Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ե՛վ գիտությունը, ե՛ւ բարձրագույն կրթությունը փոփոխության կարիք ունեն

Բայց փոփոխություններն այնպես պետք է անել, որ այն, ինչ ստեղծվել է, չքանդվի

Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների, ինչպես նաեւ դրա շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ։
–Բարձրագույն կրթության եւ գիտության մասին նոր օրենքում փոփոխություններ են սպասվում։ Մի տարբերակ արդեն շրջանառվում է։ Դուք տեղյա՞կ եք՝ ինչ է առաջարկվում, ինչ նյուանսներ կան այնտեղ։
–Անկեղծ ասած, վերջնական տեքստին ծանոթ չեմ, նախագծի այն տարբերակը, որը քննարկել ենք, խնդրահարույց ենք համարում, այն առումով, որ բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի կետերին եթե նայեք, առաջին իսկ հայացքից կտեսնեք, որ այն անհամաչափ է ներկայացված։ Այսինքն, օրենքի նախագիծը խնդիր ունի ներկայացնելու, նկարագրելու երկրի գիտակրթական ողջ համակարգը, այդ գիտակրթական համակարգի մեջ գիտության տեղն ու դերը շատ հեղհեղուկ են երեւում։ Սա՝ մեկ։ Եթե բարձրագույն կրթության ամբիոնների, ֆակուլտետների, ուսանողական խորհուրդների եւ այլնի ընտրության, տարաբաժանման, տարակարգման խնդիրներն այս կամ այն կերպ նկարագրված են եւ կարգավորման ինչ—որ ձեւեր են առաջարկված, ապա գիտության մասով ոչինչ առաջարկված չէ։
–Նախկինում գիտության մասին օրենքում դա հստակ եղե՞լ է։
–Գիտության եւ գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքներում շատ բան մանրամասն ներկայացված է։ Այն, ինչ գիտությունը կազմակերպելու եւ զարգացնելու համար անհրաժեշտ էր այդ ժամանակների համար, այս կամ այն կերպ արտացոլված էր այդ օրենքներում։
–Իսկ ո՞րն է այդ թերությունների պատճառը։
–Կարծում եմ, որ այստեղ շահառուների՝ գիտության ներկայացուցիչների հետ աշխատանք չի տարվել, այսինքն, մասնակցության խնդիր է։ Ում մասին որ օրենքը գրում են, նրանց նորմալ ներկայացուցիչներ, ըստ էության, չեն մասնակցել, դա՝ մեկ։ Երկրորդը՝ ըստ երեւույթին, գիտությունը համալսարանական պետք է դառնա, միանա համալսարաններին, այսինքն, հետազոտական, բուհական համակարգ ենք ստեղծում, եւ այդ դեպքում գիտությանը մանրամասն տեղ տալը չի երեւում։ Ավելի շատ խոսվում է, թե բուհերի եւ բարձրագույն կրթության կազմակերպման կառավարման խնդիրները ոնց պետք է լուծվեն։ Բայց մեխանիկորեն այդ երկու համակարգն արդեն ճանապարհ անցած համակարգերի հետ միացնել, առաջնորդվել միայն ուրիշ երկրներում ընդունված ինչ—ինչ հետազոտական համալսարանների սկզբունքներով՝ դա մեզ համար միանշանակ ավերիչ կլինի։ Որովհետեւ ոչ մի լուրջ գիտական ուսումնասիրություն չի կատարվել՝ թե մեր պոտենցիալը, մեր երկրի ողջ սոցիալ—տնտեսական համակարգն ինչքանով են համեմատելի այն ահռելի պոտենցիալ ունեցող երկրի սոցիալ—տնտեսական համակարգի հետ, որ առաջնորդվենք այդ երկրի սկզբունքներով. խոսքս ԱՄՆ—ի մասին է։
–Այս մոդելն ԱՄՆ—ի՞ց է վերցված։
–ԱՄՆ—ում հետազոտական համալսարաններ են հիմնականում, եւ գիտությունն, ըստ էության, համալսարաններում է ձեւավորվում։ Հայաստանյան պայմաններում մի փոքր այլ ճանապարհ է անցել գիտությունը, դրանք արհեստականորեն իրար խառնելը, չեմ կարծում, խնդրի լուծման ճիշտ եւ հաշվարկված ճանապարհ է։ Մյուս կարեւոր խնդիրն այն է, որ մեր գիտության, հատկապես ֆունդամենտալ գիտության հիմնական մասը կենտրոնացված էր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմում։ Հիմա ստացվում է, որ ակադեմիական համակարգը, որը ինստիտուտների եւ այդ ինստիտուտների կառավարման համար է, դրանք տարանջատում են իրարից, ինստիտուտներին տալիս են համեմատաբար ավելի շատ անկախություն, քան նախկինում ունեցել են կամ, այսպես ասած, արձանագրում են այդ անկախությունը, բայց գիտական այն համակարգը, որն ակադեմիայով էր ներկայացված, քանդվում է։ Իսկ դա գիտական հաստատությունների ահռելի ցանց էր այս երկրի համար, եւ ամբողջ աշխարհն առաջնորդվում է, որ գիտական հաստատությունների ցանցերով պետք է ձեւավորվի տվյալ երկրի գիտական կամ գիտակրթական միջավայրը։ Հիմա, մենք այդ ցանցի ինչ—որ տարբերակ ունենք, փոխանակ այդ ցանցի կառավարման համակարգը փոխենք, կառավարման սկզբունքները փոխենք եւ այլն, քանի որ ակնհայտորեն ե՛ւ գիտությունը, ե՛ւ բարձրագույն կրթությունը փոփոխության կարիք ունեն, բայց փոփոխություններն այնպես անենք, որ այն, ինչ ստեղծվել եւ ձեւավորվել է, եւ դրա դիմաց մենք դեռ ոչինչ, այլ գործուն բան չենք առաջարկում, չքանդվի։ Դա թող կատարելագործվի, օպտիմալացվի, ինչ անուն ուզում են՝ թող տան, բայց համակարգը չքանդվի։ Եվ հետո այդ օրենքի մեջ չեմ տեսնում, օրինակ, երիտասարդ մարդիկ եկան գիտության ոլորտ, ինչպե՞ս օրենքը պետք է նկարագրի եւ կարգավորի այդ մարդկանց գիտական կարիերա անելու հնարավորությունները։ Այսինքն, վաղվա օրը գիտության այդ օրենքի մեջ ինչպե՞ս է արձանագրված, ո՞նց են երաշխիքներ տալիս։
–Իսկ նախկինում եղե՞լ է դա։
–Նախկինում էլ չի եղել, բայց եթե հիմա փոփոխություն ենք անում եւ ուզում ենք նոր տիպի գիտնական ունենալ, նոր խնդիրների հետ ադապտացված գիտական միջավայր ունենալ, ուստի խոսքը հիմնականում պիտի այդ երիտասարդներին մնա։
–Ի՞նչ տիպի երաշխիքներ կարող են լինել։
–Առաջին հերթին անհրաժեշտ է մասնագետներով նստել, քննարկել, եթե իդեալական տարբերակ են ուզում, դա կպահանջեր որոշակի ուսումնասիրություններ (սոցիալական, ռիսկերի գնահատման, վերհանման, մի խոսքով, ամբողջ միջավայրի ուսումնասիրություն), ուսումնասիրություններից հետո պետք է գնահատականներ ունենայինք, այնտեղ կտեսնեինք՝ որտեղ է մեր թույլ կողմը, որտեղ է, որ ամուր ենք, ուժեղ, որը չպետք է փչացնել, եւ առաջ գնայինք։ Հիմա դա չի արվել եւ, ըստ երեւույթին, ճիշտ կլինի գոնե այն, ինչ պատկերացնում ենք, թերի կամ մասնակի ուսումնասիրված է եւ գիտականորեն ինչ—որ տեղ հիմնավորվածություն կունենա, գոնե դրանք մեջտեղ բերենք, քննարկենք եւ քննարկումների դաշտում գտնենք ոսկե միջինը, որը կարող ենք վերարտադրել օրենքի մեջ։ Օրինակ, մեր ինստիտուտում նիստ ենք արել, որի ժամանակ բազմիցս բարձրացվեց այն հարցը, որ մենք ակադեմիայի համակարգի պահպանման կողմնակիցն ենք, բայց ոչ այս ձեւով, ինչ հիմա կա, այլ ավելի ժամանակի պահանջներին համապատասխան որոշումներով, գործունեություն վարող կառավարման համակարգով։ Դա դեռ քննարկումների առարկա է, այսօր չեմ կարող դեղատոմս տալ, կարծում եմ, որ դեռ պետք է քննարկել։ Օրինակ, Ֆրանսիայում գիտությունների ազգային կենտրոնը մի ահռելի համակարգ է, նույնիսկ իր դեսպաններն ունի աշխարհի տարբեր երկրներում, հսկայական գործ է անում եւ այլն։ Ըստ էության, իր կառուցվածքային, գոնե սխեմատիկ համակարգով համապատասխանում է այն ամենին, ինչ մենք անվանում ենք գիտությունների ակադեմիա։ Բայց այնտեղ ստորաբաժանումների սանդղակը, լաբորատորիաները մի փոքր այլ կերպ են, ինչը կարող ենք ուսումնասիրել եւ ադապտացնել Հայաստանի համար։ Կամ Մաքս Ֆրանկի համակարգի ինստիտուտների փոխհարաբերության պատկերը. ուսումնասիրենք, մանրամասները հասկանանք, գուցե, այդ տարբերակով առաջնորդվենք։ Բայց քանդել մի բան, որը ստեղծվել է 75 տարվա ընթացքում, դաժան պատերազմի տարիներին, ճանապարհ է անցել... Այսօր Հայաստանի ակադեմիական համակարգը հայաստանյան իրականության մեջ ամենակայացած եւ դեռեւս գործող համակարգ է։ Եթե քանդենք, աղետալի կլինի։
–Ի՞նչ եք կարծում, առաջարկվող փոփոխությունները պայմանավորված չեն, արդյոք, կիրառական գիտության պահանջարկի աճով եւ փոխարենը ֆունդամենտալ գիտություն պահելու դժվարություններով։
–Այդ հանգամանքը միանշանակ կա, բայց եթե ուզում ենք գիտությունը որպես համակարգ գոյություն ունենա այս երկրում եւ ընկնենք միայն կիրառականի հետեւից՝ շատ վտանգավոր կլինի, որովհետեւ կիրառական գիտությունն է, որ շատ ավելի մեծ գումարներ է պահանջում, եւ կիրառական գիտությունն առանց ֆունդամենտալ գիտության չի կարող գոյություն ունենալ։ Այն գիտությունը, որը Հայաստանում կա, ի զորու է բազմաթիվ ծրագրեր բերել Հայաստան եւ ապահովել ֆինանսական հոսքերն ու գիտական մտքի ներդրումը Հայաստանում, որովհետեւ այստեղ դեռ այդ գաղափարները գեներացնող կարող ուժեր կան։ Գիտությունը համաշխարհային երեւույթ է, եւ ամեն երկիր կարող է այդ համաշխարհային երեւույթից դեպի իրեն ազգային, ռեգիոնալ մակարդակով ինչ—որ խնդիրներ լուծել, դառնալով կենտրոն, համակարգող։ Դա այսօրվա հայաստանյան գիտությունը ֆունդամենտալ գիտության մակարդակով կարող է անել։ Եթե կարողանանք այնպիսի օրենքներ, նորմատիվային ակտեր ունենալ, որ գիտության զարգացման ընթացքն ավելի ձեռնտու լինի գիտության կազմակերպիչների, գիտությամբ զբաղվողների համար, շատ բան կարող ենք բերել այստեղ եւ գիտությունը զարգացնել։ Գիտությունը զարգացրեցինք, ուրեմն բարձրագույն կրթությունը կզարգանա, եւ դրա հետ կապված բազում փոխկապակցված երեւույթներ հաստատապես կզարգանան։ Եթե պետք է կիրառական գիտությամբ այսինչ տիպի մեքենա կամ այնինչ տիպի սարքավորում ստեղծենք, կարող ենք ֆունդամենտալ գիտությամբ այդ սարքավորումների համար ինչ—որ բաներ մշակել, որը նույնպես արժեք է։
–Բայց դրա պահանջարկը կա՞։
–Մեր գիտնականներն աշխարհում անհատական մակարդակով կամ փոքր խմբերով կարողանում են միջազգային կարեւոր ծրագրերում ընդգրկվել, մշակումներ անել եւ այդ մշակումներն աշխարհին ներկայացնել։ Եթե համակարգված աշխատենք, կարող ենք շատ ավելի տեսանելի բաներ ստեղծել այս պայմաններում։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

17-03-2020





10-04-2020
Կանոնակարգվում են բուժօգնության գործողությունները ռազմական դրության ժամանակ
Առաջնային է պետական եւ մասնավոր կառույցների արդյունավետ փոխգործակցությունը



10-04-2020
Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
2020 թվականը հաստատությունում հագեցած է մշակութային իրադարձություններով

Արվեստի ...


10-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի. ապաքինվել է ևս 11 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք:
«Արմենպրես»-ի ...


10-04-2020
Համաճարակը եւ մենք
Ես ո՛չ համաճարակաբան եմ եւ ոչ ալ բժիշկ։ ...


10-04-2020
Մեր հայրենակիցները վերադարձել են ՏՈՒՆ
Այս օրերին մարդիկ քննարկում են մի դեպք. Մոսկվայից վերադարձած ...


10-04-2020
Չկա չարիք առանց բարիքի
Ստեղծված իրավիճակից դասեր եւ օգուտ քաղելու անհրաժեշտ ռազմավարություն՝ ...


10-04-2020
Լավագույնը միշտ ձեզնից է կախված
Գործարարության մեջ հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս ...



10-04-2020
«Անսպասելի հնարավորություն»
«Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ...

10-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբեն Չիլինկիրեան). բանաստեղծ, ...

10-04-2020
«Լալիս եմ, ուրեմն, կա'մ»
Լեւոն Ներսիսյան՝ հատված ...

10-04-2020
Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO