Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ՄԱՅՐ ԱԹՈՌ


«Ընտանիքը փոքր եկեղեցի է»

Բազմազավակ քահանաների ընտանիքները հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում հանդիպում ունեցավ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հայաստանյան թեմերում ծառայող բազմազավակ քահանաների ընտանիքների հետ, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն գերաշնորհ տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ շնորհակալություն հայտնելով Նորին սրբությանն անցնող 2019 թվականն Ընտանիքի տարի հռչակելու եւ այդ առիթով ընտանեկան ավանդական արժեհամակարգի պահպանմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի եւ միջոցառումների իրագործմանն օժանդակելու համար։
Այնուհետեւ Ամենայն հայոց հայրապետն իր ուրախությունը հայտնեց հանդիպման առիթով՝ առավել կարեւորելով այն փաստը, որ հանդիպումը չորս եւ ավելի զավակներ ունեցող քահանաների ընտանիքների հետ տեղի է ունենում Ընտանիքի տարվա շրջանակներում։ Նորին սրբությունը հաստատեց, որ տարվա ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ թեմերի կողմից նախաձեռնված քայլերը եւ միջոցառումները պետք է շարունակական բնույթ կրեն՝ առավել չափով ժողովրդի ուշադրությունը սեւեռելու ընտանեկան արժեքների վրա։
Ընդգծելով, որ բազմազավակությունը երկնային օրհնություն է՝ Նորին սրբությունը մասնավորաբար նշեց, որ ընտանիքը փոքր եկեղեցի է։ Հայոց հովվապետը շեշտեց, որ ընտանիքի գոյության առաջնային հիմքը տղամարդու եւ կնոջ սերն է՝ հաստատված Տիրոջ ներկայությամբ եւ օրհնությամբ, շաղախված փոխադարձ հարգանքով ու ներողամտությամբ, զիջելու պատրաստակամությամբ եւ խոնարհությամբ։
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավով արձանագրեց, որ արդի աշխարհում ընտանիքի ավանդական ընկալումը ենթարկվում է ձեւախեղումների, աղավաղվում է ոչ միայն «ընտանիք» հասկացությունը, այլեւ փորձ է արվում արժեզրկել ընտանիքի հետ շաղկապված մի շարք կենսական իրողություններ՝ սիրո զգացումը, սրբության ընկալումը, ընտանեկան հարաբերությունների մեջ պատասխանատվությունը, զոհողության ոգին։ Նորին սրբությունն ասաց, որ հարկավոր է զերծ պահել ազգը ներմուծվող այն արատավոր երեւույթներից, որոնք այսօր ներկայացվում են իբրեւ մարդու իրավունք կամ ազատության դրսեւորում։
Այդ փորձությունների հաղթահարման եւ քրիստոնեական ընտանիքների զորացման գործում Վեհափառ հայրապետը կարեւորեց Հայ եկեղեցու եւ մասնավորապես հոգեւոր հովիվների առաքելությունը՝ նշելով, որ քահանաները կոչված են ոչ միայն իրենց երեխաներին հայր լինելու, այլեւ հայրաբար խնամելու հավատացյալներին։
Հայրապետն ընդգծեց, որ հոգեւոր հովիվների առանցքային ծառայությունը պետք է լինի հայ ընտանիքի զորացումը հոգեւոր եւ բարոյական արժեքներով, որոնց է միայն հնարավոր երաշխավորել հայրենիքի անսասանությունը, շեն ու պայծառ ազգային կյանքը։ «Որքան փարված լինենք ազգային ու հոգեւոր արժեքներին, այնքան զորեղ կլինենք եւ առաջընթաց կարձանագրենք մեր կյանքում»,–ասաց Վեհափառ հայրապետը՝ եկեղեցականներին հանձնարարելով առավել մեծ ուշադրություն դարձնել երիտասարդության հետ տարվող աշխատանքներին, նրանց մեջ ավանդական, քրիստոնեական ընտանիքի վերաբերյալ ընկալումների ձեւավորմանը եւ հոգեւոր արժեքների սերմանմանը։
Ամենայն հայոց կաթողիկոսը նշեց, որ քահանան իր բազմազավակ ընտանիքով պետք է լավագույն օրինակը լինի համայնքի համար։
Վերջում, իր գնահատանքը հայտնելով ներկաներին, Նորին սրբությունը հայցեց, որ Տերն Իր մշտական օրհնության ներքո երջանկության, սիրո եւ խաղաղության մեջ պահի բոլոր հայ ընտանիքները։
Ամենայն հայոց կաթողիկոսը քահանաների զավակներին նվերներ ընծայեց, որից հետո նրանք այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ։

30-11-2019





10-04-2020
Կանոնակարգվում են բուժօգնության գործողությունները ռազմական դրության ժամանակ
Առաջնային է պետական եւ մասնավոր կառույցների արդյունավետ փոխգործակցությունը



10-04-2020
Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
2020 թվականը հաստատությունում հագեցած է մշակութային իրադարձություններով

Արվեստի ...


10-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի. ապաքինվել է ևս 11 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք:
«Արմենպրես»-ի ...


10-04-2020
Համաճարակը եւ մենք
Ես ո՛չ համաճարակաբան եմ եւ ոչ ալ բժիշկ։ ...


10-04-2020
Մեր հայրենակիցները վերադարձել են ՏՈՒՆ
Այս օրերին մարդիկ քննարկում են մի դեպք. Մոսկվայից վերադարձած ...


10-04-2020
Չկա չարիք առանց բարիքի
Ստեղծված իրավիճակից դասեր եւ օգուտ քաղելու անհրաժեշտ ռազմավարություն՝ ...


10-04-2020
Լավագույնը միշտ ձեզնից է կախված
Գործարարության մեջ հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս ...



10-04-2020
«Անսպասելի հնարավորություն»
«Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ...

10-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբեն Չիլինկիրեան). բանաստեղծ, ...

10-04-2020
«Լալիս եմ, ուրեմն, կա'մ»
Լեւոն Ներսիսյան՝ հատված ...

10-04-2020
Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO