Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.07.2020
ՊՆ


Բանակում միջավայրի կարգավորմանն առնչվող խնդիրների լուծման գործում

Լրջագույն անելիք ունի նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը

Նախորդ տարի գրանցվեցին ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան նվազագույն դեպքեր, մինչդեռ 2020 թ. սկսվեց զորամասերում խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի անակնկալ աճով։ Հունվարի 1-ից մինչ այժմ զոհվել է 13 զինծառայող։ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվում է. «2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 17-ը զինված ուժերում գրանցված 13 զինծառայողների մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետեւանքով են, 4—ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ։ Մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են»։
Հատկապես ինքնասպանությունների առնչությամբ, որոնց հետ կապված կասկած կա, որ առկա է ծառայակիցների կողմից ինքնասպանության հասցնելու հանցակազմ, միանգամից առաջ քաշվեց զորամասերում ոչ կանոնադրային հարաբերությունների ու դրանց բացասական ազդեցության մասին թեզը։ Իհարկե, ոչ կանոնադրային հարաբերությունները բազմաթիվ դրսեւորումներ ու պատճառներ կարող են ունենալ, մինչդեռ այն հիմնավոր բուժելու համար հարկավոր է սկսել ոչ թե հենց բանակից, այլ հասարակությունից։
Հասարակությանը հարկավոր է կրթել, լուծել հանրության ներսում գոյություն ունեցող խնդիրները, որպեսզի այն իր բացասական ազդեցությունը չունենա բանակի վրա։ Երբ հանրության ներսում առկա է պոզիտիվ միջավայր, այն դրականորեն է ազդում ինչպես բանակի, այնպես էլ այդ հասարակության որեւէ շերտը ներկայացնող մարդկանց խմբերի վրա։ Եթե առկա է նեգատիվ միջավայր, բնականաբար, այդ խմբերում դրսեւորվելու են բացասական միտումներ։
Ինչո՞ւ ենք հեռուն գնում։ Մեր շրջապատում չե՞նք տեսնում ընդհանուր կենսամակարդակի, պայմանների, ինչպես նաեւ կենցաղում դրսեւորվող սովորությունների հետ կապված այն երեւույթները, որոնք խոչընդոտում են աշխատանքի կազմակերպմանը, աշխատանքի արդյունավետությանն ու նորմալ գործընկերային հարաբերությունների կառուցմանը։ Կամ ակնհայտ է աղքատության ազդեցությունը մարդկանց, այդ թվում՝ զինվորների վարքագծի վրա։ Եվ այդ երեւույթի սինդրոմները հնարավոր է վերացնել միմիայն հե՛նց աղքատության վերացմամբ։ Բնականաբար, այս խնդիրները մեկ—երկու օրվա, անգամ տարիների հարց չեն։ Այնպես որ, կոնկրետ արդյունքներ, հիմնարար արդյունքներ ունենալու համար տարիների աշխատանք է հարկավոր, ինչն, ի դեպ, նախկինում էլ ունեցել ենք։ Այս գործոնների շարքը կարելի է շատ երկար թվարկել։
Նկատենք, որ այստեղ շատ խոր ուսումնասիրություն է հարկավոր՝ հասկանալու համար, թե որ խնդիրը ինչպես է պետք լուծել կամ ինչպես է տրանսֆորմացվում ու ներազդում բանակի վրա։ Ու դա եւս մեկ—երկու օրում կատարել, արդյունքներ ունենալ հնարավոր չէ։ Բայց մի բան պարզ է՝ հանրության ներսում բազմաթիվ խնդիրների լուծման բանալին առաջին հերթին կրթական համակարգի ձեռքում է։ Կիրթ հասարակության հետ միանգամայն հեշտ է աշխատել։ Կրթությունը մարտունակ բանակ ունենալու, կենսունակ բանակ ունենալու, ներսից առողջ բանակ ունենալու նախապայմանն է։
Այնպես որ, առաջիկայում ինչպիսի ռազմավարություն էլ մշակվի, ամենայն հավանականությամբ, դրա կյանքի կոչման ճանապարհին անելիքի մի ահագին բաժինն էլ կունենա ԿԳՄՍ—ն։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

21-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO