Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԼՂՀ


Գլխավոր նպատակն է՝ կանխել համավարակի թափանցումը երկրի տարածք

Պատրաստ պետք է լինել դիմակայելու ցանկացած փորձության

Արցախում նոր կորոնավիրուսի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովը, որ գլխավորում է պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, շարունակում է արդյունավետ քայլեր ձեռնարկել համաճարակը հանրապետության տարածք կանխելու, բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։ Կապված իրավիճակի հետ, ԱՀ իշխանությունների կողմից սահմանափակվում են օտարերկրյա պատվիրակությունների այցերն Արցախ եւ առանձին քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումը՝ բացառությամբ առանձին դեպքերի։ Հաշվի առնելով մի շարք երկրներում համաճարակային իրադրության սրացումները, Արցախի Հանրապետության քաղաքացիներին առաջարկվում է հաղորդակցվել ԱՀ արտգործնախարարության հյուպատոսական բաժնի կամ տվյալ երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ ու հայրենիք վերադառնալիս՝ նախապես ստուգել տարանցիկ երկրներով Հայաստանի Հանրապետություն ժամանող չվերթների հասանելիությունը։
Գերատեսչական հանձնաժողովի նախագահ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով, չնայած երկրում նոր կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, սակայն կարծում է, որ եղած հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու դեպքում, կարելի է դիմակայել սպառնալիքին եւ բացասական ազդեցությունները մեղմելու ուղղությամբ առավել գործուն միջոցներ ձեռնարկել։ Տնտեսական հնարավոր դժվարությունները հաղթահարելու նպատակով՝ հանձնաժողովը որոշել է վերանայել շահառուների նկատմամբ Արցախի ներդրումային, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների կողմից իրականացվող քաղաքականությունը։ Մասնավորապես որոշում է կայացվել հիմնավոր տնտեսական դժվարություններ ունեցող շահառուների կողմից՝ հիմնադրամների հանդեպ ունեցած պարտավորությունների մարման ժամանակացույցերով նախատեսված հիմնական վճարումները չիրականացնելու դեպքում, այդ գումարները չհաշվարկել։
Կառավարությունը չեղարկել է արտասահմանյան բոլոր գործուղումները՝ հանրությանը կոչ անելով հետաձգել նախատեսված ճամփորդությունները։ Երկրի ղեկավարը կառավարության անդամներից եւ գերատեսչությունների ղեկավարներից պահանջել է «պարբերաբար ոլորտային հստակ տեղեկատվություն տրամադրել հանրությանը»։ Բակո Սահակյանն ընդգծել է, որ «ցանկացած տեղեկատվություն պիտի հավաստի լինի, ստուգված եւ հիմնավորված»։ Այդ իրողությունների հաշվառմամբ՝ նրա առաջարկով ստեղծվել է տեղեկատվական շտաբ՝ ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի գլխավորությամբ, ով կհամակարգի «կորոնավիրուսի հետ կապված տեղեկատվական հոսքերը»։ Գործում է ֆեյսբուքյան էջ, շտաբն ակտիվորեն համագործակցում է հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների հետ, եւ կարծես թե հաջողվում է «շրջանցել ապատեղեկատվությունը»։
Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հավաստիացնում է, որ պահեստավորված բժշկական հանդերձանքով եւ հակավիրուսային դեղամիջոցներով հնարավոր է մինչեւ երեք ամիս կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, եւ բժշկական նոր պարագաների ու ախտահանիչների ներկրումը շարունակվում է։ Ըստ նախարարի՝ տեղում եւս որոշ ախտահանիչներ են արտադրվում։ Մասնավորապես՝ Ստեփանակերտի կոնյակի գործարանում թողարկվող ախտահանիչները մատակարարվում են պաշտպանության բանակ։
Անցագրային կետերում շարունակվում է խստացված ռեժիմը ու արգելվում է քաղաքացիական անձանց մուտքը զորամասեր։ Բանակը լիովին բավարարված է անհրաժեշտ քանակությամբ ախտահանիչներով ու դիմակներով։ Հատկանշական է, որ զինված ուժերում նույնպես կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է պաշտպանության նախարար, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ—մայոր Ջալալ Հարությունյանը։ Նրա տեղեկացմամբ՝ «բանակի արտաքին շփումները նվազագույնի են հասցվել, եւ նախատեսված բոլոր զինծառայողների արձակուրդները ժամանակավորապես սառեցվել են»։
Համաճարակի ռիսկերով պայմանավորված՝ հսկիչ բոլոր անցակետերում խիստ վերահսկողություն է սահմանված։ Լրացուցիչ անցակետեր են կահավորվել Խնձորեսկ, Աղավնո, Խարխափուտ եւ Կապան տանող ճանապարհներին, ուր շուրջօրյա հերթապահում են առողջապահության, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության խմբերը։ Գերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ՝ ուսումնական հաստատություններում պարապմունքները դադարեցված են մինչեւ ապրիլի 14—ը։ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը հավաստիացնում է, որ ծրագրերը սեղմելով ու անհրաժեշտ փոփոխություններ կատարելով՝ ուսուցիչները հասցնելու են «հեռավար միջոցներով համակարգել եւ հաղթահարել դժվարությունները»։ Իսկ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության պատասխանատուն իրազեկում է, որ գերատեսչությունում մեծ թվով կամավորականների հայտեր են ստացվել, որոնք պատրաստ են արտակարգ իրավիճակում օգնություն ցուցաբերել միայնակ մարդկանց ու տարեցներին։
Նախագահ Բակո Սահակյանն անդրադառնալով «անցումային շրջանում» տնտեսավարողների գործունեությանը, նշել է, որ ինքը չի կարծում, թե նրանք կարող են «մտահոգվել» գերշահույթ ապահովելու մասին։ Եղել են մասնակի դեպքեր, երբ որոշ անհատ ձեռներեցներ փորձել են առանձին ապրանքներ վաճառել բարձր գներով, ինչը կանխվել է, եւ մեղավորները վարչական տույժի են ենթարկվել։ Դրվատելի է, որ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջաններում հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ են շարունակվում իրականացվել։ Սննդի կետերում, հասարակական տրանսպորտում, բազմաբնակարան շենքերում, խանութներում եւ հյուրանոցներում ախտահանման աշխատանքներ են տարվում։ Համապատասխան լուծույթով ախտահանվում են եւ ուղեւորափոխադրող ավտոբուսներն ու տաքսիները։ Հանրապետության տարածքում արգելվում է խնջույքների եւ հավաքույթների կազմակերպումը, իսկ ընտրողների հետ քարոզարշավը բացառապես անցկացվում է բացօթյա պայմաններում։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ
d.miqayelyan@hhpress.am

24-03-2020





10-04-2020
Կանոնակարգվում են բուժօգնության գործողությունները ռազմական դրության ժամանակ
Առաջնային է պետական եւ մասնավոր կառույցների արդյունավետ փոխգործակցությունը



10-04-2020
Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
2020 թվականը հաստատությունում հագեցած է մշակութային իրադարձություններով

Արվեստի ...


10-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի. ապաքինվել է ևս 11 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք:
«Արմենպրես»-ի ...


10-04-2020
Համաճարակը եւ մենք
Ես ո՛չ համաճարակաբան եմ եւ ոչ ալ բժիշկ։ ...


10-04-2020
Մեր հայրենակիցները վերադարձել են ՏՈՒՆ
Այս օրերին մարդիկ քննարկում են մի դեպք. Մոսկվայից վերադարձած ...


10-04-2020
Չկա չարիք առանց բարիքի
Ստեղծված իրավիճակից դասեր եւ օգուտ քաղելու անհրաժեշտ ռազմավարություն՝ ...


10-04-2020
Լավագույնը միշտ ձեզնից է կախված
Գործարարության մեջ հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս ...



10-04-2020
«Անսպասելի հնարավորություն»
«Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ...

10-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբեն Չիլինկիրեան). բանաստեղծ, ...

10-04-2020
«Լալիս եմ, ուրեմն, կա'մ»
Լեւոն Ներսիսյան՝ հատված ...

10-04-2020
Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO