Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԱՅԼՔ...


Եկեղեցու բացումն արդեն սարերի հետեւում չէ

Այն կդառնա Եվրոպայի հայկական ամենամեծ տաճարներից մեկը

Ուկրաինայում ամենամեծ եկեղեցու շինարարությունը մոտենում է իր ավարտին։ Այդ տեղեկատվությունն իր կայքում տեղադրել է «Նովոստի ցերկվի» մասնագիտացված տեղեկատվական հարթակը։
Տաճարի շինարարության նախաձեռնությամբ դեռ 2012 թ. հանդես է եկել «Ուկրաինայի հայերի միություն» (ՈւՀՄ) համաուկրաինական հասարակական կազմակերպության բազմամյա ղեկավար Վիլեն Շատվորյանը։ Այն ժամանակ էլ ընդունվեց որոշում շինարարության վերաբերյալ։ Գործնական աշխատանքներն այդ ուղղությամբ մեկնարկեցին 2013—ին՝ «մի շարք առանցքային հարցերի կարգավորումից հետո»։ 2018—ի մարտին, Ուկրաինա կատարած հայրապետական այցի ընթացքում, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ—ն կատարեց Կիեւում կառուցվող հայկական մայր տաճարի օծման ծիսակարգը։
Ենթադրվում է, որ այն, որի շինարարությունը տարվում է Կիեւի «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանից ոչ հեռու, դառնալու է Եվրոպայի հայկական ամենամեծ տաճարներից մեկը, ինչպես նաեւ Ուկրաինայի մայրաքաղաք օդային տրանսպորտով ժամանող հյուրերին «դիմավորող» առաջին տեսարժան վայրը։
«Եկեղեցիների շինարարությունը թույլ է տալիս իրականություն դարձնել տեղի հայ սփյուռքի կարեւորագույն նպատակներից մեկը՝ լիարժեքորեն ներկայացնել հայ մշակույթը Ուկրաինայի ժողովրդին»,–Վիլեն Շատվորյանի խոսքն է մեջբերում «Նովոստի ցերկվի» հարթակը։
Նույն համատեքստում, կարծում ենք, պետք է ընկալել նաեւ Ուկրաինայի Օդեսայի մարզի Բելգորոդ—Դնեստրովսկի քաղաքում գտնվող ՀԱԵ Ուկրաինայի թեմի Սուրբ Աստվածածին հայ եկեղեցու վերականգնումը։ Ներկայումս այդ ռեստավրացիոն աշխատանքները նույնպես ավարտին են մոտենում։
«Պատահական չէ, որ տվյալ հայ միջնադարյան եկեղեցին մեծ հետաքրքրություն է առաջացնում հետազոտողների շրջանակներում ու ԶԼՄ—ներում»,–«AnalitikaUA.net» պորտալին տված մեկնաբանությունում նշում է ՈւՀՄ—ի պատմամշակութային կոմիտեի ղեկավար, պ.գ.թ. Դավիդ Դադթյանը։ Ըստ նրա, այս եկեղեցու՝ հայ տաճարների համար անսովոր, ոչ տիպիկ ճարտարապետությունը հետաքրքրաշարժ է պատմաբանների, ճարտարապետների, հնագետների ու հայագետների համար։
Ըստ առկա տվյալների, Սուրբ Աստվածածին եկեղեցին տեղի հայերը կառուցել են XV դարում՝ նախապես մեծ կաշառք վճարելով Ակերմանի օսմանյան իշխանություններին։ Եկեղեցին գոյացել է թուրքերի տիրապետության օրոք, եւ հենց դա էլ պայմանավորեց նրա անսովոր ճարտարապետությունը։ Բանն այն է, որ թուրքերը, որպես կանոն, չէին առարկում իրենց պատկանող տարածքներում քրիստոնեական եկեղեցիներ կառուցելու դեմ, սակայն՝ միայն եթե դրանք բարձրությամբ չեն գերազանցելու ամենացածր մզկիթին։ Այդ իսկ պատճառով Բեսարաբիայում XVIII դարավերջից ավելի վաղ կառուցված բոլոր եկեղեցիները որոշակի մասով թաղված են գետնի մեջ։ Բացառություն չի կազմել նաեւ Սուրբ Աստվածածինը…
Աշոտ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

28-02-2020





10-04-2020
Կանոնակարգվում են բուժօգնության գործողությունները ռազմական դրության ժամանակ
Առաջնային է պետական եւ մասնավոր կառույցների արդյունավետ փոխգործակցությունը



10-04-2020
Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
2020 թվականը հաստատությունում հագեցած է մշակութային իրադարձություններով

Արվեստի ...


10-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի. ապաքինվել է ևս 11 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք:
«Արմենպրես»-ի ...


10-04-2020
Համաճարակը եւ մենք
Ես ո՛չ համաճարակաբան եմ եւ ոչ ալ բժիշկ։ ...


10-04-2020
Մեր հայրենակիցները վերադարձել են ՏՈՒՆ
Այս օրերին մարդիկ քննարկում են մի դեպք. Մոսկվայից վերադարձած ...


10-04-2020
Չկա չարիք առանց բարիքի
Ստեղծված իրավիճակից դասեր եւ օգուտ քաղելու անհրաժեշտ ռազմավարություն՝ ...


10-04-2020
Լավագույնը միշտ ձեզնից է կախված
Գործարարության մեջ հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս ...



10-04-2020
«Անսպասելի հնարավորություն»
«Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ...

10-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբեն Չիլինկիրեան). բանաստեղծ, ...

10-04-2020
«Լալիս եմ, ուրեմն, կա'մ»
Լեւոն Ներսիսյան՝ հատված ...

10-04-2020
Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO