Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԱՅԼՔ...


Դրական քայլեր բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ

Առաջնային է հասարակության էկոլոգիական գիտակցության ձեւավորումը

«ՀՀ»-ի հարցազրույցը բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանի հետ։
–Տիկին Դանիելյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի էկոլոգիական վիճակը։
–Այսօր ամենաանհանգստացնողը, իհարկե, Սեւանա լիճն է։ Չգիտեմ մեզ ինչ ամառ է սպասվում, ծաղկումն ինչպես կդրսեւորվի։ Երկար տարիների այդ կոմուլյատիվ էֆեկտի, աղտոտվածության, լճի մակարդակի ոչ ակտիվ բարձրացման հետեւանքով ունենք ճահճացման շատ ակտիվ գործընթաց, որը խիստ վտանգավոր է, եւ իմ հիմնական անհանգստության պատճառը դա է։ Նաեւ կլիմայի փոփոխության հետ կապված անապատացման ռիսկեր կան, եւ դրանք արդեն դրսեւորվում են։ Մենք Արարատյան արտեզյան ավազանը շատ անզգույշ, ոչ էֆեկտիվ ենք օգտագործել, այդ պատճառով այնտեղ՝ Արմավիրի եւ Արարատի մարզերում, անապատացման ռիսկը շատ բարձր է։
Շրջակա միջավայրի նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում քայլեր է իրականացնում լճի էկոլոգիական վիճակը բարելավելու ուղղությամբ։ Ծառերից մաքրվում են ջրածածկ ափամերձ տարածքները։ Լճի շուրջ գործող տնտեսավարողներին պայմանագրերով պարտադրվում է մաքրման կայաններ տեղադրել։ Միջոցներ են ձեռնարկվում հարակից խոշոր բնակավայրերի կոյուղաջրերի կենսաբանական մաքրման կայանների տեղադրման ուղղությամբ։ Բայց հայտնի է նաեւ, որ Սեւանն աղտոտվում է հիմնականում հարակից բնակավայրերի բնակչության ոչ սրտացավ վերաբերմունքի պատճառով, ովքեր աղտոտում են լիճ թափվող գետերը։
–Ի՞նչ քայլեր պետք է անել, որպեսզի բարձրացվի բնակչության բնապահպանական գիտակցությունը։ Ի դեպ, նախորդ տարի նաեւ Սեւանից անհամեմատ քիչ ջուր բաց թողնվեց ոռոգման նպատակով։
–Այո, անցած տարի Հանրային խորհրդի էկոլոգիական հանձնաժողովը դիմել էր կառավարություն, ներկայացրել Սեւանի էկոլոգիական վիճակը եւ առաջարկել լրացուցիչ ջուր բաց չթողնել, ինչին արձագանքեց կառավարությունը։ Ինչ վերաբերում է էկոլոգիական գիտակցության ձեւավորմանը, ապա ասեմ, որ մենք կրթության նախարարության հետ երկար տարիներ լեզու չենք գտնում, որպեսզի գոնե «Էկոլոգիայի եւ կայուն զարգացման հիմունքներ» առարկան ներառվի ավագ դպրոցում։ Այստեղ շատ մեծ է նաեւ ռադիոյի եւ հեռուստատեսության դերը։ Անպայման անհրաժեշտ է հեռուստատեսությամբ վարել էկոլոգիական հատուկ ծրագիր։ Բնակչության մոտ էկոլոգիական մշակույթի ձեւավորման հարցում նաեւ դերակատարություն ունեն տեղական ինքնակառավարման եւ պետական տարածքային մարմինները։ Բայց նրանք այնքան արագ են փոխվում, որ չես հասցնում հետներն աշխատել։ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության ղեկավարի հետ մի քանի հանդիպում ունեցանք, համագործակցության մեխանիզմներ քննարկեցինք, բայց նա կարճ ժամանակ անց լքեց պաշտոնը։
–Վերջին շրջանում ի՞նչ բնապահպանական ծրագրեր եք իրականացրել։ Ինչպե՞ս կգնահատեք շրջակա միջավայրի ներկայիս վիճակը։
–Մտահոգիչ է շրջակա միջավայրի աղտոտվածությունը։ Վերջերս մեծ ծրագիր իրականացրեցինք այդ ուղղությամբ։ Ուսումնասիրեցինք Հայաստանի ընդհանուր էկոլոգիական տարածքը՝ բացահայտելու բնակչության, հատկապես երեխաների առողջության համար ամենառիսկային գոտիները։ Այդ ուսումնասիրությունների ընթացքում համագործակցեցինք համալսարանների, գիտական ինստիտուտների եւ հասարակական կազմակերպությունների հետ։ Ընդգրկուն ուսումնասիրության շրջանակներում համադրեցինք առողջապահական եւ էկոլոգիական տվյալները։ Ամենավտանգավոր գոտիները եղան մետաղական հանքարդյունաբերության շրջանները՝ Լոռու եւ Սյունիքի մարզերը։ Էկոլոգիական առումով նաեւ Երեւանն է ոչ բարվոք վիճակում։ Երեւանում վիճակը տարբերվում է մարզերից։ Այստեղ այդ պրոցեսներն այնքան խորը եւ մասշտաբային չեն, որպեսզի մարդկանց առողջության վրա զգացվեն, ինչպես Լոռիում եւ Սյունիքում։ Հատկապես Լոռու էկոլոգիական եւ առողջապահական տվյալները շատ մտահոգիչ են։ Այստեղ ուսումնասիրել էինք 2013, 2014 եւ 2015 թվականների պաշտոնական տվյալները։ Աղտոտվածության խնդրով հսկայական աշխատանքներ են արել Հայաստանի ամերիկյան համալսարանը եւ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնը։ Հայաստանի ամերիկյան համալսարանը Լոռիում է ուսումնասիրություններ արել, իսկ Էկոլոգոնոոսֆերային կենտրոնը՝ Սյունիքում։ Առողջապահության նախարարությունը մեզ հետ չհամաձայնեց՝ ասելով, որ այդպիսի խնդիրներ չունենք, մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Չնայած երեխաների արյան մեջ ծանր մետաղներ էինք հայտնաբերել, ասացին՝ հիմքեր չկան պնդելու, որ դրանից են հիվանդանում։
–Հատկապես ո՞ր բաղադրիչներով է ուսումնասիրությունը կատարվել։
–Ուսումնասիրության ժամանակ դիտարկվել է ծանր մետաղների առկայությունը, որով հագեցած են եղել Լոռին ու Սյունիքը։ Նույնիսկ Երեւանում փոշին հագեցած է ծանր մետաղներով, բայց ոչ այնքան, ինչքան Ախթալայում, Ալավերդիում եւ այլուր։ Դա էր պատճառը, որ Ալավերդիում կազմակերպել էինք հանրային դատարան։ Այնտեղ նաեւ պոչամբարների, բաց եւ լքված հանքերի խնդիրն է։ Առողջապահական տվյալներով ուսումնասիրել էինք նորագոյացությունները, քաղցկեղից մահացությունները, արյան եւ շնչառական համակարգերի հիվանդությունները։ Ինձ հատկապես խիստ անհանգստացնում էին շեղումներով ծնունդները։ Դիտարկված մարզերն այդ ցուցանիշներով խիստ տարբերվում են մյուս մարզերից։ Առողջապահության նախարարությունը չընդունեց մեր տվյալները։ Հիմա իրենք են արդեն սկսել ուսումնասիրել, թե ինչպես է շրջակա միջավայրն ազդում մարդու առողջության վրա, չնայած համեմատության տեսությունները վաղուց այդ մեխանիզմները տվել են։ Բայց մեզանից երկու տարի հետո չեխական կազմակերպությունները միջազգային «Արնիկա» ծրագրով «Էկոլուր» եւ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ—ների հետ ուսումնասիրեցին Լոռին։ Նրանց հրապարակած տվյալներն ավելի մտահոգիչ էին, քան իմ զեկույցը։ Այստեղ մենք շատ լուրջ խնդիր ունենք։ Եթե մենք այս փոքր տարածքում մետաղական հանքարդյունաբերությունը շարունակենք զարգացնել, դա ուղղակի ինքնասպանության ճանապարհ կլինի։ Տեղեկացնեմ նաեւ, որ չեխերն այստեղ ամփոփիչ գիտաժողով անցկացրին։ Ես առաջարկեցի գիտաժողովի մասնակիցների եւ հանրային խորհրդի էկոլոգիական հանձնաժողովի անունից նամակ ուղարկել կառավարություն՝ նկարագրելով ստեղծված իրավիճակը։ Մեզ միացավ նաեւ Մտավորականների խորհուրդը։ Պատասխանը ստացել ենք, որ առողջապահության նախարարությունը գործիքակազմ է մշակում, կառավարությունը ռազմավարությունն է վերանայում, եւ հարցերը կքննարկեն մեզ հետ։ Տեսնենք, սպասում ենք։
–Շրջակա միջավայրի նախարարությունը գույքագրել է լքված պոչամբարներն ու թափոնակույտերը եւ ոլորտը կարգավորող հիմնարար օրենսդրական փոփոխություններ է իրականացնում։ Մյուս կողմից էլ՝ կառավարությունն առաջին անգամ հանքարդյունաբերությունը հանեց իր ծրագրի առաջնահերթություններից՝ այն փոխարինելով բնապահպանական բաղադրիչով։ Դրական տեղաշարժ տեսնո՞ւմ եք։
–Մենք այդ շրջանում ելույթներով եւ նամակներով բազմիցս դիմեցինք կառավարություն։ Միգուցե նաեւ մեր աշխատանքի մի փոքր ազդեցության արդյունքն է եղել այդ դրական տեղաշարժը։ Այն բանից հետո, երբ կառավարությունը էկոլոգիան առաջնայնություն հռչակեց, դրական քայլեր եմ տեսնում, բայց արդյունքները պետք է շոշափելի ու տեսանելի լինեն։ Ես, օրինակ, շատ կարեւորում եմ, որ դպրոց մտնի էկոլոգիական առարկա, բայց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը չի ուզում այն ընդգրկել պարտադիր դասավանդվող առարկաների ցանկում։
Զրույցը վարեց
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

06-03-2020





10-04-2020
Կանոնակարգվում են բուժօգնության գործողությունները ռազմական դրության ժամանակ
Առաջնային է պետական եւ մասնավոր կառույցների արդյունավետ փոխգործակցությունը



10-04-2020
Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
2020 թվականը հաստատությունում հագեցած է մշակութային իրադարձություններով

Արվեստի ...


10-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի. ապաքինվել է ևս 11 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք:
«Արմենպրես»-ի ...


10-04-2020
Համաճարակը եւ մենք
Ես ո՛չ համաճարակաբան եմ եւ ոչ ալ բժիշկ։ ...


10-04-2020
Մեր հայրենակիցները վերադարձել են ՏՈՒՆ
Այս օրերին մարդիկ քննարկում են մի դեպք. Մոսկվայից վերադարձած ...


10-04-2020
Չկա չարիք առանց բարիքի
Ստեղծված իրավիճակից դասեր եւ օգուտ քաղելու անհրաժեշտ ռազմավարություն՝ ...


10-04-2020
Լավագույնը միշտ ձեզնից է կախված
Գործարարության մեջ հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս ...



10-04-2020
«Անսպասելի հնարավորություն»
«Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ...

10-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբեն Չիլինկիրեան). բանաստեղծ, ...

10-04-2020
«Լալիս եմ, ուրեմն, կա'մ»
Լեւոն Ներսիսյան՝ հատված ...

10-04-2020
Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO