Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ՊՆ


ՀՀ զինված ուժերում սպասվում են լայնամասշտաբ զորավարժություններ

Կտեսնենք նաեւ «ՍՈՒ-30ՍՄ» կործանիչ օդուժի հզորությունը

Առաջիկայում սպասվում են լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց ժամանակ, միգուցե, ուսումնական կիրառությամբ կտեսնենք նոր «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչ օդուժի հզորությունը։ Այս մասին «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մեծ զորավարժությունների ժամանակ, երբ հրաձգությունը մարտական է լինում, կիրառվում է նաեւ ծանր տեխնիկա, այդ թվում՝ հրթիռներ։ Նմանատիպ զորավարժությունների ժամանակ, միգուցե, կիրառվեն նաեւ «ՍՈՒ-30ՍՄ» կործանիչ ինքնաթիռները։ Ի դեպ, ես խոսում եմ կոնկրետ մարտական զորավարժության մասին, որը «Շանթ»-ի հետ կապ չունի։ «Շանթ»-ը մարտական հրաձգությամբ լայնամասշտաբություն չունի, այն ռամավարական, հրամանատարաշտաբային զորավարժություն է»,–մանրամասնեց Ա. Հովհաննիսյանը։ «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի կործանիչների առաջին խմբաքանակը Հայաստան հասավ նախորդ տարվա դեկտեմբերին։ Ձեռքբերումը, ինչպես նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ ժողովրդի ապահովման հարցում։
Ա. Հովհաննիսյանը՝ խոսելով «ՍՈՒ-30ՍՄ»-ի մարտավարական տվյալների եւ տեխնիկական հնարավորությունների մասին, ասաց, որ ՀՀ զինված ուժերը կործանիչ ավիացիա մինչ այս չեն ունեցել. «Առաջին անգամ ձեռք ենք բերել կործանիչ ավիացիա եւ մեր հնարավորություններն այս իմաստով բազմապատկվել են։ Մեր հիմնական հակառակորդը նույն որակի ինքնաթիռ չունի։ Օդուժի այս տեսակը բազմաֆունկցիոնալ նշանակություն ունի՝ ե՛ւ պաշտպանողական է, ե՛ւ հարձակողական։ Լայն սպեկտորի ֆունկցիաներ կատարող աշխարհում շատ առաջատար եւ զարգացած ինքնաթիռ է։ Համարվում է մեծ հզորությամբ ծանր կործանիչ։ Երկու շարժիչով սնվող «հսկան» կարող է իր հետ փոխադրել մինչեւ 8 տոննա մարտական բեռնվածք։ Գործողության շառավիղը եւս շատ մեծ է՝ մինչեւ 1500 կիլոմետր, ինչը թույլ է տալիս տարածաշրջանում շատ հզոր օդուժ ունենալ»։
«ՍՈՒ—30ՍՄ»—ից բացի, ՀՀ զինված ուժերը համալրվեցին նաեւ այլ մեծաքանակ սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ ՏՈՐ—Մ2ԿՄ հակաօդային պաշտպանության համալիրներով։ Զինամթերքի ձեռքբերումն իրականացվեց 2018—2019 թթ. ընթացքում արված բանակցությունների շնորհիվ՝ պետական եւ վարկային միջոցներով։ «Զենք—զինամթերքը մենք, ընդհանրապես, ձեռք ենք բերում բազմապրոֆիլ՝ բյուջետային, կառավարության կողմից հատկացված արտաբյուջետային, տարատեսակ վարկային միջոցներով»,–նշեց ռազմական փորձագետը։
Անդրադառնալով ղարաբաղա—ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, Ա. Հովհաննիսյանն ասաց՝ համեմատաբար իրավիճակը խաղաղ է. «Սահմանում լարվածությունը մեծ չէ։ Երբեմն կրակում են, առանձին դրվագներ են լինում տարբեր հատվածներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Բայց ընդհանուր առմամբ լարվածություն չկա, ընդունելի նորմայից ցածր է կրակոցների քանակը։ Մեծ տրամաչափեր գրեթե չեն կիրառվում։ Նռնականետեր, ականանետեր չեն կիրառվում»։
Ի դեպ, 2019 թ. հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ զինված ուժերում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել մարտական հերթապահության կատարելագործման ուղղությամբ։ Մարտական դիրքերը եւ հենակետերը համալրվել են տեսադիտարկման համակարգերով, արեւային կայաններով, ապահովվել են խմելու ջրով եւ էլեկտրական հոսանքով։ Շարունակվել է ՀՀ ԶՈՒ զորախմբերի մասնակցությունը միջազգային առաքելություններին, ինչպես նաեւ հայ մասնագետների հումանիտար առաքելությունը Սիրիայում։ ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27—ի թիվ 1535—Ն որոշմամբ նախարարությանը հատկացված միջոցների շրջանակներում ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից նախկին զինծառայողներին տրամադրվել են բնակարանի գնման վկայագրեր։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն կազմվել եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ են ներկայացվել հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված նախկին զինծառայողների վերաբերյալ հատուցման գործեր։ 2019 թ. հոկտեմբերի 9—ին տեղի ունեցած Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ տրված հանձնարարականի համաձայն՝ իրականացվում են 1998—2007 թթ. ընթացքում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված եւ 1—ին կամ 2—րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած նախկին զինծառայողների զոհվելու, մահանալու կամ հաշմանդամ դառնալու հանգամանքների վերաբերյալ ուսումնասիրություններ՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելու դեպքում որպես հիմնադրամի շահառուներ հաշվառելու եւ սահմանված կարգով ու չափերով ամսական վճարումները կատարելու համար։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

06-03-2020





09-04-2020
Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները
Այդ նպատակով ի՞նչ լուծումներ են առաջարկում հայ տուրօպերատորները



09-04-2020
«Այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ»
Սերունդներին են փոխանցվել հայրենազրկված եւ ունեզրկված հայ գաղթականների ...


09-04-2020
Հոգեւոր անկյուն
Եթե չկա հստակ նպատակամղվածություն առ աղոթքը, ապա մարդը թողնվում ...


09-04-2020
Նոր իրական հնարավորություններ
Գիտություն-տնտեսություն շղթայի ձեւավորման համար

Սովորաբար դժվարին իրավիճակները հաղթահարվում ...


09-04-2020
Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր
Տանը մնալով՝ ինչ-որ մարտավարական հնարքներ բանեցնելու միջոցով

Կորոնավիրուսի ...


09-04-2020
Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները
2019 թ. 10 ամսվա արտահանումը գերազանցել է 2018 ...


09-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան). բանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ ...



09-04-2020
Վերանորոգվում է Մելիքատունը
Աղավնո-Արքունագետ գետի ափին է հայոց պատմական ...

09-04-2020
Նա ապրում էր իր զարմանալի խոհերով…
Մեծանուն հայագետ Ղեւոնդ Ալիշանի ...

09-04-2020
Լիբիայի ԱՀԿ-ի պարտությունը հարված կլինի նաեւ Թուրքիայի հեղինակությանը
Ազգային բանակը ռազմական ակնհայտ ...

09-04-2020
Ռոնալդինյոյի խափանման միջոցը փոխել են
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO