Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հիշողության հայտնի ու անհայտ բավիղներում

2. Մարդու միտքը, իհարկե, ամրագրելու եւ ջնջելու հատկություն ունի

Հիշողությունը ֆենոմենալ ու ֆանտաստիկ երեւույթ է, հատկապես երբ դժվարանում կամ չենք կարողանում բացատրել այն։ Չենք էլ մտածում պարզ կամ բնազդային հիշողությունների մասին. դրանք ինքնըստինքյան երեւույթներ են, որ չեն զբաղեցնում մեր միտքը, սակայն կան հիշողական երեւույթներ, որ թվում են մեզնից կախված եւ զարմանք են պատճառում, երբ չեն ենթարկվում մեր կամքին ու ցանկություններին, ու մենք հաճախ չենք ներում մեզ, երբ մեր կյանքի կարեւոր իրադարձությունները ժամանակի ընթացքում տրվում են մոռացության, իսկ հիշողության սանդղակում հանկարծ սպրդում են պահեր, պատկերներ, անգամ հոտեր ու ձայներ, որ ամենեւին չէինք ցանկանա հիշել ու մտաբերել։ Մարդու միտքը, իհարկե, ամրագրելու եւ ջնջելու հատկություն ունի, բայց միշտ չէ, որ հաջողվում է ամրագրել ու ջնջել այն, ինչ ցանկալի է։
Մեզանից յուրաքանչյուրն իր կյանքում եթե ոչ քանիցս, գոնե մեկ անգամ քննություն տվել է ինչ—որ առարկայից կամ թեմայից, ու բոլորիս է հայտնի քննության առարկան հիշողության մեջ պահելու խնդիրն ու ցանկությունը եւ այդ ցանկության այս կամ այն չափով համապատասխանությունը մեր կամքին ու իրականությանը, հիասթափությունը կամ գոհունակությունը դրանից. ինչ—որ մեկին այն հաջողվում է լիովին, մյուսին՝ մասամբ, երրորդին՝ գրեթե չի հաջողվում, իսկ այն հաճախ ճակատագրական է դառնում կյանքում հաստատվելու համար։ Աբսուրդայինն այն է, որ հիմնականում հաղթում են մեխանիկական հիշողություն ունեցողները, ովքեր ունակ են էջերով անգիր անել ու ճշգրիտ, մանրամասն վերարտադրել տեքստը, անգամ այն դեպքում, երբ դրանից գրեթե ոչինչ չեն հասկանում եւ կդժվարանան բացատրել այն, եթե հարցեր առաջանան։ Մեխանիկական հիշողությունից թույլ եւ տրամաբանական հիշողությամբ օժտվածները՝ քննության պարագայում, սովորաբար պարտվում են մեխանիկական հիշողություն ունեցողներին, թեեւ կարող են գերազանց տիրապետել առարկային եւ մեկնաբանել այն, անգամ սեփական տեսակետն արտահայտել դրա վերաբերյալ, բայց բանը դրան չի հասնում, քանզի առաջին տպավորությամբ արդեն իսկ շահում են անգիր անողները, ովքեր կարող են անընդհատ գերազանց քննություններ հանձնել ինչ—որ հանձնաժողովների, սակայն իրականում անգիր արած տեքստը չկարողանալ վերածել գիտելիքի ու նյութականացնել այն, ինչը չես ասի տրամաբանական հիշողություն ունեցողների մասին, ովքեր խեղճանում են քննությունների ժամանակ, իսկ կյանքում նրանց գիտելիքները չափազանց արդյունավետ են։ Ինչո՞ւ է այդպես. ո՞րն է հանելուկը. ինչո՞ւ ողջ տեքստն անգիր արած անձը չի կարողանում նույն հաջողությամբ նյութականացնել գիտելիքները, եւ, հակառակը՝ տեքստը «ջրի պես» չհիշողը վարպետորեն օգտվում է նրանից։
Գաղտնիքն այն է, որ նրանք, ովքեր տիրապետում են մեխանիկական հիշողության, ջանք չեն թափում խորանալ առարկայի, տեքստի մեջ կամ ունակ չեն դրան՝ ուղեղի կենսաբանական առանձնահատկություններով պայմանավորված։ Նրանց հիշողությունը ընտրողական չէ, նրանք չեն տարբերում առաջնայինը երկրորդայինից, կարեւորն անկարեւորից, չեն գտնում առարկայի հենքը, անգամ չեն էլ մտածում դրա մասին, իսկ տրամաբանական հիշողության վրա հենվողները՝ դարձյալ ուղեղի կենսաբանական առանձնահատկություններով պայմանավորված, անմիջապես ու առաջին հերթին կենտրոնանում են կարեւորի վրա, միանգամից վերլուծում տեքստը ու մտապահում էականը, այն, որով կամ որի վրա կարող են աշխատել սեփական միտքն ու գիտակցությունը, այսինքն՝ նրանք ելնում են սեփական ես—ի ակտիվացման հնարավորություններից, իսկ մնացած երկրորդայինը, որ կարող է խանգարել ստեղծագործական մտքին, ինքնաբերաբար նետում մոռացության արկղը։
Մեխանիկական հիշողությամբ օժտվածները առավել հակված են ճշտապահությանը, եւ նախաձեռնողականությունը բնութագրական չէ նրանց համար. նրանք հրաշալի հրամաններ կատարող են՝ առանց որեւէ վերլուծության, քննության կամ հետեւանքների, իսկ տրամաբանական հիշողությամբ օժտվածները հակված են ճշգրտությանը եւ նախաձեռնողական, ստեղծագործական հատկանիշներ ունեն, եւ դժվար է նրանց հրամաններ տալ ու սպասել դրանց կատարմանը, եթե հրամանը նրանց սրտով չէ կամ ապացուցված չէ դրա կատարման անհրաժեշտությունը։
Հոգեբանները, անշուշտ, ունեն երեւույթի այս կամ այն կերպ ախտաբանական բացատրությունը, եւ այն, կարելի է ասել, նեղ—մասնագիտական տիրույթում է, եւ հավանաբար, նախատեսված չէ հասարակական կիրառության համար, այլապես թե՛ բուհական եւ թե՛ աշխատանքային քննությունները տասնամյակներով մոլորյալ պտույտներ չէին գործի պոչի շուրջը, եւ չէին խեղվի բազմաթիվ ճակատագրեր, ու կյանքը չէր վերածվի անմիտ քաոսի, քանզի կյանքում անհրաժեշտ են թե՛ մեխանիկական հիշողություն ունեցող անձինք, թե՛ տրամաբանական, միայն թե յուրաքանչյուրին պետք է առաջարկել նրանց համապատասխան աշխատանք ու ոլորտ։
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

17-03-2020





10-04-2020
Կանոնակարգվում են բուժօգնության գործողությունները ռազմական դրության ժամանակ
Առաջնային է պետական եւ մասնավոր կառույցների արդյունավետ փոխգործակցությունը



10-04-2020
Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
2020 թվականը հաստատությունում հագեցած է մշակութային իրադարձություններով

Արվեստի ...


10-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի. ապաքինվել է ևս 11 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք:
«Արմենպրես»-ի ...


10-04-2020
Համաճարակը եւ մենք
Ես ո՛չ համաճարակաբան եմ եւ ոչ ալ բժիշկ։ ...


10-04-2020
Մեր հայրենակիցները վերադարձել են ՏՈՒՆ
Այս օրերին մարդիկ քննարկում են մի դեպք. Մոսկվայից վերադարձած ...


10-04-2020
Չկա չարիք առանց բարիքի
Ստեղծված իրավիճակից դասեր եւ օգուտ քաղելու անհրաժեշտ ռազմավարություն՝ ...


10-04-2020
Լավագույնը միշտ ձեզնից է կախված
Գործարարության մեջ հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս ...



10-04-2020
«Անսպասելի հնարավորություն»
«Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ...

10-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբեն Չիլինկիրեան). բանաստեղծ, ...

10-04-2020
«Լալիս եմ, ուրեմն, կա'մ»
Լեւոն Ներսիսյան՝ հատված ...

10-04-2020
Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO