Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը տարածաշրջանում կորոնավիրուսի նվազագույն դեպքերն ունի

Կանխարգելիչ քայլերն արվում են ԱՆ եւ ԱԱԾ հետ համագործակցելով

Կառավարության հերթական նիստը երեկ վարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը փոխվարչապետն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե ինչ ընթացքում են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ձեռնարկվող միջոցառումները։
Արսեն Թորոսյանը պարզաբանեց, որ Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 դեպք, որից 3-ն արձանագրվել է մեկ օր առաջ։ Պացիենտներից 3-ն այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ջերմել են։ Միայն մեկն ունի գանգատներ եւ աջակողմյան բազալ թոքաբորբ է տանում, բուժում ստանում է։ Մնացած պացիենտները որեւէ բուժում չեն ստանում։
Ինչ վերաբերում է հայտնաբերման հետ կապված քայլերին, առողջապահության նախարարն ասաց, որ վերջին 3 պացիենտը Հայաստան են ժամանել Իտալիայից վերջին մի քանի օրերին, ժամանման պահին որեւէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մասնագետների հսկողության ներքո՝ թե՛ տնային այցերի, թե՛ հեռախոսային կապի միջոցով։ Գանգատներ ի հայտ գալուն պես հոսպիտալացվել են։ Եվ, փաստորեն, նրանց մոտ հաստատվել է այդ վիրուսի առկայությունը։
Կանխարգելիչ քայլերից է այդ մի քանի օրերին պացիենտների հետ շփված անձանց հայտնաբերելն ու մեկուսացնելը։ Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ եւս 31 հոգի կա։ «Ի դեպ, իրականացվել են մեկուսացման աշխատանքներ նրանց բնակավայրերում՝ բավական մեծ թվով անձանց, հնարավոր է նրանց թվում նորից տեղի ունենա մեկուսացում հատուկ պահման վայրում օրվա ընթացքում»,–հայտնեց Արսեն Թորոսյանը՝ միաժամանակ շեշտելով, որ օդանավակայանում կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։
Համապատասխան հանձնարարականներից հետո խստացվել է հսկողությունն օդանավակայանում՝ այս մասին հայտարարեց տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։
Արդյո՞ք բոլոր ուղեւորներն են հսկվում՝ անկախ ռիսկային գոտիներից։ Ա. Ասոյանի պատասխանը դրական էր. այո, բացի ռիսկային գոտիներից, անկախ ուղղությունից բոլոր ուղեւորները լրացնում են հասցեական քարտեր։ Դա պարտադիր պահանջ է՝ ինքնաթիռում են լրացնում։ Ովքեր ինքնաթիռում չեն լրացրել՝ վայրէջքից հետո պարտադիր լրացնում են, որպեսզի կարողանան երկիր մուտք գործել։ Երեկ առավոտյան, ժամը 9։00—ի դրությամբ, հանձնարարականից հետո ընդհանուր առմամբ 6300 հասցեական քարտ է լրացվել։ Հսկողությունը շարունակվում է նաեւ ցամաքային ու մնացած անցակետերի մասով։
Բոլոր կանխարգելիչ աշխատանքներն իրականացվում են առողջապահության նախարարության եւ ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցելով։
Հնարավո՞ր է, որ կորոնավիրուսի պատճառով դասերը հետաձգվեն կրկին։
Ըստ փոխվարչապետի, նմանատիպ որոշումների համար նվազագույնը կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն վիրուսի տարածման մասին. «Մինչդեռ մեր դեպքերը շատ տեղայնացված են եւ կոնկրետ մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ ու դեռ նմանատիպ հարց քննարկելու կարիք չկա, խուճապի կարիք էլ չկա»։
Իրականում տարածաշրջանում նվազագույն դեպքերով երկիրն ենք, եւ բավականին խիստ վերահսկողություն է իրականացվում բոլոր անցակետերում՝ ընդգծեց Տիգրան Ավինյանը՝ նշելով. «Ամենօրյա ռեժիմով օպերատիվ աշխատում ենք բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ, եթե կարիքը լինի՝ նման որոշում (դասերը հետաձգելու,—Ա.Մ.) մեկ օրվա ընթացքում կկայացվի»։
Առողջապահության նախարարից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչու՞ Հայաստանի դեղատներում դիմակներ չկան կամ թանկ են։ «Դեղատներում բժշկական դիմակներ կան, սակայն դրանք, այո, շատ թանկ են»,–ասաց Արսեն Թորոսյանը։ Ըստ նրա, վերջերս ներմուծվել է մոտ 300 հազ. նման դիմակ, սակայն դրանք արտասահմանում թանկ են գնել։ «Քաղաքացիների մոտ կարող է տպավորություն ստեղծվել,–ասաց Թորոսյանը,–որ ինչ—որ սպեկուլյացիաներ են տեղի ունենում, եւ դեղատները փորձում են շատ վաստակել, սակայն իրականում դիմակների եւ հակասեպտիկ միջոցների գներն աճել են ամբողջ աշխարհում։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ փորձում ենք շտկել իրավիճակը»։ Իսկ հակասեպտիկ միջոցներն արտադրվում են Հայաստանում, եւ դրանց պակաս չկա, սակայն գների հետ կապված որոշակի խնդիրներ կան։
Արսեն Թորոսյանը հիշեցրեց նաեւ, որ առողջ մարդիկ կարող են դիմակ չկրել։ Բժշկական դիմակներ պետք է կրեն հիվանդ մարդիկ, ինչպես նաեւ բուժանձնակազմը, որոնք աշխատում են հիվանդների հետ։
Կիրակի՝ մարտի 15—ին, մեկ չարթերային թռիչք կլինի Հռոմից դեպի Հայաստան։
Հաշվի առնելով Իտալիայում համաճարակաբանական ծանր իրավիճակը՝ ի՞նչ է արվելու (վերջին տեղեկություններով, գրանցվել է արդեն կորոնավիրուսով վարակվելու հաստատված 12 462 դեպք եւ դրա հետեւանքով 827 մահ։ Այս պահի դրությամբ Իտալիան աշխարհում 2—րդ տեղում է (Չինաստանից հետո) թե՛ վարակակիրների թվով, թե՛ մահվան դեպքերով)։
Պարզվում է՝ քաղաքացիներին, որոնք մարտի 15—ին այնտեղից վերադառնալու են, կարող են Հայաստան ժամանելուն պես անմիջապես 2 շաբաթով մեկուսացնել՝ կարանտինի մեջ պահելով։ Այս մասով վերջնական որոշում դեռ չեն ընդունել, բայց իրադարձությունների զարգացման այսպիսի տարբերակը բացառված չէ։
Նախարարը նաեւ պարզաբանեց, որ առայժմ հայտնի չէ, թե այս պացիենտներին հստակ որտեղ կմեկուսացնեն, բայց դա միանշանակ հիվանդանոց չի լինի։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց կտեղափոխեն միայն նրանց, որոնց մոտ կլինեն հիվանդության ախտանշաններ։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

13-03-2020





10-04-2020
Կանոնակարգվում են բուժօգնության գործողությունները ռազմական դրության ժամանակ
Առաջնային է պետական եւ մասնավոր կառույցների արդյունավետ փոխգործակցությունը



10-04-2020
Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
2020 թվականը հաստատությունում հագեցած է մշակութային իրադարձություններով

Արվեստի ...


10-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի. ապաքինվել է ևս 11 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք:
«Արմենպրես»-ի ...


10-04-2020
Համաճարակը եւ մենք
Ես ո՛չ համաճարակաբան եմ եւ ոչ ալ բժիշկ։ ...


10-04-2020
Մեր հայրենակիցները վերադարձել են ՏՈՒՆ
Այս օրերին մարդիկ քննարկում են մի դեպք. Մոսկվայից վերադարձած ...


10-04-2020
Չկա չարիք առանց բարիքի
Ստեղծված իրավիճակից դասեր եւ օգուտ քաղելու անհրաժեշտ ռազմավարություն՝ ...


10-04-2020
Լավագույնը միշտ ձեզնից է կախված
Գործարարության մեջ հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս ...



10-04-2020
«Անսպասելի հնարավորություն»
«Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ...

10-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբեն Չիլինկիրեան). բանաստեղծ, ...

10-04-2020
«Լալիս եմ, ուրեմն, կա'մ»
Լեւոն Ներսիսյան՝ հատված ...

10-04-2020
Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO