Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.07.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Բժիշկ-մասնագետը հորդորում է զերծ մնալ խուճապ տարածելուց

Երկրում ազատ տեղաշարժման սահմանափակման անհրաժեշտություն չկա

Երբ կորոնավիրուսի տարածման, առկա վտանգների կամ վիրուսի հնարավոր կանխարգելման հարցով այս օրերին պարզաբանում ենք խնդրում որեւէ մասնագետից, պատասխանը գրեթե բոլորի դեպքում էլ լինում է նույնը՝ հետեւեք պաշտոնական լրահոսին եւ առողջապահության նախարարության կողմից հրահանգվող պահանջներին։ Շատերը նույնիսկ կոպտորեն անջատում են հեռախոսը՝ լրագրողին մեղադրելով ինֆորմացիայի ոչ ճիշտ տարածման եւ ավելորդ խուճապի առաջացման մեջ՝ ասելով. «Թողե՛ք մեր գործն անենք»։
Դժվար չէ հասկանալ՝ վերջին շրջանում լրատվության կիզակետն աշխարհում տիրող համաճարակն է, որը մի շարք լրատվական կայքերի, երբեմն ոչ ճշգրիտ եւ ուռճացված ինֆորմացիայի տարածման արդյունքում, ահռելի թվով դիտելիություն է ապահովել։ Ուստի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, գիտակցված մոտեցում ցուցաբերելով, պարզապես խորհուրդ են տալիս քաղաքացիներին հետեւել միայն պաշտոնական լրատվությանը եւ զերծ մնալ չհաստատված տեղեկատվության տարածման գործընթացից։
Ինչպե՞ս չվարակվել կորոնավիրուսով. նախարարությունը պարբերաբար թարմացնում է լրահոսը, հանդես գալիս պաշտոնական հաղորդագրություններով։
Նկատենք, որ երբ Հայաստանում աձանագրվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, քաղաքացիների մեծ մասը շտապեց դիմել ավանդական կանխարգելման մեթոդին՝ դիմակ կրելուն։ Այս իրավիճակով էլ պայմանավորված՝ դեղատներում շատ կարճ ժամկետում դրանք լայն թափով սպառում ապահովեցին։ Այս պահի դրությամբ, Հայաստանում վարակի 4—րդ դեպքն է արձանագրվել, սակայն «ՀՀ»—ի հետ զրույցում ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, վարակաբան Նարինա Սարգսյանցը նշեց, որ մեր երկրում վարակի տարածվածության առումով այն իրավիճակը չէ, որ քաղաքացիները խուճապի մատնվեն։ Առաջին հերթին պետք է հանգստություն պահպանել եւ շարունակել բնականոն կյանքով ապրել։ Նա հորդորեց հետեւել ԱՀԿ—ի կողմից վարակի կանխարգելման բոլոր ցուցումներին, մասնավորապես օրվա մեջ հաճախակի լվանալ ձեռքերը, ախտահանող միջոցներ օգտագործել, չդիպչել աչքերին, քթին, բերանին եւ խուսափել այն վայրերից, որտեղ հանրության մեծ զանգվածի կուտակում կա։
Կորոնավիրուսն արագ կարող է անցնել լորձաթաղանթ, այդ պատճառով աչքերին, քթին ու բերանին ձեռք տալով՝ կարող ենք նպաստել, որ վիրուսն արագ օրգանիզմ ներթափանցի։ Ինչ վերաբերում է դիմակ կրելու արդյունավետությանը, ապա վարակաբանն ասում է, որ դիմակ կրելու անհրաժեշտություն կա միայն հիվանդ անձանց շրջանում կամ ովքեր հիվանդ անձանց միջավայրում են։ Երբ հասարակության կուտակում չկա միեւնույն վայրում, ապա վարակաբանն անարդյունավետ է համարում առողջ անձի դեպքում դիմակ կրելը՝ հաստատելով այն միտքը, որ դիմակը չունի պաշտպանիչ նշանակություն։
Որքանո՞վ է հավաստի այն տեղեկատվությունը, որ կորոնավիրուսի տարածումը ջերմաստիճանային տաք պայմաններում հնարավոր է կանխվի՝ ունենալով զուտ սեզոնային բնույթ։ Այս հարցին Նարինա Սարգսյանցը դժվարացավ պատասխանել։ Նրա խոսքով, աշխարհի բժշկագիտության համար այս հիվանդությունը բոլորովին նորություն է, եւ ի հայտ է եկել միայն վերջին 3 ամսում։ Եվ այն տեսակետը, թե ջերմաստիճանային պայմաններում հնարավոր է վարակը չեզոքացվի, դեռ հաստատված չէ։ Այս ուղղությամբ ուսումնասիրությունները շարունակվում են։
Ինչ վերաբերում է երկրի ներսում ՀՀ քաղաքացիների տեղաշարժման սահմանափակման խնդրին, ապա ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատուն նման անհրաժեշտություն չի տեսնում։ Նրա խոսքով, իրավիճակն այնպիսին չէ, որ մարդիկ, օրինակ, հրաժարվեն աշխատանքի գնալուց, թատրոն, կինո կամ ժամանցային վայրեր այցելելուց։ Պարզապես, անհրաժեշտ է առայժմ խուսափել այն վայրերից, որտեղ մարդկանց կուտակում կա։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

13-03-2020





08-07-2020
Ինչպես վերականգնել դեգրադացված կերհանդակները
Երբ ինքնավերականգնում այլեւս հնարավոր չէ

Համավարակի այս պայմաններում ...


08-07-2020
Ձեւավորվում է հակաթուրքական ճակատ
Հայաստանն այստեղ կարող է անելիք ունենալ

ԵՄ արտաքին ...


08-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 535 նոր դեպք․ապաքինվել է ևս 520, մահացել 18 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


08-07-2020
Ժառանգություն
Ծնողները Աստծուց երկու կարեւոր առաքելություն ունեն.
Առաջին. պատրաստել բարի եւ ...


08-07-2020
Պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական հաշվակ
Սպիտակ տան մամուլի խոսնակն անդրադարձել է վանդալիզմի զոհ ...


08-07-2020
«Աղջնակի» միջոցով՝ դեպի ուրույն բյուրեղացում
Էմմա Գրիգորյանը, իբրեւ բնանկարիչ, սարյանական բնանկարչության շառավիղներեն է



08-07-2020
Համացանցային հանցագործությունները պետք է ավելի խիստ պատժվեն, քան հիմա
Զգալիորեն աճել է օնլայն գնումների թիվը, ինչը առաջ ...



08-07-2020
Հացահատիկի բերքահավաքը մոտենում է ավարտին
Հակի ցանքատարածքներում հիմնականում ...

08-07-2020
Մի պատմություն ռուս մենակյացների եւ հայկական քաղաքի մասին
«Գիտե՞ք, թե եվրոպական ժողովուրդների մեջ ...

08-07-2020
Ամարասի հովտում անջրդի պայմաններում առատ բերք է աճեցվել
1 կգ կտավատը կմթերվի 200 դրամով


08-07-2020
Մերոնց երկրորդ հաղթանակը
Հայաստանի տղամարդկանց հավաքականը հերթական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO