Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ՄԱՐԶԵՐ


Քանդակագործն անտառեզրին

Ում երեւակայությունը սահմաններ չունի

Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասի Ֆիդայիների փողոցը ձգվում է քաղաքը շրջապատող անտառեզրով։ Տարեց մարդիկ քողտիկ են պատրաստել, վրան էլ «Ծերունի ավազակներ» ցուցանակ փակցրել։ Հավաքվում, զրուցում են, բայց աչքները չեն կտրում երիտասարդ քանդակագործ Արա Տեր-Հովհաննիսյանցից, ով բաց երկինքն ու բնության մի պատառիկն արհեստանոց-արվեստանոց դարձրած՝ ամեն առավոտ ձեռքն է առնում քանդակագործի մուրճը...
Տեղանքն իր ցուցանմուշները փոփոխող յուրօրինակ թանգարան վաղուց է դարձել, որտեղ արարվում-ծնվում եւ իրենց վերջնական հանգրվանն են ուղեւորվում գեղարվեստական արժեք ստացած քարեղեն կոթողները, արձանները, հուշարձանները, կիսանդրիները, խաչքարերը։
Միայն հայոց մեծերին նվիրված մոտ երեսուն աշխատանք իրենց հաստատուն տեղն ունեն արվեստանոցամերձ բազալտե հենապատին։ Քանդակաշարքը համալրվում է նոր աշխատանքներով, որոնք քանդակագործի համար մշտապես ցուցադրվող մնայուն արժեքներ են։ Եվ այցելուների հոսքը չի դադարում այդ հեքիաթային աշխարհ։
Այդ հոսքը վերջերս ավելի բազմամարդ է դարձել։ Մարդիկ գալիս են տեսնելու, թե ինչպես է ձեւավորվում, վերջնական տեսք ստանում նրա հերթական, այս անգամ շատ համարձակ մտահղացումը՝ յոթամսյա մաքառումների արգասիք «Խորհրդավոր ընթրիքը»։ Բացօթյա արվեստանոցում խորհրդավոր ընթրիքի է նստել Հիսուս Քրիստոսն իր 12 առաքյալի հետ։ Մեծ վարպետ Միքելանջելոյի հանրահայտ նկարը փառավորում է ոչ երփներանգ գունախաղով։ Այս անգամ կտավին փոխարինում է շլացուցիչ սպիտակ մաքրամաքուր քարը։ Մուրճով քանդակված կերպարները քարի խորքից վեր են հառնում եւ իմաստավորում ընթրիքի աստվածային խորհուրդը։
Իտալիայից պատվիրված մաքրամաքուր, որքան էլ թանկարժեք, բայց համր քարը պատարագի խորհուրդ է հնչեցնում։ Գեղարվեստական արժանիքների մասին արվեստաբանները կխոսեն։ Մի բան պարզ է՝ մեծ համարձակություն, ինքնավստահություն պետք է ունենալ այսպիսի աննախադեպ գործ ձեռնարկելու համար։ Բայց դա քանդակագործի առաջին նախաձեռնությունը չէ։ Իրեն անչափ հետաքրքրող Քրիստոսի եւ առաքյալների թեմային անդրադարձել է շատ անգամ տարբեր չափերի ու որակի քարերի՝ տուֆի, ֆելզիտի, գրանիտի, բազալտի վրա։ Դրանք բոլորն էլ գտել են իրենց տերերին։ Այս գործով էլ հետաքրքրվողներ կան։ Միայն թե նա ցանկանում է, որ իր նոր գործը կյանք մտնի ոչ բարձր պարիսպների ներսում եւ հասանելի լինի արվեստասեր հանրությանը, ինչպես շատուշատ այլ աշխատանքներ։ Ինչպես երկու տասնյակից ավելի քանդակներն ու արձանախմբերը, որոնք տարիների տքնաջան աշխատանքի արդյունք են եւ այժմ զարդարում են մարզկենտրոնին մերձակա Մեղրուտ գյուղի մոտակայքում գտնվող «Կապուտան» հանգստյան գոտու հուշահամալիրը։
Հետաքրքրասերները զարմանքով են տեսել, թե ինչպես օր օրի, ժամ առ ժամ շունչ ու հոգի են առնում հսկայական քարաբեկորները՝ մի օր ապրիլյան քառօրյայի զոհված հերոսների, անվանի ազատամարտիկների, մի այլ օր՝ առյուծների, արծիվների եւ այլ կերպարանքների տեսքով՝ առանց գիպսով կամ կավով նախնական պատկերն ունենալու։ Այո, զարմանալի է, բայց նա երբ տեսնում է քարը, մի անհայտ զգայարանով զգում է նաեւ քարի մեջ նիրհածը, գործիքներով ճեղքում է քարի կուրծքը, քարաբեկորից հեռացնում ավելորդը եւ ստանում այն հրաշքը, որը պարփակված էր քարի էությունում՝ ինչ հուշում էր քարը, ու ինչ ինքը տեսնում էր քարի մեջ։ Այդպես է կերտվել հայուհու 8 մետրանոց արձանը, որն իր բարձրությամբ, նաեւ քարից լինելով, առայժմ միակն է երկրում։ Մայր Հայաստանը խորհրդանշող այդ քանդակը պատվանդանի հետ ունի 17 մետր բարձրություն եւ իր վեհատեսիլ շուքով իշխում է Կապուտանի մատուռի հարեւանությամբ։ Այդպես է ստեղծվել «Առյուծ Մհերը ձեւում է առյուծին» հսկայական արձանը՝ միակտոր քարից (3 տոննա)։ Նրա բազմաթիվ խաչքարեր զարդարում են մեր երկրի, ՌԴ—ի, Ղազախստանի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների մեծ ու փոքր քաղաքներ։ Հիշատակելու արժանի է նրա վերջին գործերից մեկը՝ «Հայկական գամփռ» վիթխարի քանդակը ֆելզիտից (3.5 տոննա քաշով), որը տեղադրված է եւ, որպես հավատարիմ պահապան, այժմ հսկում է մայրաքաղաքի մուտքը (Սեւան—Երեւան մայրուղու աջ եզրին)։
Զրուցում եմ քանդակագործի հետ եւ զգում, որ նրա երեւակայությունը սահմաններ չունի։ Քանդակել սկսել է վաղ տարիքից։ Քանդակելու սերը նրան փոխանցվել է տաղանդաշատ, միկրոքանդակագործ հորից։ Նա փոքրուց է տեսել, թե հայրն ինչ վարպետությամբ է կերտում միկրոքանդակներ՝ տեղադրելով ասեղի անցքի, մազի մեջ, որ տեսանելի են միայն միկրոսկոպով։ Ոսկու՝ աչքի համար աննկատելի փոքրագույն հատիկներից քանդակները բրնձի հատիկից փոքր են 1200—1500 անգամ։ Նրա 100—ից ավելի նմանատիպ աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ երկրներում, հեղինակավոր ցուցահանդեսներում։ Իսկ ոսկու հատիկի վրա արարված Հովհաննես Թումանյանի դիմաքանդակը ցուցադրվում է բանաստեղծի Դսեղի տուն—թանգարանում։ Շնորհալի տղան դեռ չի փորձել մտնել հոր սիրած միկրոքանդակագործության ուրույն աշխարհը, այդ բանն անում է կրտսեր եղբայր Արազը, ով նաեւ նրա գործընկերն է եւ անփոխարինելի օգնականը։
Արան գործ ունի միայն ահռելի քարաբեկորների հետ, ունկնդիրն է նրանց մեջ ամփոփված, ելքի ծարավ համրաձայն ասելիքին։ Եվ իր մուրճով մխրճվում է քարի մեջ՝ բացահայտելու քարերի ասելիքը։ Այդ ասելիքը զարմանահրաշ քարերի մեջ փնտրում են նաեւ նրա մյուս օգնականները՝ որդիներ Արաբոն եւ Արամեն։ Նրանք էլ անտառեզրի «բնակիչներ», հոր կողքին արարող «ճգնավորներ» են եւ արդեն ինքնուրույն շատ գործերի (խաչքարեր, կիսանդրիներ) հեղինակներ։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

21-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO