Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ՍՈՑԻՈՒՄ


Հիմնովին փոխվում է մոտ 30 տարվա վաղեմության օրենքը

Ի նպաստ հասարակության եւ պետականաշինության գործընթացներին հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման

Սոցիալական ոլորտի լիազոր մարմնի՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական էջում հրապարակված վերջին վիճակագրության համաձայն՝ Հայաստանում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 200 հազարից ավելի քաղաքացի։ Նրանցից մոտ 8000-ը երեխաներ են։ Սոցիալական այս առավել խոցելի խմբի իրավունքների պաշտպանությունը յուրաքանչյուր պետության ոլորտային քաղաքականության առաջնահերթություններից է։ Նրանց լիարժեք աջակցությունն ապահովելու համար պետական հոգածությունը պետք է արտահայտվի ոչ միայն ֆինանսական եւ առողջապահական պահանջների բավարարմամբ, այլեւ հասարակությանը նրանց լիարժեք ինտեգրման անհրաժեշտ պայմանների ձեւավորմամբ։
Պարզվում է՝ առողջական խնդիրներ ունեցողների այս մեծ խմբի իրավունքների պաշտպանությունը Հայաստանում մինչ օրս իրականացվել է դեռեւս 1993 թ. ընդունված «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքով, որով հիմնականում սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության միջոցները եւ սկզբունքները։ Իրավական այս ակտում շատ թույլ էին ներկայացված հաշմանդամների իրավունքների եւ սոցիալական ինտեգրման խնդիրները։ Վերջիններիս լուծմանը միտված իրավական գործիք է Հայաստանի՝ 2010 թ. վավերացրած ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի ընդունած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան։ Պետության վավերացրած միջազգային փաստաթղթերը տվյալ երկրի իրավական համակարգի բաղկացուցիչն են եւ գերակայող դիրքում են ազգային օրենսդրության նկատմամբ։ Բայց ոլորտի հարցերը կարգավորելիս այդ համաձայնագրին հղումներ հազվադեպ են արվում, առավել եւս, որ միջազգային կոնվենցիաներում առկա են հակառակ հղումները, որոնցով առաջնայնություն է տրվում երկրների առանձնահատկություններով հիմնավորվող ազգային օրենսդրական գործիքակազմին։
ՄԱԿ—ի կոնվենցիան ընդունվել է 2006 թ.՝ դիտարկելով եւ ընդհանրացնելով հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները եւ սոցիալական ինտեգրման նոր պահանջները։ Ոլորտը կարգավորող Հայաստանի օրենքն ընդունվել է ՄԱԿ—ի փաստաթղթից 13 տարի առաջ։ Այն անկախ Հայաստանի ընդունած առաջին իրավական ակտերից է։ Հետեւաբար, ժամանակի հրամայականն են 27 տարվա վաղեմության օրենքի խմբագրումը եւ նոր պայմաններին, արդի մարտահրավերներին համապատասխանեցումը։
Նման փոփոխությունների անհրաժեշտությունը թելադրվում է նաեւ այլ հանգամանքներով։ Կոնվենցիայով սահմանվում են պարտավորություններ պետությունների համար՝ հաշմանդամություն ունեցողների իրավունքների պաշտպանության եւ կոնվենցիայի պահանջների կատարման ուղղությամբ, որոնք իրականացնելու համար ազգային իրավական նոր կարգավորումներն անհրաժեշտություն են։ Միջազգային այս պայմանագրի նպատակն է պետություններում վերացնել այն արգելքները, որոնք խանգարում են հաշմանդամներին մյուսների հետ հավասար հիմունքներով լիակատար մասնակցելու հասարակական կյանքին, անկախ այն հանգամանքից, որ նրանք տառապում են ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ նյարդային հիվանդություններով։ Հայաստանի կառավարությունն այդ նպատակով ամեն տարի ընդունում եւ իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրեր։
Սակայն արդի իրողությունները թելադրում են խնդրի համակարգված եւ ռազմավարական լուծման անհրաժեշտություն։ Գործող օրենքի ընդունման վաղեմությունը եւ նրա հիմքում դրած՝ արդեն ժամանակավրեպ գաղափարախոսությունը ծայրահեղ բարդություններ կառաջացնեին, եթե պետությունը գնար իրավական ակտի լրացման եւ փոփոխությունների միջոցով խնդիրները լուծելու ճանապարհով։ Իրավիճակը թելադրում է նոր փաստաթղթի ընդունում՝ համարժեք սկզբունքներով ու կարգավորումներով։
Սոցիալական տարբեր հարաբերություններում հաշմանդամների խմբի իրավունքները եւ լիարժեք ինտեգրման պայմաններն ապահովելու համար նոր եւ գործուն իրավական լուծումների անհրաժեշտությամբ է պայմանավորված աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնած օրենքի ընդունման գործընթացը։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական էլեկտրոնային հարթակում՝ «e—draft.am»—ում, հանրային քննարկման ներկայացված օրենքի նախագիծն ունի նույն առաքելությանը միտված կոնվենցիայի անվանումը՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենք։ Նախագծով համալիր կարգավորումներ են տրվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման պաշտպանության, խթանման պետական քաղաքականությանը, սահմանվում են պետական քաղաքականության հիմնական սկզբունքները եւ ուղղությունները։
Հիմնարար կարգավորումներ են սահմանվում նաեւ հաշմանդամների սոցիալական ներառման համալիր ծրագրերի մշակման եւ իրականացման ուղղությամբ։ Օրենսդրական նոր կարգավորումներից են ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության եւ հաղորդակցության ապահովման վերաբերյալ դրույթները, որոնք նպատակաուղղված են առողջական արատներ ունեցող անձանց համար հավասար եւ մատչելի պայմանների ապահովմանը։
Առաջարկվող փոփոխություններով պետությունը երաշխավորում է ստեղծել գործիքներ եւ հավասար հնարավորություններ այլ անձանց հետ հավասար պայմանների ապահովման եւ համայնքներում ներառվելու համար։ Նման կարգավորումներ կան նաեւ գործող օրենքում եւ ենթաօրենսդրական ակտերում, սակայն շատ հաճախ խախտվում են հաշմանդամների համար մատչելիությունն ապահովող նորմերը քաղաքաշինության եւ այլ ոլորտներում։ Այս իրողությամբ է պայմանավորված նախագծի նոր դրույթը, որով ստեղծվում է մատչելիության հանձնաժողով։ Այն լինելու է անկախ մարմին, որը պաշտպանելու է մատչելիության սկզբունքը եւ լիազորված է լինելու վերահսկողական գործառույթ իրականացնելու։
Օրենքի կիրարկման համար անհրաժեշտություն կառաջանա նաեւ ընդունել երկու ենթաօրենսդրական ակտ՝ անձնական օգնականի ծառայություն տրամադրելու եւ խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգերը եւ պայմանները հաստատելու մասին կառավարության որոշումները։
Օրենսդրական այս նախաձեռնությունը կնպաստի սոցիալական մեծ խմբի ինտեգրմանը պետականաշինության գործընթացին՝ հնարավորություն ընձեռելով վերջիններին լիարժեք իրացնելու իրենց իրավունքները եւ ներդրում ունենալու երկրի զարգացման գործում։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

14-03-2020





10-04-2020
Կանոնակարգվում են բուժօգնության գործողությունները ռազմական դրության ժամանակ
Առաջնային է պետական եւ մասնավոր կառույցների արդյունավետ փոխգործակցությունը



10-04-2020
Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
2020 թվականը հաստատությունում հագեցած է մշակութային իրադարձություններով

Արվեստի ...


10-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի. ապաքինվել է ևս 11 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք:
«Արմենպրես»-ի ...


10-04-2020
Համաճարակը եւ մենք
Ես ո՛չ համաճարակաբան եմ եւ ոչ ալ բժիշկ։ ...


10-04-2020
Մեր հայրենակիցները վերադարձել են ՏՈՒՆ
Այս օրերին մարդիկ քննարկում են մի դեպք. Մոսկվայից վերադարձած ...


10-04-2020
Չկա չարիք առանց բարիքի
Ստեղծված իրավիճակից դասեր եւ օգուտ քաղելու անհրաժեշտ ռազմավարություն՝ ...


10-04-2020
Լավագույնը միշտ ձեզնից է կախված
Գործարարության մեջ հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս ...



10-04-2020
«Անսպասելի հնարավորություն»
«Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ...

10-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբեն Չիլինկիրեան). բանաստեղծ, ...

10-04-2020
«Լալիս եմ, ուրեմն, կա'մ»
Լեւոն Ներսիսյան՝ հատված ...

10-04-2020
Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO