Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Նոր հետազոտություններ միջնադարագիտության ամենատարբեր ոլորտներից

Մատենադարանում այսօր մեկնակում է երիտասարդական 5-րդ գիտաժողովը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում այսօր մեկնարկում է եռօրյա երիտասարդական 5—րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60—ամյակին։ Գիտաժողովին, որն իրականանում է «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ—ի նախաձեռնությամբ, զեկուցումներով հանդես կգան հայաստանյան եւ արտասահմանյան գիտակրթական տարբեր հաստատություններ ներկայացնող ավելի քան երեք տասնյակ երիտասարդ հետազոտողներ։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար, Մատենադարանի ավագ գիտաշխատող Խաչիկ Հարությունյանը, ներկայացվելիք զեկուցումներն առնչվում են հայ միջնադարագիտության ամենատարբեր ոլորտներին։ «Գիտաժողովն, ինչպես հայտնի է, ամենամյա է, որին գրեթե միշտ երեք տասնյակից ավելի մարդիկ են մասնակցում հայաստանյան եւ արտասահմանյան տարբեր գիտակրթական հաստատություններից՝ համալսարաններ, ինստիտուտներ, թանգարաններ եւ այլն։ Գիտաժողովի նպատակը ընթացիկ կամ ավարտված նոր հետազոտությունների ներկայացման հնարավորություն տալն է, որից հիմնականում օգտվում են երիտասարդները։ Գիտաժողովի բնույթն էլ հենց այդպիսին է՝ կազմակերպվում է երիտասարդների համար։ Այս հարթակում նրանք ինչ—որ առումով, ստանում են նաեւ մեր ավագ գիտաշխատողների խորհուրդները, աջակցությունը։ Ստեղծվում են համագործակցության նոր ծրագրեր երիտասարդ հետազոտողների եւ ավագ գիտաշխատողների միջեւ։ Կարճ ձեւակերպմամբ՝ սա մի գիտաժողով է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին ինքնուրույն ելույթ ունենալու եւ ներկայացնելու իրենց հետազոտությունների արդյունքները»,–մանրամասնեց Հարությունյանը։
Գիտաժողովի առանձնահատկությունը, ըստ նրա, այն է, որ հիմնականում շեշտը դրվում է միջնադարագիտական բնույթի թեմաների վրա։ Ժամանակակից թեմաները չեն դիտարկվում որպես գիտաժողովային նյութ եւ սահմանափակվում են հիմնականում վաղ միջնադարից մինչեւ ուշ միջնադարի թեմաներով։ Այս տարվա գիտաժողովը թեմատիկ մեծ ընդգրկում ունի։ Զեկույցները վերաբերում են արվեստին, պատմությանը, լեզվաբանությանը, գրականությանը, աստվածաբանությանը եւ այլն։ «Հետաքրքիր թեմաներ շատ կան։ Որպես կանոն՝ այս գիտաժողովներն էլ առանձնանում են այն բանով, որ դրանք հիմնականում նորություն են լինում։ Տարբեր մեթոդոլոգիա են գործածում հետազոտողները։ Երբ մասնակցության հնարավորություն ենք տալիս՝ հաստատելով թեմաները, նախապես ծանոթանում ենք հետազոտողների թեզերին եւ ըստ այդմ միայն ընտրություն անում»,–ասաց նա՝ հավելելով, որ բոլոր թեմաները հետաքրքիր են եւ նորություն են պարունակում։
Խ. Հարությունյանի զեկույցը, օրինակ, վերաբերում է Երուսաղեմի Ս. Հարության տաճարի հայերեն արձանագրություններին. «Հարյուրավոր արձանագրություններ կան Երուսաղեմում, որոնց մի զգալի մասը հենց Ս. Հարության տաճարում է՝ դրսում եւ ներսում։ Այս նյութերը առաջին անգամ են հավաքվում եւ ներկայացվելու են առաջին անգամ։ Նպատակն է՝գիտական հանրության ուշադրությունը հրավիրել մեր գրավոր ժառանգության վրա»։ Զեկույցներ կունենան Հասմիկ Իրիցյանը (Մատենադարան)՝ «Գաբրիել Այվազյանի քերականագիտական ըմբռնումները հայոց լեզվի ուղղագրության շրջանակներում», Մարինե Սարգսյանը (Մատենադարան)՝ «ԺԶ—ԺԷ դդ. հայերեն հնատիպ գրքերի հիշատակարաններում վկայված եւ չբառարանագրված բառեր», Գեղամ Ասատրյանը (ԵՊՀ)՝ «Մաքրավանքի նորահայտ խաչքարերը (IX—XIII դդ.)», Տիգրան Գրիգորյանը (ԵՊՀ, Երեւանի ռուսական արվեստի թանգարան)՝ «Աղթամարի արծրունյաց պալատը եւ հայ—բյուզանդական գեղարվեստական փոխառնչությունները զարգացած միջնադարում (Ժ—ԺԱ. դդ.)», Սաթենիկ Բաղդասարյանը (ԵՊՀ)՝ «Նորատուս գյուղի տապանաքարային արվեստի առանձնահատկությունները», Սեւակ Արեւշատյանը (անկախ հետազոտող)՝ «Ժրաջան վարպետ Քիրամ կազմող», Գեւորգ Այվազյանը (ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն)՝ «Շիրակի պատմական հուշարձանները՝ որպես ազգային—քաղաքական խորհրդանիշներ», Ինեսա Դանիելյանը (ԵՊՀ)՝ «Նոր Ջուղայի ձեռագրերի հավաքածուի 1300 թ. հմր 407 (35) Ավետարանի գեղարվեստական հարդարանքի առանձնահատկությունները», Գրետա Գասպարյանը (ԵՊՀ)՝ «Սպահանի Ալի Ղափու եւ Չեհել Սոթուն պալատների որմնանկարների ընդօրինակությունները Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործություններում», եւ այլք։

28-11-2019





10-04-2020
Կանոնակարգվում են բուժօգնության գործողությունները ռազմական դրության ժամանակ
Առաջնային է պետական եւ մասնավոր կառույցների արդյունավետ փոխգործակցությունը



10-04-2020
Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
2020 թվականը հաստատությունում հագեցած է մշակութային իրադարձություններով

Արվեստի ...


10-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի. ապաքինվել է ևս 11 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք:
«Արմենպրես»-ի ...


10-04-2020
Համաճարակը եւ մենք
Ես ո՛չ համաճարակաբան եմ եւ ոչ ալ բժիշկ։ ...


10-04-2020
Մեր հայրենակիցները վերադարձել են ՏՈՒՆ
Այս օրերին մարդիկ քննարկում են մի դեպք. Մոսկվայից վերադարձած ...


10-04-2020
Չկա չարիք առանց բարիքի
Ստեղծված իրավիճակից դասեր եւ օգուտ քաղելու անհրաժեշտ ռազմավարություն՝ ...


10-04-2020
Լավագույնը միշտ ձեզնից է կախված
Գործարարության մեջ հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս ...



10-04-2020
«Անսպասելի հնարավորություն»
«Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ...

10-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբեն Չիլինկիրեան). բանաստեղծ, ...

10-04-2020
«Լալիս եմ, ուրեմն, կա'մ»
Լեւոն Ներսիսյան՝ հատված ...

10-04-2020
Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO