Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Վրձինն ու բահը՝ նարդու փոխարեն

Մաքսիմ Գիքինյանը նաեւ բնություն է «ստեղծագործում»

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Նկարներ՝ իրական հերոսներով. գեղանկարիչ Մաքսիմ Գիքինյանի վերջին անհատական ցուցահանդեսը հենց այդպես էլ կարելի է բնութագրել։ Մի գործում իր ինքնանկարն է, երկրորդում կինն է թոռան հետ։ Այն կոչել է «Ես տատիկ եմ»։ Ասում է՝ փորձել է տատիկի ապրումները փոխանցել։ Երրորդում էլ՝ ինչպես գործի խորագրում էր նշել՝ գեղեցկուհի Քրիստինեն է։
«Մի քանի անգամ ասաց՝ քեզ պետք է նկարեմ ու նկարեց։ Մտածում էի, որ նախապես պետք է տրամադրվեմ, պատրաստվեմ։ Բայց ամեն ինչ եղավ պատահական ու հանպատրաստից»,–պատմեց բնորդուհին՝ Քրիստինե Մադոյանը, ավելացնելով, որ դա իր կյանքի լավագույն նվերն է։
Ներկայացված աշխատանքներից հեղինակը մեկ այլ նկար եւս առանձնացրեց՝ ցուցահանդեսի ավարտին կնոջն էր նվիրելու՝ նրա խնդրանքով էր վրձնել։
Իր գործերում գերիշխող գույները, Գիքինյանն ասում է, սեփական ներաշխարհն են արտացոլում, իսկ դրանցով «միս ու արյուն» ստացած պատկերները՝ սերը դեպի հողն ու բնությունը։ Նա նաեւ բնություն է «ստեղծագործում»։ Էլ ինչպե՞ս կարելի է բնութագրել ծառ տնկելն ու ծաղիկ ցանելը, եթե ոչ այդպես. «Թոշակի եմ անցել ու հիմա ավելի շատ եմ զբաղվում իմ այգով, իսկ ազատ ժամանակը, որը պետք է տրամադրեի նարդի խաղալուն, տրամադրում եմ նկարելուն։ Բնության մեջ աշխատանքն ինձ օգնում է ստեղծագործել արվեստի ոլորտում»։
Գեղանկարչի ընկերը՝ Ֆիրդուս Զաքարյանը, գործերն աչքի անցկացնելուց հետո, իր զգացական ներաշխարհն այսպես ներկայացրեց. «Սովորաբար մենք միշտ մաքրված ու զտված ջուր ենք խմում։ Բայց պատկերացրեք՝ բնության մեջ ինչ—որ աղբյուր ենք տեսնում, կռանում ու դրանից ենք ջուր խմում՝ գիտակցելով, որ այդ ջրի մեջ կարող է, օրինակ, ավազ լինել, բայց, միեւնույն է, այն մաքուր աղբյուրի ջուր է։ Նրա գործերից այդ պարզությունն եմ զգում, բնության անաղարտությունը։ Դրանք ինձ մանկություն տարան՝ ինչպես էինք գնում յայլաներ, տնակները իրար կողք դնում...»։
Ցուցահանդեսի շրջանակում գեղանկարիչը 30 աշխատանք էր ներկայացրել, բայց մինչ հյուրերին դրանց մոտ ուղեկցելը, նախ թոռնիկների հետ էր ծանոթացնում։ Սպորտի ոլորտի կարկառուն ներկայացուցիչների հավակնորդներ են, արդեն հաջողություններ էլ ունեն արձանագրած։ Ասում է՝ նաեւ նրանց համար է նկարում, որ տեսնեն, ուրախանան, հպարտանան...

09-11-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO