Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԼՂՀ


«Հիվանդությունը կարող ենք կանխել՝ միմյանց նկատմամբ լինելով ավելի ուշադիր եւ հոգատար»

Աշխատանքային այցով Արցախում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Ստեփանակերտ ժամանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 21-ին հանդիպում է ունեցել ԱՀ ղեկավար Բակո Սահակյանի հետ։ Նախագահները քննարկել են երկու հանրապետությունների փոխգործակցությունը՝ տնտեսական, առողջապահության եւ մյուս ոլորտներում։
Հանդիպումից հետո Ա. Սարգսյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։ Անդրադառնալով մարդկությանը սպառնացող նոր կորոնավիրուսի կանխարգելմանը, նա մասնավորապես նշել է. «Մենք գնում ենք մարդկությանը քաջածանոթ դեղամիջոցի։ Ու, եթե փորձեմ պարզ բառերով ձեւակերպել ասելիքս, ապա խոսքն այստեղ նշածս դեղամիջոցի՝ հոգատարության մասին է։ Առայժմ կորոնավիրուսի դեմ լիարժեք դեղամիջոց չկա։ Բոլորս լավ գիտենք, որ կորոնավիրուսը նախեւառաջ ազդում է թույլ առողջության եւ տարիքով անձանց վրա։ Հետեւաբար, հոգատարությունը նրանց նկատմամբ կօգնի շուտ հաղթահարել հիվանդությունը։ Երիտասարդները համեմատաբար հեշտ են տանում հիվանդությունը, բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ տվյալ վիրուսը կրելու եւ անպատասխանատու լինելու պարագայում կարող են հիվանդությունը փոխանցել իրենց շրջապատում գտնվող մարդկանց։ Ուստի հորդորում եմ միմյանց նկատմամբ հոգատար լինելով հանդերձ, երբեք չկորցնել զգոնությունը։ Եթե հոգատարություն, կարգապահություն, պատասխանատվություն եւ կազմակերպվածություն դրսեւորենք, վտանգն ավելի շուտ կնահանջի»։
Հայաստանի Հանրապետության նախագահը լրագրողների խնդրանքով անդրադարձել է եւ մարտի 31—ին Արցախում կայանալիք համապետական ընտրություններին։ Նա համոզմունք է հայտնել, որ ընտրությունները կլինեն ազատ եւ թափանցիկ, եւս մեկ քայլ կհանդիսանան ժողովրդավարական արժեքների ամրապնդման, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում. «Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, վստահ եմ, արցախցիներին, հայ ժողովրդին ու նրա բարեկամներին, նաեւ նրանց, ովքեր բաեկամ չեն, այլ հակառակորդ են համարվում կամ թշնամի, ցույց կտան, որ Արցախի Հանրապետությունը հզոր է ոչ միայն իր տնտեսությամբ, այլեւ իր մարտունակ բանակով, իր խաղաղ ու ստեղծագործ ժողովրդով»։
Նախագահ Ա. Սարգսյանը նշեց, թե ինքը մտադիր չէ հանդիպել նախագահի թեկնածուներին, բայց շնորհավորում է նրանց, հաջողություն մաղթում եւ հավատացած է, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի, «որպեսզի երկիրը զարգանա եւ վստահ առաջ շարժվի»։ Նրա խոսքով. «Թեկնածուների մեջ կան մարդիկ, ովքեր իրենց կյանքով ապացուցել են, որ երկրի ու հարազատ ժողովրդի նվիրյալ զավակներ են։ Միեւնույն ժամանակ չմոռանանք, որ հերոսությունը ոչ միայն զգացական երեւույթ է, այլեւ ընդգծված հայրենասիրություն։ Ուստի շատ կարեւոր է, որպեսզի համապետական ընտրություններից երկիրը դուրս գա կազմակերպված, կարգապահ ու ավելի համախմբված, զարգանա, զորանա եւ գոյատեւի հավերժ»։
Վերջում ՀՀ նախագահը խոստովանել է, թե Արցախ գալու համար ինքը առիթներ չի փնտրում ու միշտ էլ սիրով ու ոգեւորությամբ է հանդիպում իր բարեկամներին։ Իսկ տուն վերադառնում է միայն դրական լիցքերով ու անմոռանալի տպավորություններով։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ
d.miqayelyan@hhpress.am

24-03-2020





10-04-2020
Կանոնակարգվում են բուժօգնության գործողությունները ռազմական դրության ժամանակ
Առաջնային է պետական եւ մասնավոր կառույցների արդյունավետ փոխգործակցությունը



10-04-2020
Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
2020 թվականը հաստատությունում հագեցած է մշակութային իրադարձություններով

Արվեստի ...


10-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի. ապաքինվել է ևս 11 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք:
«Արմենպրես»-ի ...


10-04-2020
Համաճարակը եւ մենք
Ես ո՛չ համաճարակաբան եմ եւ ոչ ալ բժիշկ։ ...


10-04-2020
Մեր հայրենակիցները վերադարձել են ՏՈՒՆ
Այս օրերին մարդիկ քննարկում են մի դեպք. Մոսկվայից վերադարձած ...


10-04-2020
Չկա չարիք առանց բարիքի
Ստեղծված իրավիճակից դասեր եւ օգուտ քաղելու անհրաժեշտ ռազմավարություն՝ ...


10-04-2020
Լավագույնը միշտ ձեզնից է կախված
Գործարարության մեջ հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս ...



10-04-2020
«Անսպասելի հնարավորություն»
«Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ...

10-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբեն Չիլինկիրեան). բանաստեղծ, ...

10-04-2020
«Լալիս եմ, ուրեմն, կա'մ»
Լեւոն Ներսիսյան՝ հատված ...

10-04-2020
Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO