Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.12.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ինչո՞ւ Թումանյանի համար գրականագետը պատռեց վերնաշապիկը

Հիշողության պատառիկներ Սուրեն Աղաբաբյանի կյանքից

«Այս լուսավոր մարդուն՝ նշանավոր գրականագետ Սուրեն Աղաբաբյանին, ճանաչում եմ 1959 թվականից, երբ սովորում էի տասներորդ դասարանում, եւ մեր ընտանիքը բնակարան ստացավ Մարքսի փողոցի 12 շենքի 3-րդ հարկում։ Մեր դրկից հարեւանները դարձան ֆանտաստ գրող Աշոտ Շայբոնը եւ գրականագետ Սուրեն Աղաբաբյանը։ Երկուսի գրվածքներին էլ ծանոթ էի, որովհետեւ որոշել էի դառնալ գրականագետ ու շատ էի կարդում»,-«ՀՀ»-ի հետ զրույցում պատմում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը։
Հիշում է՝ հենց առաջին օրերից իր ընտանիքի եւ դուռ-դրկից հարեւանների միջեւ հաստատվեցին ջերմ, ավելի շուտ հարազատական հարաբերություններ, որոնք տեւեցին երկար տարիներ։ Դրան նպաստում էր Ա. Դոլուխանյանի մոր եւ երկու հարեւանների կանանց փոխըմբռնումը։ Սուրեն Աղաբաբյանի կինը՝ Մարգոն, իմանալով Ա. Դոլուխանյանի գրական հակումների մասին, կարդալու էր տալիս Սուրեն Աղաբաբյանի մոտ գտնվող Հրանտ Մաթեւոսյանի անտիպ պատմվածքները, Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատունը»՝ հեղինակի ջերմ մակագրությամբ, եւ մի շարք արգելված գրքեր. «Աղաբաբյանը հրաշալի հայր էր, ամուսին, ընկեր, գիտնական։ Նա հյուրընկալ մարդ էր, եւ նրա տանը հաճախ էին լինում ժամանակի նշանավոր գրական դեմքերը՝ Պարույր Սեւակը, Սերո Խանզադյանը, Համո Սահյանը, Վահագն Դավթյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, շատերը»։
Կինը՝ Մարգոն, հաճախ է պատմել ամուսնու առօրյայի հետ կապված հետաքրքիր դեպքեր։ Օրինակ՝ մի անգամ Աղաբաբյանը վիճաբանել է մեկ ուրիշ անվանի գրականագետի հետ, եւ վեճի թեման եղել է, թե ով է ավելի մեծ՝ Թումանյանը, թե Չարենցը. «Վեճը թեժ էր եղել, ու Աղաբաբյանը, որ թեեւ Չարենցի նկատմամբ պաշտամունք ուներ եւ նրան էր նվիրել երկհատոր մեծարժեք հետազոտություն, պնդել էր, թե Թումանյանն ավելի մեծ է։ Ու երբ դիմացինը համառել էր, նա բարկացած այնպես էր պատռել վերնաշապիկը կրծքի մասից, որ բոլոր կոճակները թռել էին»։ Դոլուխանյանի խոսքով, որպես գիտնական՝ քաջատեղյակ էր 20—րդ դարի գրականագիտական մտքի նվաճումներին։ «Այդ ժամանակահատվածում Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում աշխատում էին փայլուն գրականագետներ՝ Սերգեյ Սարինյան, Էդուարդ Ջրբաշյան, Սուրեն Աղաբաբյան, ԵՊՀ—ից Հրանտ Թամրազյան, որոնց գրքերը տպագրվում էին մեծ տպաքանակով ու անմիջապես սպառվում էին։ Սա կապված էր խորհրդային տարիներին գրականագիտության նկատմամբ ունեցած պետական հատուկ ուշադրության հետ։ Դա էր պատճառը, որ շատ տաղանդավոր երիտասարդներ դառնում էին գրականագետներ»,–նկատում է գրականագետը։
Ս. Աղաբաբյանը, ըստ զրուցակցիս, ուներ հարուստ գրադարան, ստանում էր Խորհրդային Միության ռուսալեզու բազմաթիվ պարբերականներ, ճանաչված էր ոչ միայն Հայաստանում, այլեւ ԽՍՀՄ հանրապետություններում, սփյուռքում։ Ավարտել էր Երեւանի պետական համալսարանի արտասահմանյան լեզուների ու գրականության ֆակուլտետի գերմանական բաժինը։ Հիանալի գիտեր գերմանական գրականության մեծերին, եւ դա մեծապես նպաստել էր նրա բազմագիտակությանը։ Աղաբաբյանի հայրը՝ Բարդուղը, Ա. Դոլուխանյանի հիշատակմամբ՝ Կիրովականի մեծահարուստներից էր եւ առեւտրական գործերով կապված էր Թիֆլիսի հետ։ Նա 1937—ի բռնադատվածներից էր, սակայն հասցրել էր որդու մեջ պատվաստել ազնվականին հատուկ գծեր. «Իհարկե, շատերի հետ Աղաբաբյանի հորն էլ արդարացրին եւ նույնիսկ վերադարձրին խնձորի սեփական մեծ այգին։ Սուրեն Աղաբաբյանն անսահման աշխատասեր էր, ինչպես վկայում էր կինը, հաճախ անքուն գիշերներ էր անցկացնում որեւէ գիրք կամ հոդված գրելիս։ Մի քանի անգամ ինքս եմ լսել, որ տանել չէր կարողանում գավառամտությունը եւ առաջադեմի ու նորի կողմնակից էր»։
Իր թվացյալ մեղմ արտաքինի տակ, գրականագետի ձեւակերպմամբ, թաքնված էր սկզբունքային ու ազնիվ գիտնականը։ Նա հրաշալի գրքեր ու հոդվածներ է գրել Ստեփան Զորյանի, Նաիրի Զարյանի, Գուրգեն Մահարու, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Սերո Խանզադյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Վահագն Դավթյանի, Հրանտ Մաթեւոսյանի եւ խորհրդային շրջանի շատ երեւելի գրողների մասին։ Նրա դոկտորական ատենախոսությունը նվիրված է եղել Ակսել Բակունցին, եւ այդ հետազոտությունը, Դոլուխանյանի խոսքով, երբեք չի կորցնելու իր ուղենշային դերը. «Եղիշե Չարենցին նվիրված երկհատոր ուսումնասիրության համար Աղաբաբյանն արժանացել է Խորհրդային Հայաստանի պետական մրցանակի։ Նա Հայաստանի գրողների միության առաջատար դեմքերից եւ ուղղորդողներից էր։ Իր կենդանության օրոք գնահատվել է։ Նրա գրքերը ռուսերենով լույս են տեսել Մոսկվայում։ Մշտապես մասնակցել է Մոսկվայում տեղի ունեցող հայ գրականության եւ արվեստի տասնօրյակներին, Խորհրդային Միության գրողների համագումարներին։ Աղաբաբյանը Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ էր եւ ուներ բազմաթիվ պարգեւներ»։
Գրականագետը նկատում է՝ նա մեծ մարդասեր էր ու հայրենասեր, ինչը հստակ երեւում է նրա գրքերից, ակադեմիական հատորների համար գրված հոդվածներից, կինոսցենարներից, ռադիոյի համար պատրաստած նյութերից։ Աղաբաբյանի ստեղծագործության մատենագիտությունը կարող է կազմել մի ստվար հատոր։ «Երջանիկ են եղել այն մարդիկ, որոնք աշխատել են գրականության ինստիտուտի խորհրդահայ գրականության բաժնում, որը նա ղեկավարել է շատ երիտասարդ տարիքից մինչեւ կյանքի վերջը։ Ասում են՝ ծանր հիվանդ ու անկողնում պառկած՝ նա թելադրում էր իր վերջին գիրքը։ Աղաբաբյանը շատ շուտ վախճանվեց։ 64 տարեկանը նշանակում է գրականագետի առավել հասուն նվաճումների սկիզբ։ Ավա՜ղ, այդ սկիզբը կանգ առավ։ Սակայն մնացին նրա բազմաթիվ գրքերը, որոնք երբեք չեն հնանա ու կվկայեն դրանց հեղինակի գրականագիտական հզոր տաղանդի մասին»,–շեշտում է Ա. Դոլուխանյանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

21-03-2020





01-12-2020
Սահմանային հարցերը նույնիսկ տասնամյակներով են քննարկվում
Իսկ GPS-ով սահմանազատումները խնդրահարույց են

Բոլոր այն լրագրողները, ...


01-12-2020
Հերթական ահաբեկչությունը
Այն, վերլուծաբանների կարծիքով, վտանգում է ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների բարելավումը



01-12-2020
ՌԴ-ն չի ընկրկում թուրքական ճնշումների առաջ
Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանում կանոնավոր զորքեր ունենալու մտքից



01-12-2020
Շտկենք ազգի կորացած մեջքը՝ ամրապնդելով պետականության հիմքերը
Դեղատոմսը կարող ենք գտնել անցյալում

Ամենահաճախ տրվող հարցն ...


01-12-2020
Դիվանագիտական ճակատ
Արցախի բնակեցման խնդիրը

Թվում է, թե պատերազմն ավարտված ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


01-12-2020
Շիրվանի թագն ու զարդը
Շան բերանում մնացած եւս մի շեն

«Յուրաքանչյուր անհատ, ...



01-12-2020
Հերոսական դրվագներ
Սերժանտը հակառակորդի կրակի տակից փրկել է 10 ...

01-12-2020
Արմեն Սարգսյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

01-12-2020
Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար փախստական
Ժիրայր Միրզոյանը պարզաբանել է ՌԴ ՊՆ-ի եւ իրենց ...

01-12-2020
Նախապատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկությանը
Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO