Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ի՞նչ հանգամանքներում Կոմիտասի աճյունը բերվեց Երեւան

Եվ որտե՞ղ է այն ամփոփված

«Անահիտ» պարբերականի 1935 թ. հոկտեմբեր-դեկտեմբերի համարում տպագրվում է Արշակ Չոպանյանի ընդարձակ մահախոսականը, որը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանի տեղեկացմամբ, պարունակում է ինչպես Կոմիտասի մահվան եւ վերջին հրաժեշտի հետ կապված արժեքավոր փաստական նյութ, այնպես էլ Կոմիտասի 3 լուսանկար, այդ թվում՝ մահվան մահճում, ինչպես նաեւ Կոմիտասի մահից անմիջապես հետո նկարիչ Արիել Աճեմյանի ձեռքով արված մահադիմակի վերատպությունը. «Հոդվածում հանդիպում ենք թախանձագին հորդորի. «Հիմայ, գրում է Ա. Չոպանյանը, մեր անմիջական անհրաժեշտ ընելիքը՝ շարունակելն է ջանալ որ վարպետին բոլոր անտիպ աշխատութիւնները (որոնք հոս ու հոն դեռ կը մնան ցրուած) հաւաքուին (եւ այդ գործին մէջ Թորոս Ազատեանի մեզի արդէն իսկ մատուցած ծառայութիւնը անգնահատելի է), եւ շարունակելն է նաեւ հրատարակել այդ անտիպները եւ ջանալը որ մեր ժողովուրդին միահամուռ փափաքը Կոմիտասի մարմինը Հայաստանի մէջ թաղուած տեսնելու՝ կատարուի»։
Միեւնույն ժամանակ Ա. Չոպանյանն իրավացիորեն նկատում է. «Ոչ ոք մտքէն կ անցընէ ուրանալ հայ ժամանակակից ուրիշ երգահաններու տաղանդը։ Մենք կը պարծենանք Չուհաճեանով, Եկմալեանով որ վարպետներ եղան իրենց ուրոյն գործին մէջ, Սպենդիարեանով, որ միջազգային համբաւի տիրացած մեծ երաժիշտ մը եղաւ, եւ ատոնցմէ ի վեր յայտնուած բազմաթիւ հայ երգահան—ստեղծագործ երաժիշտներով, որ թէ՛ արտասահմանի եւ թէ՛ մանաւանդ Հայաստանի մէջ հայ բազմաձայնական եւ գործիական նորաստեղծ երաժշտութիւնը օրէ օր կը ճոխացնեն, եւ որոնց գործերուն նուիրուած համերգ մը կազմելու պատուական գաղափարն ունեցաւ Պարթեւեան։ Բայց Կոմիտասինն է փառքը հարազատ հայ գոյնով ու ոճով բազմաձայնական երաժշտութիւն մը առաջին անգամ յղացած եւ իրականացուցած ըլլալու»։
Երաժշտագետի խոսքով՝ Ա. Չոպանյանի կոմիտասականը միշտ ունեցել է նաեւ կիրառական նշանակություն. նրա առաջ քաշած մի շարք կարեւոր հարցեր իրենց լուծումը գտել են։ Այսպես՝ մահախոսականում նա բարձրացնում է Կոմիտասին Հայաստանում հուղարկավորելու հարցը, որն իրականություն է դառնում մի քանի ամիս անց։ 1936 թ. մայիսի 28—ին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Մուշեղ Աղայանի գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովի հովանու ներքո, Կոմիտասի մտերիմ բարեկամ, նկարիչ Փանոս Թերլեմեզյանի, երաժշտագետ Ռուբեն Թերլեմեզյանի խոսքերից հետո Հայկանուշ Դանիելյանի կատարմամբ «Չինար ես»—ի հնչյունների ուղեկցությամբ Կոմիտասի աճյունն ամփոփվում է Երեւանի մշակույթի գործիչների պանթեոնում՝ Ռոմանոս Մելիքյանի գերեզմանի հարեւանությամբ։ Պանթեոն, որը ներառող զբոսայգին շուտով անվանակոչվելու էր Կոմիտասի անունով, եւ որի հարեւանությամբ 2015 թ. հունվարի 29—ին իր դռներն էր բացելու Կոմիտասի թանգարան—ինստիտուտը…
«Կոմիտասագիտության համար կարեւոր նշանակություն ունեցավ Ա. Չոպանյանի մեկ այլ նախաձեռնություն, որը կապված էր «Անահիտի» էջերում Կոմիտասի երաժշտագիտական ու գրական ժառանգության հրատարակության հետ։ Այսպես, «Անահիտի»՝ 1907 թ. երկու համարում կրճատումներով եւ առանց նոտային օրինակների շարունակաբար տպագրվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երաժշտութիւն» աշխատության «Ժողովրդական երգերի ծաւալումը եւ ազդեցութիւնը» գլուխը, որի ամբողջական տարբերակը հրատարակվեց հետմահու՝ 1935 թ. 6—րդ եւ 1936 թ. 1—2 համարներում»,—նկատում է Աննա Ասատրյանը։ Ա. Չոպանյանը, ըստ նրա, կարեւորում է Կոմիտասի գրական ժառանգության հրատարակումը։ «Անահիտի»՝ 1931 թ. 1—2—րդ միացյալ համարում տպագրվում է «Կոմիտաս վարդապետի ինքնակենսագրությունը»։ «Այդ թանկագին ձեռագիրը,–գրում է Ա. Չոպանյանը,–ուր Կոմիտաս վարդապետ իր մինչեւ 1908 ունեցած կեանքի ու գործունեութեան հակիրճ պատկեր մը տուած է, Պ. Լիպարիտ Նազարեանն է որ ինծի ազնուօրէն նուիրեց երկու տարի առաջ։ Չեմ գիտեր ի՛նչ առիթով, կամ որո՛ւ խնդրանքով, զայն գրած է վարդապետը, որ իր կենսագրութիւնը շարադրելու շատ քիչ տրամադրութիւն ունեցող մարդ էր։ Յայտնի է գրէն իսկ, առաջին էջերուն մէջ մաքուր, հանդարտ, կոկիկ, ու հետագայ էջերու մեծագոյն մասին մէջ՝ հապճեպ, սեւագրական, ջղային որ նախ ճիգ մ ըրած է քիչ շատ մանրամասնութեամբ պատմել իր կեանքն ու գործը, բայց յետոյ՝ տրուած խոստում մը յարգելու համար միայն՝ իր բազմադիմի գործունեութեան մէկ չոր ուրուագիծը աճապարանքով յանձնած է թղթին։ Կարեւոր է հոն մանաւանդ՝ մինչեւ 1908 իր արդեն իսկ պատրաստուած (մասամբ ալ հաւանօրէն կիսաւարտ) անտիպ գործերու ցուցակը, զոր այդ գրութեան վերջը կը գտնենք»։
«Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ մեծ ու բացառիկ է Ա. Չոպանյանի դերն ինչպես Կոմիտասի ստեղծագործական ճակատագրում, այնպես էլ կոմիտասագիտության մեջ։ Ա. Չոպանյանը ոչ միայն բարձր է գնահատել Կոմիտասի տաղանդն ու նրա կատարած գործը, այլեւ կարեւորել նրա գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը՝ այդ ուղղությամբ կատարելով բազմաթիվ գործնական քայլեր»,–ընդգծեց Ա. Ասատրյանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

19-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO