Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Կանոնակարգված իրականացնել աղետներից տուժած բնակչության աջակցությունը

Մշակվել է արտակարգ իրավիճակների հետեւանքով անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը

Գլոբալ կլիմայական փոփոխությունները ողջ աշխարհում ուղեկցվում են բնական աղետների քանակի եւ ծավալների ավելացմամբ։ Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելացել է նաեւ Հայաստանում գրանցված արտակարգ իրավիճակների թիվը։ Ոլորտի լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակված վերջին ամփոփ վիճակագրական տվյալներով 2018 թ. հանրապետությունում գրանցվել է 16 231 արտակարգ դեպք, որից տուժել է 11 616 մարդ։ Արտակարգ դեպքերից 306—ը եղել են տարերային վտանգավոր երեւույթներ՝ անտառային ու խոտածածկ տարածքների հրդեհներ, սողանքներ, կարկուտներ, ցրտահարություններ, փոթորիկներ եւ այլն։ Միայն 2018—ին Հայաստանի մարզերում վերը թվարկված աղետներից վնասվել է մոտ 14 650 հեկտար հողատարածք։ Դրանց հետեւանքով հողօգտագործողների կրած վնասները կազմել են 13 մլրդ 386 մլն 100 հազար դրամ։ Մնացած դեպքերն ընդգրկում են տեխնածին եւ սոցիալ–կենսաբանական արտակարգ դեպքերը։
Ամեն տարի արձանագրվող դեպքերի նման ծավալը երկրի սոցիալ—տնտեսական ոլորտի վրա թողնում է զգալի ազդեցություն։ Տարերային աղետները եւ արտակարգ իրավիճակները կանխարգելելու, վիճակը վերահսկելու եւ հետեւանքները մեղմելու համար Հայաստանը դեռեւս 1998 թ. ընդունել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը։ Իրավական ակտի 19—րդ հոդվածում ասված է «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունի ստանալ արտակարգ իրավիճակների հետեւանքով իր կրած վնասների փոխհատուցում, ինչպես նաեւ ճշգրիտ տեղեկություն արտակարգ իրավիճակների, դրանց առաջացման վտանգների եւ իր պաշտպանվածության մասին»։ Օրենքի մեկ այլ՝ կառավարության իրավասություններն ամրագրող 12—րդ հոդվածով սահմանված է, որ վերջինս հաստատում է արտակարգ իրավիճակների հետեւանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման եւ փոխհատուցման կարգը։
Օրենքի այս կարեւորագույն դրույթը, որն անհրաժեշտ է նրա կիրարկումն ապահովելու համար, պարզվում է՝ 22 տարվա ընթացքում այդպես էլ չէր մշակվել։ Տարիներ շարունակ կառավարությունը յուրաքանչյուր տարերային աղետի դեպքի համար տալիս էր առանձին լուծում եւ սահմանում փոխհատուցման չափերը։ Եղել են դեպքեր, երբ այդպես էլ փոխհատուցում չի տրվել տուժածներին։ Հասարակության համար նման կարեւորության հարցը, որը տարեցտարի ավելի մեծ ծավալներ է ստանում եւ հետեւանքներ թողնում, այդպես էլ օրենքով սահմանված կարգով չէր կարգավորվել։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակել եւ միայն այս ամիս է հանրային քննարկման ներկայացրել «Արտակարգ իրավիճակների հետեւանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման» կարգը։
Կարգով տարանջատվել են հանրապետական, մարզային եւ համայնքային արտակարգ իրավիճակները։ Հանրապետական է համարվում այն արտակարգ դեպքը, որի ընթացքում տուժել են 300—ից ավելի մարդ եւ խախտվել 500—ից ավելի մարդկանց կենսագործունեության պայմանները, նյութական վնասը կազմում է նվազագույն աշխատավարձի 500 հազարապատիկից ավելին։ Մարզայինի դեպքում կանոնակարգվում է տուժած 50—300 մարդկանց եւ կենսագործունեության պայմանները խախտված 300—500 մարդկանց խնդիրը։ Այս դեպքում նյութական վնասը հաշվարկվելու է նվազագույն աշխատավարձի 5—500 հազարապատիկով։ Համայնքների դեպքում համամասնությունները հետեւյալն են՝ տուժած 10—50 մարդ, 50—300—ի կենսագործունեության պայմանների խախտում, եւ նյութական վնասը կազմել է նվազագույն աշխատավարձի 1000—5000 հազարապատիկը։
Կարգով սահմանվել են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կրած վնասի փոխհատուցման հիմնական դեպքերը՝ երաշտ, ցրտահարություն, համաճարակ, էպիզոտիա, ջրհեղեղ, ջրածածկում, ջրակալում, կարկուտ, հորդառատ անձրեւ, սելավ, քամի, փոթորիկ, պտտահողմ, ամպրոպ, սողանք, երաշտ, վտանգավոր բեռների տեղափոխմամբ պայմանավորված պատահարներ, ճառագայթային, քիմիական վթարներ, հրդեհ, պայթյուն, փլուզումներ եւ քարաթափություն։ Վնասի փոխհատուցում չի արվելու այն դեպքերում, երբ պարզվի, որ տուժողի դիտավորությամբ է այն եղել, վնասված շինություններն ապօրինի են կառուցվել, իսկ գյուղատնտեսական ապրանքների դեպքում՝ եթե հասանելի է կառավարության կողմից սուբսիդավորվող ապահովագրական պայմանագրերի կնքումը, բայց տուժողն անգործություն կամ ոչ ճիշտ գործողություն է արել։
Վնասները կարող են փոխհատուցվել ինչպես ֆինանսական ուղղակի օժանդակությամբ, այնպես էլ վարկի, ապահովագրության, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի սակագների սուբսիդավորման, գույքահարկի եւ հողի հարկի մասնակի փոխհատուցման, ինչպես նաեւ առողջությանը եւ կյանքին հասցված վնասի փոխհատուցման միջոցով։
Վնասի գնահատման առաջարկը կառավարություն է ներկայացնում արտակարգ իրավիճակի հետեւանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը։ Վերջինս, ըստ կառավարության ընդունած կարգի, կազմում է վնասված գույքի ցանկը՝ նշելով դրանց տեսակը, գտնվելու վայրը եւ համառոտ բնութագիրը, գնահատում է գույքի վիճակը եւ սահմանում հասցված վնասի չափը։ Կառավարությունն այդ միջոցները հատկացնելու է պահուստային ֆոնդից, բայց կարող են սահմանվել նաեւ ֆինանսավորման այլ աղբյուրներ, օրինակ՝ միջազգային հումանիտար օգնությունները։
Իրավական այս գործիքը պետությանը հնարավորություն կտա կանոնակարգված իրականացնել աղետներից տուժած բնակչության աջակցությունը, ինչպես նաեւ պատրաստ լինել արտակարգ դեպքերի քանակի աճին եւ ցանկացած այլ սցենարի։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

21-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO