Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հանքարդյունաբերությունն իրավական բարեփոխումների կարիք ունի

Ոլորտի զարգացումը հնարավոր չէ առանց նոր տեխնոլոգիաների եւ շահագործման նոր չափանիշների ներդրման

20-րդ դարի կեսերից Խորհրդային Հայաստանում մեծ ծավալներով սկսեց զարգանալ հանքարդյունաբերությունը։ Այն զգալի մասնաբաժին ուներ երկրի տնտեսության մեջ, որը հիմնականում ապահովում էին Քաջարանի, Ախթալայի, Ագարակի պղնձի խոշոր հանքավայրերը, ինչպես նաեւ տուֆի հանքերը։ Քաջարանի հանքավայրը խոշորագույններից է համարվում նաեւ աշխարհում։ Հետխորհրդային Հայաստանում հանքարդյունաբերությունը տնտեսության այն եզակի ճյուղերից էր, որը ոչ միայն պահպանվեց, այլեւ զարգացավ։ Հանքարդյունաբերության ծավալների ընդլայնումն իր հետ բերեց նաեւ բնապահպանական լուրջ խնդիրներ։ Այդ վիճակին նպաստում էր ոլորտի իրավական կարգավորումների համակարգը, որի սկզբունքները հիմնականում ժառանգվել էին խորհրդային համակարգից։ Հին էին նաեւ արդյունահանման աշխատանքներում կիրառվող տեխնոլոգիաները։
Այդ իրավակարգավորումներով, որոնց գաղափարախոսության մի մասը պահպանվել է մինչ օրս, ընկերություններին թույլ է տրվում աղտոտել շրջակա միջավայրը եւ վճարել դրա համար։ Օրինակ, պոչամբարներից թույլ է տրվում պարզաջրերի սահմանային թույլատրելի արտահոսք, որի դիմաց հանք շահագործող ընկերությունները վճարում են ցածր միջոցներ, որոնք անհամեմատելի են շրջակա միջավայրին հասցված վնասի չափերի հետ։ Պոչամբարներից արտահոսող ջրերը որքան էլ պարզ լինեն, միեւնույն է, պարունակում են ծանր մետաղներ եւ արտադրական փուլում օգտագործվող վնասակար քիմիական նյութեր։ Արդի տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս իրականացնել շրջակա միջավայրի համար անհամեմատ ավելի անվտանգ հանքշահագործում, եւ պետությունը պետք է համապատասխան մեխանիզմներով խթանի նման էկոլոգիապես մաքուր հանքարդյունաբերությունը։ Այդ ուղղությամբ աստիճանաբար քայլեր են արվում։ Սակայն այսօրվա իրավական դաշտում էլ կան բացեր, որոնք նպաստում են տնտեսության այս ճյուղի կողմից շրջակա միջավայրին եւ մարդկանց առողջությանը վնաս հասցնելու երեւույթին։
Հանքարդյունաբերությունը դեռ առաջատար դիրքեր է գրավում Հայաստանում։ Մյուս կողմից էլ մեր հանրապետությունը հարուստ է բնական պաշարներով։ Մատուցվող տվյալներով՝ Հայաստանի արտահանումների գրեթե կեսը բաժին է ընկնում հանքային խտանյութերին եւ մետաղներին։ Հայաստանում կա օգտակար հանածոների 130 տեսակ, որոնցից 25—ը՝ մետաղական։ Հանրապետության պետական հաշվեկշռում ներկայում հաշվառված են 871 հանքավայր, որից 43—ը մետաղական է, 760—ը՝ ոչ մետաղական, կան նաեւ քաղցրահամ եւ հանքային ջրերի հանքավայրեր։ Զարգացող երկրի համար այդ ռեսուրսների օգտագործումը կարեւոր է, սակայն նոր տեխնոլոգիաների եւ բնապահպանական նորմերի առաջնային պահպանությամբ։ Դրանցից բացի, անհրաժեշտ է, որ ապահովվի պղնձի արտադրության վերջնական ցիկլը, որի արդյունքում Հայաստանը հումք արտահանող երկրից կվերածվի արժեքավոր վերջնարտադրանք արտահանող երկրի՝ իր բոլոր տնտեսական դրական հետեւանքներով։
Ներկայում Հայաստանում իրենց զգացնել են տալիս դեռ խորհրդային տարիներից մնացած հանքարդյունաբերության բացասական հետեւանքները՝ լքված եւ ռեկուլտիվացիայի չենթարկված հանքերը, պոչամբարները եւ այլն։ Հայաստանում ներկայում կա 21 պոչամբար, որոնք զբաղեցնում են 700 հեկտար տարածք եւ ունեն մի քանի մլն խմ վնասակար պարունակություններ։ Այս խնդիրներից շատերի պատճառն առկա իրավական բացերն են։ Նման բացերի լրացմանն է ուղղված ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մշակած նոր օրենսդրական փաթեթը։
Իրավական ակտով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ մտցնել ընդերքի մասին օրենսգրքում եւ մի շարք այլ օրենքներում։ Խնդիրն այն է, որ գործող կարգավորումներով ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը կարող է բողոքարկվել վարչական դատարանում, իսկ ըստ օրենսգրքի՝ այդ իրավունքները չեն կարող դադարեցվել, քանի դեռ ավարտված չէ ընդերքօգտագործողի իրավունքների վերաբերյալ դատավարական գործընթացը։ Այստեղ հակասությունն այն է, որ պետությունը նման իրավունքը դադարեցնում է հաճախ այն պատճառով, որպեսզի կանխի մարդու առողջությանը եւ կյանքին, ինչպես նաեւ շրջակա միջավայրին հասցվող բացասական ազդեցությունը, որը պահանջում է օպերատիվ լուծում։ Մինչդեռ գործող կարգավորումներով դա հնարավոր չէր լինում իրականացնել բավականին երկար ժամանակ՝ հաշվի առնելով մեզանում դատական պրոցեսների տեւողությունը։
Այս կարգավորումը մեկն է այն օրենսդրական փոփոխություններից, որոնք իրականացվում են հանքարդյունաբերության ոլորտում, եւ որոնց նպատակն է բարձրացնել ոլորտի անվտանգությունն ու տնտեսության համար շահավետությունը։
ՀՀ Սահմանադրության 12—րդ հոդվածով սահմանված է բնական պաշարների ողջամիտ օգտագործման դրույթը։ Այս պահանջի ապահովմանն է ուղղված օրենսդրական փաթեթի մյուս կարգավորումը։ Վերջինով սահմանվել են մինչեւ հանքշահագործման իրավունքի ստանալը ներկայացվող երկրաբանական ուսումնասիրությունների ծրագրերին եւ օգտակար հանածոների արդյունահանման նախագծերին ներկայացվող նվազագույն պահանջները։ Նախկին օրենսդրության մեջ դրանք բացակայում էին։ Արդյունքում լիազոր մարմինը հնարավորություն չէր ունենում գնահատել՝ արդյոք ընդերքը ողջամիտ ու արդյունավե՞տ է օգտագործվում, թե՞ ոչ։ Այս բացը բարձրացնում էր նաեւ ոլորտի կոռուպցիոն ռիսկերը՝ հնարավորություն տալով թաքցնել շահագործվող ընդերքի իրական պաշարները եւ դրա օգտագործման ծավալները։
Առաջարկվող կարգավորմամբ խստացվում է ընդերքօգտագործման իրավունքի տրման եւ շահագործման գործընթացը՝ նոր պարտականություններ սահմանելով ընդերքօգտագործողների համար։ Մասնավորապես, ուժեղացվել են շահագործողի կողմից պաշարների գնահատման արժանահավատությունն ապահովող դրույթները, խստացվել են ընդերքի օգտագործման ծավալների վերահսկման մեխանիզմները, սահմանվել են ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող պահանջները, ինչը թույլ կտա լիարժեք գնահատել կամ վերագնահատել օգտակար հանածոների պաշարները։
Նման օրենսդրական փոփոխությունները կնպաստեն արդյունաբերության այս ոլորտի արդյունավետության բարձրացմանը եւ մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին հասցվող վնասի նվազեցմանը, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել ոլորտի զարգացումը ժամանակակից Հայաստանում։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

19-03-2020





10-04-2020
Կանոնակարգվում են բուժօգնության գործողությունները ռազմական դրության ժամանակ
Առաջնային է պետական եւ մասնավոր կառույցների արդյունավետ փոխգործակցությունը



10-04-2020
Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
2020 թվականը հաստատությունում հագեցած է մշակութային իրադարձություններով

Արվեստի ...


10-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի. ապաքինվել է ևս 11 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք:
«Արմենպրես»-ի ...


10-04-2020
Համաճարակը եւ մենք
Ես ո՛չ համաճարակաբան եմ եւ ոչ ալ բժիշկ։ ...


10-04-2020
Մեր հայրենակիցները վերադարձել են ՏՈՒՆ
Այս օրերին մարդիկ քննարկում են մի դեպք. Մոսկվայից վերադարձած ...


10-04-2020
Չկա չարիք առանց բարիքի
Ստեղծված իրավիճակից դասեր եւ օգուտ քաղելու անհրաժեշտ ռազմավարություն՝ ...


10-04-2020
Լավագույնը միշտ ձեզնից է կախված
Գործարարության մեջ հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս ...



10-04-2020
«Անսպասելի հնարավորություն»
«Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ...

10-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբեն Չիլինկիրեան). բանաստեղծ, ...

10-04-2020
«Լալիս եմ, ուրեմն, կա'մ»
Լեւոն Ներսիսյան՝ հատված ...

10-04-2020
Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO