Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի ծառայություններն ընդլայնվել են

Պետությունը կհամաֆինանսավորի նաեւ վիրահատական միջամտությունները

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


«Կյանքի ստենտ» ծրագրում սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական ծառայություններն ընդլայնվել են։ Ծրագրում ընդգրկվել են նաեւ այն դեպքերը, երբ առկա են չափորոշիչով սահմանված ցուցանիշներ, սակայն կորոնոգրաֆիական հետազոտությունից հետո նպատակահարմար է շտապ՝ մինչեւ երկու օրվա ընթացքում իրականացնել ոչ թե կորոնար ստենտավորում, այլ աորտա—կորոնար շունտավորում։
Աորտա—կորոնար շունտավորումը կիրականացվի պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով՝ բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում կորոնար անոթների մեկ դեղապատ ստենտի տեւադրման համար ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով սահմանված գնին համապատասխան։
«Կյանքի ստենտ» ծրագրով տարեսկզբից առայսօր իրականացվել է 1308 վիրահատություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 992—ի փոխարեն։ Օգոստոսին նախարարի հրամանով կատարվել են փոփոխություններ եւ լրացումներ «Կյանքի ստենտ» ծրագրում, որոնք ենթադրում են, որ ավելի շատ մարդիկ կկարողանան այսուհետ օգտվել ծրագրից, երբ առկա է սրտամկանի իշեմիայի համապատասխան կլինիկական պատկեր, կորոնար զարկերակի թրոմբոզ կամ նշանակալի անկայուն նեղացում։ Այսինքն՝ նախկինում ծրագրում չընդգրկված քաղաքացիները կկարողանան եւս ներառվել եւ ինչ—որ չափով ստանալ պետության աջակցությունը։ Ըստ կանխատեսումների, ծրագրում կատարված փոփոխությունները թույլ կտան, որ ծրագրից օգտվող պացիենտների թիվը շուրջ 15 տոկոսով ավելանա։
Առողջապահության նախարարի՝ սրտային վիրաբուժության գծով խորհրդատու Գագիկ Հեբոյանը «ՀՀ»—ի հետ զրույցում պարզաբանեց, թե սրտի իշեմիկ հիվանդությունների որ ախտանիշի դեպքում են պացիենտներն օգտվելու «Կյանքի ստենտ» ծրագրից, եւ փոփոխությունը, մասնավորապես, որ դեպքերին է վերաբերում։
«Աորտա—կորոնար շունտավորումը սրտի իշեմիկ հիվանդության լուծման բաց վիրահատական եղանակ է, երբ անոթի նեղացող հատվածը շրջանցվում է։ «Կյանքի ստենտ» ծրագրում ներառված էին միայն այն դեպքերը, երբ սուր կորոնար ախտանիշով պացիենտները հոսպիտալացվում եւ անհապաղ ստենտավորվում էին անոթի խցանումը բացելու համար։ Սակայն երբ հիվանդը հոսպիտալացվում էր եւ ցուցում չուներ ստենտավորման, նրան վիրահատում էին մի քանի ժամվա ընթացքում։ Վիրահատությունը ներառված չէր պետության կողմից ներդրված «Կյանքի ստենտ» ծրագրում։ Աորտա—կորոնար շունտավորումը հենց վիրահատության բաց եղանակն է, որի դեպքում պետությունը ծրագրի շրջանակներում կհամաֆինանսավորի ստենտի համար նախատեսված գումարի չափը, որը կկազմի 700—800 հազար դրամ»,–ասաց Գագիկ Հեբոյանը։

09-11-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO