Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՍՈՑԻՈՒՄ


Գեներացնել դրական էմոցիաներ, ապահովել հոգեբանական կայունություն

Երբ սերիալները կարող են նաեւ դրական ազդեցություն ունենալ

Սթրեսային իրավիճակում մարդն ավելի շատ է հակված ընդունելու նույնիսկ ամենաանհավանական տեղեկություններն ու մեկնաբանությունները։ Դա կարող է պայմանավորված լինել այն բանով, որ ճգնաժամային իրավիճակում փոխվում են տեղեկատվության ուղիները, բացակայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ հստակ եւ բոլորին հասկանալի մեկնաբանությունները։ Հոգեկան անհավասարակշիռ վիճակում անձը կարող է ոչ համարժեք արձագանքել արտաքին ազդակներին, քանի որ թուլանում են մտածողության եւ վերլուծական մեխանիզմները։ Սակայն դրա հետ մեկտեղ, նման իրավիճակներում պարբերաբար հայտնվելու արդյունքում անձը ձեռք է բերում որոշակի փորձ, որի շնորհիվ էլ դառնում է ավելի սթրեսակայուն։
«Ներկա պայմաններում, երբ կորոնավիրուսի համավարակն արտակարգ իրավիճակ է պարտադրել մարդկությանը, այդ թվում՝ մեր երկրին, մարդը պետք է առավել մեծ հոգածության եւ պաշտպանության արժանանա։ Ցանկացած բարդ իրավիճակ կարելի է օգտագործել հօգուտ մեզ, իսկ դրա համար անհրաժեշտ է խրախուսել եւ ձեւավորել որոշակի վարքային մոդելներ։ Մարդիկ ավելի հաճախ հետեւում են իրենց համար հեղինակություն հանդիսացող անձի վարքին, քան նույնիսկ առողջ տրամաբանությանը։ Ներկա իրավիճակում պետք է աշխատենք առավել կարգապահ դարձնել մեր ժողովրդին, որպեսզի դա դրսեւորվի ոչ թե միայն համաճարակի ժամանակ, այլեւ դառնա մշտական վարքագիծ»,–«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց արցախյան ազատամարտի մասնակից, ինֆորմացիոն—հոգեբանական պայքարի մասնագետ, ՀՀ ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Արթուր Պողոսյանը՝ ընդգծելով, որ մեր բոլոր խնդիրները պայմանավորված են հասարակական գիտակցության ցածր մակարդակով, եւ այս ուղղությամբ անհրաժեշտ է աշխատանքներ  իրականացնել։
Մարդիկ վտանգի պահին կարող են ցուցաբերել որոշակի ներքին պաշտպանական դիրքորոշումներ ինչպես նախնական փուլում, այնպես էլ ընթացիկ, ինչպես օրինակ՝ արտաքին վտանգի կամ քայքայիչ ներգործության աղբյուրից հեռավորության պահպանում, ներգործության բնույթի վերահսկում՝ հակառակորդին անտեսում կամ արգելափակում, իր անձի մասին տեղեկատվության արգելափակում, դիմադրում եւ այլն։
Այս նախընտրությունները կախված են վտանգի եւ դրա հետ կապված՝ ընդհանուր իրավիճակի ամբողջական ընկալումից։ Երբեմն մենք ի վիճակի չենք վտանգը եւ արագ փոփոխվող իրավիճակը ամբողջությամբ գնահատել եւ հաճախ գործում ենք մեկնաբանությունների կամ մեր սեփական պատկերացումների ազդեցության տակ։ Այս բոլորը մարդուն դարձնում են արտաքին քայքայիչ ներգործության հնարավոր օբյեկտ։ Թվում է, թե սա զուտ տեսություն է, բայց այն հնարավորություն է տալիս իրականացնել մարդու համակարգված պաշտպանությունը։
Մարդկային գործոնի վրա հիմնված կառուցողական ինֆորմացիոն—հոգեբանական ներգործությամբ համաժողովրդական պայքարը, կամ թերեւս տեղին է ասել՝ պատերազմն առավելագույնս արդյունավետ դարձնելու համար Ա. Պողոսյանն առաջարկում է առանձնացնել երկու կարեւոր թիրախ՝ մարդու առողջությունը եւ նրա վարքագիծը. «Մարդու օրգանիզմը սովոր է պայքարել եւ պաշտպանվել արտաքին եւ ներքին «հակառակորդներից»՝ վնասատու միկրոբներից, վիրուսներից եւ այլն։ Մարդու ցանկացած հուզական վիճակ, դրա խորացումը մինչեւ սթրեսային աստիճան խանգարում են օրգանիզմի նորմալ գործունեությանը, նրա պաշտպանության ակտիվ եւ արդյունավետ իրականացմանը։ Իսկ ի՞նչը կօգնի այս դեպքում. իհարկե, դրական տրամադրությունը, հավատը, զբաղվածությունը հետաքրքիր, հաճելի գործերով։ Մարդու միտքը պետք է զբաղված լինի եթե ոչ դրական, ապա գոնե չեզոք ինֆորմացիայով։ Չպետք է մոռանալ հաճախակի զգուշացնող տեղեկություններ հաղորդելը, որպեսզի մարդիկ չկորցնեն զգոնությունը»։
Ինչ վերաբերում է մարդու վարքագծի վրա ունեցած ներգործությանը, ապա այն հետապնդում է երկու նպատակ՝ մոտակա, այն է՝ սոցիալական ցանցերով «սեւ հումորի», ժողովրդի մեջ տագնապն ուժեղացնող լուրերի տարածումը թուլացնելու, եւ հեռակա՝ հասարակական գիտակցությունը, սոցիալական պատասխանատվությունը բարձրացնող եւ, ընդհանրապես, կարգապահությունն ուժեղացնող։
Զրուցակիցս կարեւորում է նաեւ վարչաիրավական բնույթի կանխարգելիչ եւ բացասական մղումներն արգելակող միջոցառումները։ Առանձին դեպքերում դրանք պետք է ստանան քրեական պատասխանատվություն։ Ճգնաժամային իրադրությունում պետք է հորդորել ցուցաբերել գիտակցված կարգապահություն, իսկ անհրաժեշտության դեպքում կիրառել խիստ պատիժներ օրինախախտումների դեպքում. «Նման մոտեցման արդյունավետությունը հիմնավորվում է թեկուզ Չինաստանի օրինակով, որտեղ հենվում են ոչ միայն չինական ժողովրդի զարմանալի կարգապահության վրա, այլեւ հակահամաճարակային գործունեության համար սահմանված խիստ պատիժների սպառնալիքով, ընդհուպ մինչեւ մահապատիժ»։
Անկումային տրամադրություններից զերծ մնալու համար ամենակարեւորն այն է, որ ինֆորմացիայի պակաս չլինի։ Խուճապը սկսվում է անհրաժեշտ տեղեկատվության բացակայությունից, որովհետեւ մարդկանց մեջ սկսում են տարածվել վատագույն սցենարներն ու բամբասանքները։ «Հոգեբանական պատերազմ. հիմնական գործոնները» գրքի հեղինակը կատակեց, որ այս օրերին բոլորը դարձել են բժիշկ, վարակաբան կամ ճգնաժամային կառավարման մասնագետներ. «Անհրաժեշտ տեղեկությունները պետք է հաղորդի հեղինակություն ունեցող մարդը՝ բժիշկը՝ հստակ ներկայացնելով մարդկանց նրանց անելիքները, թե ինչ է պետք անել չվարակվելու համար, ինչպես բարձրացնել իմունիտետը սննդի, ֆիզիկական վարժանքների, դրական էմոցիաների միջոցով։ Չմոռանանք նաեւ սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման մասին»։
Մարդկանց տրամադրության վրա բացասական է ազդում պահից օգտվող որոշ տնտեսավարողների կողմից առաջին անհրաժեշտության ապրանքների, բնակչության պաշտպանության միջոցների, դեղորայքի գների անհիմն բարձրացումը։ Այս իրավիճակում նման քաղաքականություն որդեգրածներին անհրաժեշտ է խստագույնս պատժել, ինչպես նաեւ խրախուսել կամավորական նախաձեռնությունները, այդ թվում՝ պաշտպանիչ նյութերի արտադրության ոլորտում, հասարակության խոցելի խմբերի, պաշտպանության առաջին գծում գործող բժշկական անձնակազմին աջակցության ձեւերով։ «Մարդիկ պետք է ոչ թե խոսքերով, այլ կոնկերտ գործով աջակցեն։ Դրական է այն ամենը, ինչը միավորում է հասարակությանը»,–հավելեց Ա. Պողոսյանը։
Նա արդարացված է համարում համաճարակի դեմ պայքարող անձնակազմերի աշխատավարձերի եռապատիկ, քառապատիկ բարձրացումը։ Նրա համոզմամբ՝ ժողովուրդը միայն կողջունի նման մոտեցումը, չէ՞ որ վերջիններս իրենց կյանքն ու առողջությունն են վտանգի տակ դնում. «Ներկա իրավիճակը բոլորիս համար փորձաքար է։ Սա էլ կանցնի… Եվ մենք այս փորձությունից պետք է դուրս գանք ավելի ուժեղ, կարգապահ, կազմակերպված եւ բարձր հասարակական գիտակցությամբ»։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

20-03-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO