Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ՊՆ


Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը

Ինչպես նաեւ նրանց գիտելիքների օգտագործումը

Բանակում հունվար-փետրվար ամիսներին գրանցված զոհերի թվի աճի, ինչպես նաեւ զինվորների ու սպաների շրջանում տիրող բարոյահոգեբանական վիճակի մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։
—Պարոն Աբրահամյան, վերջին շրջանում զինված ուժերում զոհերը զգալիորեն նվազել էին, ի՞նչն էր պատճառը, որ 2020-ի սկզբում ոչ մարտական պայմաններում զոհերի այդպիսի աճ ունեցանք։
—Զինված ուժերում տեղի ունեցող զարգացումների վրա մեծաթիվ գործոններ են ազդում՝ օրենսդրականից մինչեւ արտաքին գործընթացներ։ Ընդ որում՝ արտաքինի տակ առաջին հերթին պետք է հասկանալ երկրի քաղաքական—հասարակական տրամադրությունների ներթափանցումը զինված ուժեր։ Գրանցվող միջադեպերի թիվը կտրուկ նվազեցնելու համար համալիր միջոցառումներ են անհրաժեշտ, իսկ մինչ այդ պետք է ամբողջական վերլուծության ենթարկել ինչպես տեղի ունեցող միջադեպերի պատճառահետեւանքային կապը, այնպես էլ բանակի վրա ազդող գործոնները։
—Դուք հարցազրույցներից մեկում նշել էիք, որ այժմ տարբեր աշխատանքներ են տարվում նմանատիպ երեւույթների աճը կանխելու համար։ Կմանրամասնե՞ք մի փոքր, թե ինչ աշխատանքների մասին է խոսքը։
—Այս պահին մի քանի ուղղվածության խմբեր են աշխատում զորամասերում, որոնց նպատակը նշածս խնդրի առաջնային լուծումն է՝ ճիշտ ախտորոշել իրավիճակն ու անցնել «բուժումների»։ Բուժծառայություն, բարոյահոգեբանական վիճակով զբաղվող սպաներ եւ մասնագետներ, իրավապահ կառույցների ներկայացուցիչներ եւ այլն։ Յուրաքանչյուրն իր առջեւ դրված խնդիր ունի՝ մի կողմից լինել օպերատիվ, մյուս կողմից՝ առանց շտապելու ստանալ ամբողջական պատկեր։
—Շատ հաճախ եք լինում զորամասերում եւ մարտական դիրքերում։ Ինչպիսի՞ն են զինվորների հոգեբանական վիճակը եւ հարաբերությունները միմյանց հետ։ Արդյոք ոչ կանոնադրային հարաբերություններն այդքան տարածված են։ Եթե այո, ի՞նչն է պատճառը։ Եվ ունե՞ք դրա դեմ պայքարի դեղատոմս։
—Միջադեպի պատճառները, բնույթը տարբեր են, եւ եղած խնդիրները չպետք է ամբողջությամբ տարածել բանակի վրա։ Եթե մենք մի քանի ուղղություններով խնդիրներ ենք ունեցել, դա դեռ չի խոսում ամբողջ բանակում տիրող անառողջ իրավիճակի մասին։ Որեւէ մեկը թող չկասկածի, որ դիրքում կանգնած զինվորը կարող է ընկճվել, թուլացնել զգոնությունը, ծառայության որակը վնասել։ Չնայած առանձին դեպքերի, մեր զինծառայողները շարունակում են փառքով տանել իրենց առաքելությունը։
—Այս ամենում կամ այդ խնդիրները լուծելու գործում ի՞նչ դեր ունեն սպաները, եւ, արդյոք, նրանք կարողանում են կատարել այդ դերն ըստ պատշաճի։ Ունե՞նք կրթված, պատրաստի սպաներ։
—Միանգամից ասեմ՝ չպետք է եղած խնդիրներն ամբողջությամբ բարդել սպաների վրա։ Հենց միայն այն, որ այդ մարդիկ ծանր պայմաններում շարունակում են իրենց վրա կրել անվտանգության ապահովման կարեւոր դերը, բավարար է, որպեսզի մեծ հարգանքով խոսենք այս նվիրյալ մարդկանց մասին։ Իհարկե, ունենք նաեւ խնդիրներ, որոնք նաեւ սպայական շարքերում փոփոխություններ են ենթադրում, սակայն սա շատ առանձնահատուկ աշխատանք է՝ բազմաթիվ նրբություններով, պետք է որոշակի զգուշություն ցուցաբերել, միաժամանակ քայլերի մեջ վճռական լինել։ Ինչ վերաբերում է սպաների կրթվածությանը, ապա տարբեր օղակներում կրթական ցենզը տարբեր է։ Պաշտոնական դիրքի առաջխաղացմանը զուգահեռ՝ սպաները կրթական պատրաստություն են ստանում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրի ռազմական ուսումնական հաստատություններում։ Սակայն որակական աճի վրա պետք է մեծ ուշադրություն դարձնենք, դա վերաբերում է նաեւ միջնակարգ եւ բարձրագույն կրթություն ստացած երիտասարդների մուտքը բանակ խրախուսելուն։
—Ձեր շփման ընթացքում ի՞նչ հարցեր եք քննարկում զինվորների հետ, հաճա՞խ եք  սեմինարատիպ բաց դասեր, պարապմունքներ անցկացնում, եթե ճիշտ ձեւակերպեցի, ի՞նչն է ձեր քննարկման հիմնական առարկան եւ ի՞նչ տպավորություն ունեք մեր զինվորներից։
—Առաջնային նպատակ կա հասկանալու ու այդ օղակից վեր հանելու խնդիրներ, որոնք մեզ օգնելու են ծառայությունն ավելի լավ կազմակերպելու, առաջնահերթություններ սահմանելու եւ փորձելու դրանց լուծումներ տալ։ Զինվորները 2 տարվա ընթացքում մեծ փորձառություն են կուտակում, գիտելիքներ, որոնք պետք է ճիշտ ձեւով օգտագործել։ Կարեւորում եմ աշխատանքները հատկապես նորակոչիկների հետ։ Տղաները մուտք են գործում «նոր աշխարհ», եւ պետք է նրանց ճիշտ կուրսի մեջ դնել։ Նրանց հետ պետք է ճիշտ աշխատանք տանել, հատկապես՝ գաղափարական դաշտում։ Որոշ դեպքերում եւ ես, եւ իրենք շփվելու կամ ուղղակի առօրյա կյանքից խոսելու կարիք ենք ունենում, ինչի ապահովումը եւս շատ կարեւոր է։ Անելիքները շատ են, իրականացվող աշխատանքներն էլ քիչ չեն, հույս ունեմ, որ այս փուլը պատվով կհաղթահարենք՝ նոր հիմքեր ստեղծելով նոր որակի ծառայության ապահովման համար։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

21-02-2020





10-04-2020
Կանոնակարգվում են բուժօգնության գործողությունները ռազմական դրության ժամանակ
Առաջնային է պետական եւ մասնավոր կառույցների արդյունավետ փոխգործակցությունը



10-04-2020
Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
2020 թվականը հաստատությունում հագեցած է մշակութային իրադարձություններով

Արվեստի ...


10-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի. ապաքինվել է ևս 11 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք:
«Արմենպրես»-ի ...


10-04-2020
Համաճարակը եւ մենք
Ես ո՛չ համաճարակաբան եմ եւ ոչ ալ բժիշկ։ ...


10-04-2020
Մեր հայրենակիցները վերադարձել են ՏՈՒՆ
Այս օրերին մարդիկ քննարկում են մի դեպք. Մոսկվայից վերադարձած ...


10-04-2020
Չկա չարիք առանց բարիքի
Ստեղծված իրավիճակից դասեր եւ օգուտ քաղելու անհրաժեշտ ռազմավարություն՝ ...


10-04-2020
Լավագույնը միշտ ձեզնից է կախված
Գործարարության մեջ հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս ...



10-04-2020
«Անսպասելի հնարավորություն»
«Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ...

10-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբեն Չիլինկիրեան). բանաստեղծ, ...

10-04-2020
«Լալիս եմ, ուրեմն, կա'մ»
Լեւոն Ներսիսյան՝ հատված ...

10-04-2020
Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO