Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ՍՈՑԻՈՒՄ


«Առաջարկում եմ այդ գումարն ուղղակիորեն դնել շինարարության մեջ

Եվ մարդիկ ավելի մատչելի վճար կատարելով կունենան բնակարաններ»

2015 թ. Հայաստանում ներդրվեց հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկով վճարված տոկոսների վերադարձի ծրագիրը, որից սկսեցին օգտվել մեծ թվով երիտասարդ ընտանիքներ ու երիտասարդ մասնագետներ։ Եթե հաշվի առնենք, որ վճարվող տոկոսները շատ դեպքերում ավելի մեծ չափերի են հասնում, քան հենց բնակարանի արժեքն է, պետք է միանշանակ ասել, որ այս ծրագիրը պետության կողմից էական աջակցություն էր նոր ստեղծվող ընտանիքների համար։ Մյուս կողմից, այն էապես նպաստեց Հայաստանում շինարարության, մասնավորապես, բնակֆոնդի թարմացման աշխատանքների աշխուժացմանը։
Բնակչությանը տրամադրված օժանդակության չափերը պատկերացնելու համար ծանոթանանք մի քանի թվային տվյալների։ Այսպես, 2015 թ. ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է եկամտային հարկի 273,9 մլն դրամ, 2016—ին՝ 1.349,8 մլն դրամ, 2017—ին՝ 2.416,0 մլն դրամ, իսկ 2018 թ. ընթացքում՝ 4.683,7 մլն դրամ գումար։ 2019 թ. հունվարի 1—ի դրությամբ գործընթացի սկզբից վարկառուներին (համավարկառուներին) պետական բյուջեից վերադարձվել է վճարված եկամտային հարկի 8,7 մլրդ դրամի չափով գումար։
Օրերս լուրեր տարածվեցին այն մասին, որ կառավարությունը պատրաստվում է այս ծրագիրը դադարեցնել։ Որքանով են իրականությանը մոտ այս խոսակցությունները՝ պարզաբանման նպատակով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանի հետ։
«Առայժմ որեւէ նախագիծ չկա։ Եկամտահարկի վերադարձով հիփոթեքային վարկի տրամադրումը շարունակվում է։ Այդ կետը պարունակող որեւէ վերջնական, նույնիսկ քննարկվող նախագիծ գոյություն չունի։ Բայց տրամաբանությունը հուշում է, որ որեւէ պահի այդ ծրագիրը կդադարի։ Թե երբ դա կլինի, դժվար է ասել, բայց մինչեւ այդ, կարծում եմ, այլընտրանք կառաջարկվի, որպեսզի մարդիկ կարողանան անշարժ գույք ձեռք բերել»,— ասաց Հ. Գեւորգյանը։
Նա անդրադարձավ իր կողմից մշակված այլընտրանքային մի տարբերակի, որն արդեն ներկայացրել է եւ, այսպես ասած, քննարկվում է ոչ ստրուկտուրիզացված կերպով. «Դա այն է, որ պետությունը կառուցում է բնակարանները պետական միջոցներով կամ պետության միջոցներով մասնավորը կառուցում է բնակարաններ, եւ գնորդը 20 տարվա ընթացքում այդ ծախսը փակում է։ Այնքան, որքան հիմա հիփոթեքային վարկով են փակում։ Այսինքն, այստեղ բանկը, որպես օղակ, դուրս է գալիս։ Սա այն ծախսն է, որ պետությունը կատարում է եկամտահարկի վերադարձի տեսքով»։
Պատգամավորը հավելեց, որ դա ընդամենը առաջարկ է, որը կարելի է քննարկել, սակայն այդ ամենում բազմաթիվ մանրուքներ ու նրբություններ կան, որոնք պետք է հաշվի առնվեն։ Բանախոսը նաեւ նշեց, որ իր հաշվարկներով պետության կողմից բնակարանների կառուցման դեպքում ծախսերն ավելի քիչ են լինելու, քան հիմա վճարվում է բանկերին. «Օրինակ, իմ ձեռքի տակ մի պայմանագիր կա, որի վրա հաշվարկներ եմ անում, ըստ դրա, 24 մլն դրամ 20 տարվա ընթացքում պետք է վճարի հաճախորդը՝ վարկառուն, 30 մլն դրամի եկամտային հարկ պետք է վերադարձնի պետությունը։ Ես առաջարկում եմ այդ գումարն ուղղակիորեն դնել շինարարության մեջ, եւ մարդիկ հնարավորություն ունենան ավելի մատչելի վճար կատարելով 20 տարի հետո ունենալ սեփական բնակարան»։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

17-03-2020





10-04-2020
Կանոնակարգվում են բուժօգնության գործողությունները ռազմական դրության ժամանակ
Առաջնային է պետական եւ մասնավոր կառույցների արդյունավետ փոխգործակցությունը



10-04-2020
Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
2020 թվականը հաստատությունում հագեցած է մշակութային իրադարձություններով

Արվեստի ...


10-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի. ապաքինվել է ևս 11 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք:
«Արմենպրես»-ի ...


10-04-2020
Համաճարակը եւ մենք
Ես ո՛չ համաճարակաբան եմ եւ ոչ ալ բժիշկ։ ...


10-04-2020
Մեր հայրենակիցները վերադարձել են ՏՈՒՆ
Այս օրերին մարդիկ քննարկում են մի դեպք. Մոսկվայից վերադարձած ...


10-04-2020
Չկա չարիք առանց բարիքի
Ստեղծված իրավիճակից դասեր եւ օգուտ քաղելու անհրաժեշտ ռազմավարություն՝ ...


10-04-2020
Լավագույնը միշտ ձեզնից է կախված
Գործարարության մեջ հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս ...



10-04-2020
«Անսպասելի հնարավորություն»
«Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ...

10-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբեն Չիլինկիրեան). բանաստեղծ, ...

10-04-2020
«Լալիս եմ, ուրեմն, կա'մ»
Լեւոն Ներսիսյան՝ հատված ...

10-04-2020
Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO