Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայաստանն ունի բավարար պարենային եւ ֆինանսական ռեսուրսներ ճգնաժամի զարգացման ցանկացած սցենարի համար

Պետության օրակարգում է նաեւ համաճարակի տնտեսական հետեւանքների մեղմման հարցը

Կորոնավիրուսի համաճարակն առողջապահական խնդիրներից զատ հարուցեց էական տնտեսական խնդիրներ։ Առաջին հարվածը ստացավ Չինաստանի տնտեսությունը, որի ազդեցությունը միանգամից զգացին այնտեղ արտադրություն իրականացնող աշխարհի խոշորագույն ընկերություններն ու գործարարները։ Վարակի տարածումը Չինաստանի սահմաններից դուրս երկրների տնտեսությունների վրա անխուսափելիորեն ունենում ու ունենալու է բացասական հետեւանքներ։ «Forbes»—ը հաղորդել է, որ 1987 թ. «Սեւ հինգշաբթիից» հետո Նյու Յորքի ֆոնդային բորսաներն արձանագրել են ամենամեծ անկումները, ինչի հետեւանքով աշխարհի 20 ամենահարուստները մեկ օրում կորցրել են 78 մլրդ դոլար։ Պետությունները համաճարակի դեմ պայքարելու են երկու ճակատով՝ առողջապահական եւ տնտեսական։ Ճգնաժամի հնարավոր բացասական հետեւանքները թույլ են լինելու այն երկրների համար, որոնց տնտեսություններն ավելի դիվերսիֆիկացված են։
Վարակի տարածման առաջին ամիսներին զգալի հարված ստացան պետությունների տուրիզմի ոլորտները եւ ազգային արժույթները։ Վերջինիս դեպքում համաճարակին զուգակցվեց նաեւ նավթի համաշխարհային գների ռեկորդային անկումը։ Ստեղծված իրավիճակում տնտեսական կորուստները մեղմելու համար կարեւոր է պետության արագ եւ նպատակային միջոցառումների իրականացումը, առավել եւս, որ խոսքը երկրներում համաճարակի ազդեցության կարճ ժամանակահատվածի՝ 1—3 ամիսների մասին է։ Սա է փաստում Չինաստանի օրինակը, երբ երեք ամսում վիրուսի մեծ ծավալներով տարածումը հասավ գագաթնակետին եւ արդեն նահանջելու միտումներ է ցույց տալիս։
Չնայած տնտեսության մեջ տարեցտարի ավելացող մասնաբաժնին՝ զբոսաշրջության ոլորտը Հայաստանում չունի այն ծավալները, ինչ Վրաստանում է։ Մեր հարեւան երկիրն արագ արձագանքեց համաճարակի հնարավոր բացասական ազդեցությանը։ Վրաստանի կառավարությունն արդեն նպատակային միջոցներ է գործադրում այդ ուղղությամբ։ Նախորդ շաբաթ այս երկրի վարչապետի գլխավորությամբ որոշում կայացվեց հյուրանոցային, ռեստորանային, տուրիստական գործակալություններին, տրանսպորտային եւ էքսկուրսիաներով զբաղվող կազմակերպություններին հնարավորություն տալ 4 ամսով հետաձգելու եկամտային ու սեփականության հարկերի վճարումը, ինչի արդյունքում վերջիններս կխնայեն 100 մլն լարի։ Պետությունը մշակել է նաեւ բյուջեի մուտքերի վերականգնման միջոցառում՝ նախատեսելով հարկային արտոնություններից եւ ճգնաժամի հաղթահարումից հետո բյուջեով նախատեսված ավելացված արժեքի հարկը կրկնապատկել, ինչը թույլ կտա հետ վերադարձնել պետության գումարները։
Հայաստանի տնտեսությունում զբոսաշրջության ծավալները փոքր են համեմատած Վրաստանի հետ։ Մյուս կողմից հիմնական տուրիստական շրջանը դեռ առջեւում է, եւ ժամանակն ու հաշվարկները ցույց կտան, թե այս ուղղությամբ ինչ համարժեք քայլերի անհրաժեշտություն կլինի։ Բայց ակնհայտ է, որ կարճաժամկետ վարկային արտոնություններն անհրաժեշտ կլինեն տուրիզմի եւ սպասարկման ոլորտի փոքր եւ միջին ձեռներեցներին, քանի որ վերջիններիս վարկային պարտավորությունները զգալի տոկոս են կազմում իրենց փոքր ծավալների շրջանառության մեջ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արդեն հայտարարել է, որ կառավարությունն առաջիկայում կքննարկի խնդրի մեղմման մեխանիզմները։
Այս պահին Հայաստանում արձանագված հիմնական տնտեսական խնդիրը դրամի արժեզրկումն է։ Նման դեպքերում պետությունը սովորաբար կարգավորիչ գործողութուններ է իրականացնում, որպեսզի կանխի հնարավոր խուճապային երեւույթները։ Այս իրավիճակում խուճապը բերելու է տարադրամի պահանջարկի անհամաչափ եւ չհիմնավորված բարձրացման, որն էլ անխուսափելիորեն հանգեցնելու է ազգային արժույթի թուլացման։ Այստեղ պետք է գնահատվի, թե որքանով են արձանագրված տատանումներն արտացոլում տնտեսության իրական վիճակն ու օրինաչափությունները, որից հետո պարզ կլինի պետության միջամտության նպատակահարմարության անհրաժեշտությունը։
Հայաստանն արտարժույթի ներհոսքով դրամի կայունացման ռեսուրս միանշանակ ունի։ Դրանք երկրի պահուստներն են, որոնք այս պահին առավել քան բավարար են։ 2019—ի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պահուստները հասել են ռեկորդային բարձր մակարդակի՝ 2 մլրդ 850 մլն դոլարի։ Միայն նախորդ տարի դրանք ավելացել են 25.7 տոկոսով՝ մոտ 590 մլն դոլարով։ Անհրաժեշտության դեպքում այս գումարները մոտ 3 ամսվա համար կապահովեն նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծումը, ինչպես նաեւ ցանկացած մակարդակի վրա դրամի կայունացումը։
Այսպիսով, ազգային արժույթի անկման ռիսկերը մեր պետության կողմից կառավարելի են։ Էականորեն կարգավորված է նաեւ առաջնային անհրաժեշտության ապրանքների պաշարների հարցը, որը նման իրավիճակներում սովորաբար առաջին հարթակ է գալիս։ Կանխատեսելի է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների պահանջարկը Հայաստանում նույնպես իրեն զգացնել է տալու, քանի որ համաճարակի պատճառով կկրճատվեն արտաքին ապրանքաշրջանառությունը եւ բեռնափոխադրումները հարեւան Իրանի ու Վրաստանի ուղղություններով։
Իրանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը մոտ 400 մլն դոլար է, որի միայն 30 տոկոսն է արտահանումը։ Հայաստանից հիմնականում արտահանվում է էլեկտրաէներգիա, միս, փայտանյութ, մետաղի ջարդոն։ Հայաստան է ներմուծվում գազ, նավթամթերք, պոլիմերներ, պարարտանյութ, շինանյութ եւ գյուղմթերք։ Հայաստանի կառավարությունը բեռնափոխադրումների համար չի փակել Իրանի հետ սահմանը, բայց սպասվում է, որ բոլոր դեպքերում ծավալների անկում կգրանցվի, հատկապես նավթամթերքի ներմուծման մասով։ Կանխատեսվում է, որ կնվազեն նաեւ Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների ծավալները։
Ստեղծված իրավիճակում հասարակության մոտ կավելանա առաջին սպառման ապրանքների պահանջը։ Պետությունն այստեղ անխուսափելիորեն դիտարկելու է նաեւ պարենային անվտանգության հարցերի լուծման խնդիրը։ Շատ կարեւոր է, որ պետական լիազոր մարմինները հասարակությանը պարբերաբար ներկայացնեն իրավիճակը, որպեսզի խուսափենք անհարկի խուճապից, որն իր հերթին կարող է ավելացնել պարենամթերքի պահանջարկը։ Հայաստանն նման դեպքերի համար ունի պահուստներ։ Բոլորովին վերջերս Ազգային ժողովում քննարկվեց եւ ընդունվեց «Նյութական պահուստի մասին» օրենքը, որում ընդգրկված են ժամանակի պահանջները բավարարող բոլոր կարգավորումները։ Օրենքի առանցքային դրույթներով նախատեսվում է պետական նյութական պահուստների ձեւավորմանը մասնակից դարձնել առաջնային նշանակության ապրանքներ ներմուծող մասնավոր ընկերություններին։ Այդպիսի ապրանքներն են էներգակիրները, հացահատիկը, շաքարը, բուսական յուղը, որոնք կան ինչպես պետական պահուստներում, այնպես էլ մասնավոր ներմուծող ընկերությունների մոտ, ինչի մասին արդեն հայտարարել են լիազոր պետական եւ մասնավոր կառույցների ներկայացուցիչնեը։ Մյուս կողմից էլ հյուսիսից ու հարավից ապրանքների ներկրումը չի դադարեցվում։
Չինաստանի օրինակը ցույց է տալիս, որ վատագույն սցենարի դեպքում ճգնաժամային իրավիճակը կարող է տեւել երկու-երեք ամիս, որի ընթացքում պարենային անվտանգության խնդիրները չեն հասցնի առաջնային նշանակություն ստանալ։ Նման կարճ ժամանակահատվածում հնարավոր տնտեսական վնասները նվազագույնի հասցնելու համար իրավիճակի թելադրանքով կարճաժամկետ ու նպատակային միջոցառումներն անխուսափելի են եւ դրանք ընթացքի մեջ են։ Այստեղ կարեւոր են նաեւ հասարակության համախմբված գործելու որակները։ Չինաստանի դեպքում այն էական դեր խաղաց ճգնաժամի հաղթահարման գործընթացում։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

17-03-2020





10-04-2020
Կանոնակարգվում են բուժօգնության գործողությունները ռազմական դրության ժամանակ
Առաջնային է պետական եւ մասնավոր կառույցների արդյունավետ փոխգործակցությունը



10-04-2020
Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
2020 թվականը հաստատությունում հագեցած է մշակութային իրադարձություններով

Արվեստի ...


10-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի. ապաքինվել է ևս 11 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք:
«Արմենպրես»-ի ...


10-04-2020
Համաճարակը եւ մենք
Ես ո՛չ համաճարակաբան եմ եւ ոչ ալ բժիշկ։ ...


10-04-2020
Մեր հայրենակիցները վերադարձել են ՏՈՒՆ
Այս օրերին մարդիկ քննարկում են մի դեպք. Մոսկվայից վերադարձած ...


10-04-2020
Չկա չարիք առանց բարիքի
Ստեղծված իրավիճակից դասեր եւ օգուտ քաղելու անհրաժեշտ ռազմավարություն՝ ...


10-04-2020
Լավագույնը միշտ ձեզնից է կախված
Գործարարության մեջ հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս ...



10-04-2020
«Անսպասելի հնարավորություն»
«Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ...

10-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբեն Չիլինկիրեան). բանաստեղծ, ...

10-04-2020
«Լալիս եմ, ուրեմն, կա'մ»
Լեւոն Ներսիսյան՝ հատված ...

10-04-2020
Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO