Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ՊՆ


Երդվում եմ

Անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը

Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ
v.sargsyan@hhpress.am


«Ես (անուն, հայրանուն, ազգանուն)՝ ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ՝ անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը եւ հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանները, պահպանել ռազմական գաղտնիքը։ Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ։ ԵՐԴՎՈՒՄ ԵՄ»։
Ահա այսպես, զորակոչվելով զինված ուժեր՝ յուրաքանչյուր զինծառայող սահմանված կարգով զինվորական շարքի առջեւ հանդիսավոր երդում է տալիս՝ հավաստելով նվիրվածությունն ու հավատարմությունը հայրենիքին եւ զինված ուժերին։ Այո՛, զինվորը, որին վստահվել է հայրենիքի եւ ժողովրդի ապահովությունը, պարտավոր է հաստատել իր հավատարմությունը, որ կոչվում է դրոշի երդում՝ միաժամանակ կրելով պատասխանատվության հետեւանքները եւ այն պատիժը, որ կարող է լինել դավաճանության դեպքում։ Դա, անշուշտ, բարձրացնում է զինվորի զգոնությունը հայրենիքի եւ ազգի հանդեպ, որոնց համար նա պատերազմելու է։
Կարեւորելով հայոց բանակի զինվորի եւ հայ տղամարդու կյանքում զինվորական երդման պատասխանատվությունն ու պարտավորեցնող դերը, այն կարելի է ամենապատվավոր իրադարձությունը համարել նրա կյանքում։ Կուռ շարքերով ու հպարտ կեցվածքով երդվող զինվորները հայկական պետականության, մեր ազգային երազանքների մարմնացումն են, մեր անկախության ու խաղաղության գրավականը։ Մեր ազգին բաժին հասած ճակատագրով մենք պարտավոր ենք լինել ուժեղ ու միշտ պատրաստ՝ բարձր պահելու հայի արժանապատվությունն ու ամրապնդելու նրա հաղթական ոգին։ Զինվորական երդման մասին խոսելիս պետք է նշել նաեւ, որ այն ոչ միայն հայրենիքը պաշտպանելու, այլեւ բանակային գրված ու չգրված օրենքներն ու ավանդույթները սրբությամբ պահպանելու, զարգացնելու, զինվորականի անունն ու պատիվը բարձր պահելու եւ երբեք չարատավորելու երդում է։
Կարելի է վստահաբար պնդել, որ արժանապատիվ սերունդ է մտնում բանակային կյանք, եւ այդ սերունդը քաջաբար տեր է կանգնելու մեր բոլոր նվաճումներին, մեր բանակի առավել հզորացմանն ու առաջընթացին։ Երդման համար շարված մեր զինվորների խրոխտ տեսքը, հպարտ կեցվածքը, բարձր տրամադրությունը մեզ բոլորիս առանձնակի են ոգեւորում։ Մենք մեր հերթին պետք է քաջալերենք մեր զավակներին, ծառայության ընթացքում լինենք ուշադիր, անենք հնարավորը, որպեսզի նրանք լինեն կարգապահ ու պարտաճանաչ զինվոր։ Հպարտ լինենք, որ մեր զավակները կանգնում են հայրենիքի պաշտպանության դիրքերում, ճիշտ այնտեղ, որտեղից սկսվում են Հայոց սահմանները…
Հիրավի, հայրենյաց այսօրվա մեր պաշտպաններն արժանի ժառանգորդներն են մեր հերոսական նախնիների, որոնց երդումն իրենց զոհաբերումն էր, իրենց աննահանջ պայքարն ու հաղթական ուղին։ Կրկին ու կրկին համոզվում ես, որ սա այն սերունդն է, որը պիտ ոգեկոչի մեր անցյալի հերոսների փառքը, առաջնորդվի դրանով, պահպանի մեր հույսի եւ լույսի հայրենիքը…

11-02-2020





10-04-2020
Կանոնակարգվում են բուժօգնության գործողությունները ռազմական դրության ժամանակ
Առաջնային է պետական եւ մասնավոր կառույցների արդյունավետ փոխգործակցությունը



10-04-2020
Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
2020 թվականը հաստատությունում հագեցած է մշակութային իրադարձություններով

Արվեստի ...


10-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի. ապաքինվել է ևս 11 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք:
«Արմենպրես»-ի ...


10-04-2020
Համաճարակը եւ մենք
Ես ո՛չ համաճարակաբան եմ եւ ոչ ալ բժիշկ։ ...


10-04-2020
Մեր հայրենակիցները վերադարձել են ՏՈՒՆ
Այս օրերին մարդիկ քննարկում են մի դեպք. Մոսկվայից վերադարձած ...


10-04-2020
Չկա չարիք առանց բարիքի
Ստեղծված իրավիճակից դասեր եւ օգուտ քաղելու անհրաժեշտ ռազմավարություն՝ ...


10-04-2020
Լավագույնը միշտ ձեզնից է կախված
Գործարարության մեջ հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս ...



10-04-2020
«Անսպասելի հնարավորություն»
«Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ...

10-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբեն Չիլինկիրեան). բանաստեղծ, ...

10-04-2020
«Լալիս եմ, ուրեմն, կա'մ»
Լեւոն Ներսիսյան՝ հատված ...

10-04-2020
Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO