Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.07.2020
ԱՅԼՔ...


«Լուրջ» նախարարության անլուրջ զանգերը՝ «911» ծառայությունում

Համազգեստով աղջիկը, որ գիտակցում է իր աշխատանքի ողջ լրջությունը

Կանանց միջազգային օրը ծաղիկների ու գույների պակաս չզգացվեց մայրաքաղաքում։ Տոնական մթնոլորտ էր ամեն տեղ։ Էջմիածնում, օրինակ, պատահական անցորդ կանանց ծաղիկներ էին նվիրում։ Նախաձեռնությունն, ինչ խոսք, հաճելի էր։ Տղամարդկանց մի մասն էլ կատակի տալով էին «գլուխներն ազատում», գործընկեր լրագրողներից մեկն ասաց. «Հունվարի 28-ին նվիրելով մեզ նասկի, ադամանդներ չսպասեք տոնական միամյսակին»։ Որոշ տղամարդիկ էլ փնթփնթում էին՝ «եւ ո՞ր խելոքը մոգոնեց այս «անիծյալ» միամսյակը»։
Նախ, «լույս սփռենք» տոնի ծագումնաբանությունը չիմացողների մտքերին եւ ապա անդրադառնանք թեմայիս «հերոսուհուն»։ Մարտի 8-ը, որպես Կանանց միջազգային օր, նշվեց ի հիշատակ նյույորքյան հայտնի իրադարձության. Սոցիալ—դեմոկրատական կուսակցության կանանց կոչով՝ Նյու Յորքում 1908 թ. մարտի 8—ին կանանց իրավունքների համար ցույց տեղի ունեցավ։ Ավելի քան 15 000 կին շրջելով ամբողջ քաղաքով պահանջում էր կրճատել աշխատանքային օրը եւ տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ։ Բարձրացվեց նաեւ կանանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունքի պահանջը։ Այս դեպքերից հետո գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինը 1910—ին սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսում առաջարկում է մարտի 8—ը նշել որպես աշխատավոր կանանց հիշատակի օր։
Իրադարձություններից հետո տասնամյակներ են անցել, վերացել են ինչ—ինչ կարծրատիպեր, փոխվել են մոտեցումներ։ Այսօր, մարդու իրավունքների տեսնակյունից նայելիս, կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը օրենքի կոպտագույն խախտում է դիտարկվում։ Որպես կին, պիտի նշեմ, որ աշխատավայրում նման խնդրի առաջ երբեւէ չեմ կանգնել։ Քրիստինե Փիրուզյանը՝ իմ այսօրվա «հերոսուհին», հենաշարժողական համակարգի հետ կապված խնդիր ունի, տեղաշարժվում է անվասայլակով։ Ավելի քան 8 տարի աշխատելով ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում, խոստովանում է՝ աշխատանքի անցնելու առաջին իսկ օրից ոչ մի դժվարության չի հանդիպել՝ ո՛չ ղեկավար կազմի, ո՛չ անձնակազմի հետ հարաբերություններում։ Հաշմանդամություն ունեցող անձանց է դիմում, որպեսզի չհուսահատվեն՝ «միշտ լինեն լավատես եւ հասկանան, որ կյանքը շարունակվում է անկախ նրանից՝ ունես խնդիր, թե ոչ»։ Ուժային կառույցի գեղեցկուհին իր կերպարով «կոտրել» է այն կարծրատիպը, թե կինը «թույլ սեռ» է։ Ավելին՝ կարծում է, որ շատ վաղուց արդեն դա կարծրատիպ չէ, եւ կանայք բազմիցս, նույնիսկ անկախ իրենց կամքից, ապացուցել են, որ այլեւս «թույլ սեռ» չեն. «Հնարավոր է՝ ֆիզիակական հատկություններով մի փոքր զիջեն տղամարդուն, բայց հոգեպես՝ միանաշանակ ավելի հաղթող կլինեն։ Ո՞ր կամային հատկանիշներն են կնոջն ավելի ուժեղ դարձնում։ Իմ պարագայում՝ կամքի ուժը, համբերությունը, հասկանալու, տվյալ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու եւ հավասարակշռությունը պահելու հմտությունը։ Այս հատկանիշներն են, որ ինձ էլ ավելի են ուժեղացնում»։
Քրիստինե Փիրուզյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե փրկարար միայն տղամարդը կարող է լինել։ Ընդունում է, որ գործը հեշտ չէ, բայց ասում է, ԱԻՆ—ում կան շատ աղջիկներ, ովքեր մեծ ոգեւորությամբ եւ պատվով են իրականացնում աշխատանքային պարտականությունները. «Երբ արդեն հագնում ես համազգեստը, ավելի զգոն ես դառնում, գիտակցում աշխատանքիդ ամբողջ լրջությունը»։
–Ինչպե՞ս եք սկսում եւ ավարտում օրը։ Գիտեմ, որ ԱԻՆ—ում աշխատանքային ժամը սկսվում է առավոտյան 9—ից։
–Քանի որ աշխատանքս հերթափոխով է, այդ օրերին արթնանում եմ շատ ավելի վաղ։ Շատ են հարցնում, թե ինչպես ենք կարողանում «համատեղել» աշխատանքն ու կանացիությունը։ Խնամված լինելը մարդու տեսակ է։ Ես սիրում եմ, երբ մարդ հետեւում է իր արտաքինին, բայց պիտի չսահմանափակվի դրանով։ Ես նաեւ մեծ նշանակություն եմ տալիս, երբ ուղեղում նույնպես կարգ ու կանոն է։
–Ո՞րն է կնոջ առեղծվածը։
–Կարծում եմ, անկանխատեսելի լինելն ու հմայքը։
–Աշխատա՞նք, թե՞ ընտանիք։
—Ընտանիք։
–Ո՞րն է Ձեր թուլությունը։
—Հարազատ մարդը։
–Ի՞նչ ստանալ կանանց տոներին։
–Շատ կակաչներ։
–Որո՞նք են կյանքի գույները, եւ ինչո՞ւ հենց այդ գույները։
–Դեղին, երկնագույն։ Դեղինն ասոցացնում եմ ուժի եւ բարձր տրամադրության հետ, իսկ երկնագույնը՝ հանգստության, ներդաշնակության։
–Ինչպիսի՞ տղամարդ եք պատկերացնում Ձեր կողքին։
–Հանդուրժող, խելացի, աշխատասեր եւ հոգատար։
Քրիստինեն դեպքի վայր չի գնում, աշխատավայրում պատասխանում է «911» հեռախոսազանգերին, գրանցում ահազանգն ու սպասարկում՝ հետեւելով դեպքի ընթացքին։ Մեզ պատմում է այն զավեշտալի ահազանգերը, որոնք հեռու են մարդկային տրամաբանությունից եւ առաջին հայացքից ծիծաղ են հարուցում։
–Գորի–սՍիսիան ճանապարհը բա՞ց է։
–Բուք է, ինչի պատճառով ճանապարհը դժվարանցանելի է։
–Իսկ աշխատանքներ տարվու՞մ են։
–Բարեւ ձեզ։ Ուզում ենք վաղը գնանք Գորիս։ Ճանապարհը բա՞ց է։
–Ճիշտ կլինի զանգեք վաղը՝ նախքան գնալը։
–Լավ, դե կապի մեջ կլինենք։
Հերթական զանգը՝ «911» ծառայություն.
–Է՞ս համարով են շտապօգնություն պատվիրում...
–«911», լսում եմ։
–Բարեւ ձեզ։ Մի քիչ հեռվից եմ զանգում, կարող ա չկարողանամ լավ բացատրել։
–Ասեք, լսում եմ։
–Նիկոլ Փաշինյանը հիմա Հայաստանո՞ւմ ա։
Բժշկական խորհրդատվության համար սահմանված տվյալներն է ճշտում՝ անուն, ազգանուն, տարիք։ Զանգողը.
–Մեծ կին եմ, աղջիկս, 70 տարեկան, բայց հեչ չեք ասի։
Փակ դռան ահազանգի ժամանակ հարցնում է, թե բնակարանը շենքի ո՞ր մուտքում է։ Պատասխանը՝
–Մուտքը միայն դրսի կողմից է...
Մեկ ուրիշ ահազանգող.
–Դուռը փակվել է, ծեր կինը մնացել է դրսում, դուք դա հասկանո՞ւմ եք։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

11-03-2020





08-07-2020
Ինչպես վերականգնել դեգրադացված կերհանդակները
Երբ ինքնավերականգնում այլեւս հնարավոր չէ

Համավարակի այս պայմաններում ...


08-07-2020
Ձեւավորվում է հակաթուրքական ճակատ
Հայաստանն այստեղ կարող է անելիք ունենալ

ԵՄ արտաքին ...


08-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 535 նոր դեպք․ապաքինվել է ևս 520, մահացել 18 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


08-07-2020
Ժառանգություն
Ծնողները Աստծուց երկու կարեւոր առաքելություն ունեն.
Առաջին. պատրաստել բարի եւ ...


08-07-2020
Պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական հաշվակ
Սպիտակ տան մամուլի խոսնակն անդրադարձել է վանդալիզմի զոհ ...


08-07-2020
«Աղջնակի» միջոցով՝ դեպի ուրույն բյուրեղացում
Էմմա Գրիգորյանը, իբրեւ բնանկարիչ, սարյանական բնանկարչության շառավիղներեն է



08-07-2020
Համացանցային հանցագործությունները պետք է ավելի խիստ պատժվեն, քան հիմա
Զգալիորեն աճել է օնլայն գնումների թիվը, ինչը առաջ ...



08-07-2020
Հացահատիկի բերքահավաքը մոտենում է ավարտին
Հակի ցանքատարածքներում հիմնականում ...

08-07-2020
Մի պատմություն ռուս մենակյացների եւ հայկական քաղաքի մասին
«Գիտե՞ք, թե եվրոպական ժողովուրդների մեջ ...

08-07-2020
Ամարասի հովտում անջրդի պայմաններում առատ բերք է աճեցվել
1 կգ կտավատը կմթերվի 200 դրամով


08-07-2020
Մերոնց երկրորդ հաղթանակը
Հայաստանի տղամարդկանց հավաքականը հերթական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO