսվող 0.3 տոկոս հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճը։
–Նախատեսվում է ավելացնել հատկացվող միջոցների չափը մասնավորապես առողջապահության, կրթության եւ սոցիալական անվտանգության մասով։ Այս ուղղությամբ հատկացումների ավելացումները լուծո՞ւմ են, արդյոք, երկրի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերները։
–Զուտ գումարային հատկացումների ավելացումը դեռ չի նշանակում խնդիրների լուծում, եթե դրանք ուղղված չեն երկարաժամկետ կտրվածքով ազդեցություն ունենալու նպատակին։ Կարճաժամկետ հատվածում որոշակի տեղաշարժ կլինի, սակայն դրանց ազդեցությունը զգալի չի լինի առանց համակարգերի ներդրման եւ բարեփոխումների։ Ցավոք, համակարգային ազդեցություն ունեցող բարեփոխումների առկայություն կամ ֆինանսավորում այս բյուջեով նախատեսված չէ։ Գոյություն ունեցող կանոնակարգերի շրջանակներում հնարավոր չէ երկրի առջեւ ծառացած տվյալ ոլորտների մարտահրավերները լուծել։
–Աշխատելով որպես նախարար՝ արձանագրել եք, որ պատգամավորները քննարկումներին միանում են ավելի ուշ, երբ հիմնական աշխատանքներն արդեն արված են լինում։ Մի առիթով նշել եք, որ պետք է վերանայվեն բյուջետային գործընթացի փուլերը, եւ ԱԺ—ն իր մասնակցությունն ավելի վաղ սկսի։ Հիմա ուշացա՞ծ եք համարում բյուջեի նախագծի ներկայացումը, թե՞ դեռ անելիքներ կլինեն այդ ուղղությամբ։
–Շատ ճիշտ եք արձանագրել, որ պատգամավորների մասնակցության փուլը բավականին ուշացած է բյուջետային քննարկումների ցիկլում։ Այս պահին նաեւ կառավարության հետ ենք խորհրդակցում այդ հարցով, քանի որ կառավարությունն է հաստատում ժամանակացույցը՝ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում։ Մենք քննարկում ենք այն պատեհաժամ դարձնել պատգամավորների ներգրավման առումով։ Այստեղ պետք է հաշվի առնել նաեւ կառավարության աշխատանքների ծավալը եւ անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության՝ օբեկտիվորեն հնարավոր ժամկետները։
–Բավարա՞ր են, արդյոք, խորհրդարանին տրված լիազորությունները պետական բյուջեի հաստատման փուլում ազդեցություն ունենալու համար։ Ինչպիսի՞ շեշտադրումներ կմտցնեիք ներկայացվող նախագծում։
–Ժամանակի առումով քննարկումները խիստ ինտենսիվ են իրականացվում։ Սա հնարավորություն չի տալիս բոլոր պատգամավորներին ավելի համապարփակ եւ ամբողջական պատկերացում կազմել բյուջեի մասին, եւ, հետեւաբար, արդյունավետության խնդիր է առաջանում։ Ինչպես նշեցի, այս առումով պետք է վերանայել բյուջեի կազմման, քննարկման եւ հաստատման շրջափուլը։
Նաեւ շատ կարեւոր եմ համարում ոչ ֆինանսական կատարողական հիմնական ցուցանիշների կարեւորության ընդգծումը։ Ցավոք, կառավարությունում դեռեւս ամբողջական իմաստավորված չէ դրա կարեւորությունը, բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ ԱԺ որոշ պատգամավորներ՝ թե ընդդիմադիր, թե իշխանական, բավականին հետեւողական են այս հարցում, եւ հենց դրա շնորհիվ է նաեւ, որ հույս եմ հայտնում՝ կառավարությունը կվերանայի իր վերաբերմունքն այս խնդիրների մասով, եւ մենք կունենանք հստակ արձանագրված կատարողական ցուցանիշներ եւ դրանց կատարման վերաբերյալ պատշաճ հաշվետվողականություն։
Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
l.mkhitaryan@hhpress.am

09-11-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO