Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.07.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Տնտեսական գործունեության որոշ տեսակներ արգելվեցին

Սահմանափակումը սրճարաններին չի վերաբերում

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը երկու օր առաջ ֆ/բ իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, թե կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչեւ արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետեւյալ տեսակները. 1. առեւտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առեւտրի գործունեության, 2. բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն, 3. կինոֆիլմերի ցուցադրում, 4. խաղատներ, 5. բուքմեյքերական եւ խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ։
Երեկ կառավարությունում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը մանրամասնեց, որ սահմանափակումներ կմտցվեն սպորտի, զվարճությունների եւ հանգստի կազմակերպման բնագավառում։ Երկրի ամբողջ տարածքում կարգելվեն առեւտրի իրականացման վայրերում տնտեսական գործունեության որոշ տեսակները՝ բացառությամբ ներկայացված վայրերում՝ պարենային ապրանքների վաճառքով զբաղվող օբյեկտների, դեղատների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների։ Սահմանափակումները կտարածվեն անհատական այլ ծառայությունների տնտեսական գործունեության վրա, բացառությամբ թաղումների կազմակերպման եւ համանման ծառայությունների։
Սահմանափակումները չեն տարածվի սրճարանների գործունեության վրա։ Սրճարաններից զատ սահմանափակումները չեն տարածվի շարժական կետերից խմիչքների վաճառքի վրա, ինչպես նաեւ խմիչքների մատուցման ծառայություններն այլ կետերից։ Իսկ շահումով խաղերի կազմակերպման հետ կապված սահմանափակումներից բացառություններ կարվեն ինտերնետի միջոցով իրականացվող շահումով խաղերը եւ վիճակախաղերը։ Ի դեպ, սահմանափակումները կգործեն մինչեւ արտակարգ իրավիճակի ժամկետը։ Սակայն, էկոնոմիկայի փոխնախարարը չբացառեց, որ հնարավոր է ավելի շուտ դադարեցվեն՝ կախված երկրում տիրող վիճակից։
Վարոս Սիմոնյանը վստահեցրեց, որ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է տրամադրել ցանկացած տեսակի պարզաբանում տնտեսավարողներին իրենց գործունեության հետ կապված՝ արդյո՞ք նրանց գործունեությունը գտնվում է ժամանակավոր սահմանափակման մեջ, թե՞ ոչ։ Նկատենք, տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությունների այս պահին գործող ցանկը հնարավոր է ընդլայնվի։
Արտակարգ դրության ժամանակ Իրանի հետ գործող բեռնափոխադրումներից խոսելով՝ բանախոսը հայտնեց, որ կա պարետի կողմից սահմանված ցանկ այն ապրանքների նկատմամբ, որոնք արտահանվում, փոխադրվում են Հայաստան կամ Իրան։ Ապրանքների ցանկը, ճիշտ է, սահմանափակ է, բայց դրանք այն ապրանքներն են, որոնք անհրաժեշտ են մեր տնտեսավարողներին տնտեսական գործունեություն ծավալելու համար։ Եվ այդ ապրանքների ցանկը պարբերաբար վերանայվում է։ Տնտեսավարողների հետ մշտական կապ կա։ Հնարավոր է այս շաբաթվա ընթացքում ցանկում ավելացումներ տեղի ունենան։
Ինչ վերաբերում է Վրաստանի հետ գործող բեռնափոխադրումներին։ Դրա հետ կապված սահմանափակումների ոչ մի սահմանված ցանկ չկա։ Դրանք իրականացվում են գործող ռեժիմի համաձայն։ Բայց խստացումներ կան Վրաստանի կառավարության կողմից։ «Վարորդը եթե գալիս է համաճարակի երկրներից, բարձր ռիսկային գոտուց, չի թույլատրվում մտնել Վրաստանի տարածք եւ վարորդին փոխարինում են։ Նաեւ հատուկ կարգ է գործում՝ հնարավոր է փոխարինեն նաեւ քարշակը կամ մեքենան»,—ասաց փոխնախարարը՝ հավելելով, թե Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումները մի անցակետից մյուս անցակետ հսկողության ներքո են իրականացվում։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

24-03-2020





08-07-2020
Ինչպես վերականգնել դեգրադացված կերհանդակները
Երբ ինքնավերականգնում այլեւս հնարավոր չէ

Համավարակի այս պայմաններում ...


08-07-2020
Ձեւավորվում է հակաթուրքական ճակատ
Հայաստանն այստեղ կարող է անելիք ունենալ

ԵՄ արտաքին ...


08-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 535 նոր դեպք․ապաքինվել է ևս 520, մահացել 18 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


08-07-2020
Ժառանգություն
Ծնողները Աստծուց երկու կարեւոր առաքելություն ունեն.
Առաջին. պատրաստել բարի եւ ...


08-07-2020
Պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական հաշվակ
Սպիտակ տան մամուլի խոսնակն անդրադարձել է վանդալիզմի զոհ ...


08-07-2020
«Աղջնակի» միջոցով՝ դեպի ուրույն բյուրեղացում
Էմմա Գրիգորյանը, իբրեւ բնանկարիչ, սարյանական բնանկարչության շառավիղներեն է



08-07-2020
Համացանցային հանցագործությունները պետք է ավելի խիստ պատժվեն, քան հիմա
Զգալիորեն աճել է օնլայն գնումների թիվը, ինչը առաջ ...



08-07-2020
Հացահատիկի բերքահավաքը մոտենում է ավարտին
Հակի ցանքատարածքներում հիմնականում ...

08-07-2020
Մի պատմություն ռուս մենակյացների եւ հայկական քաղաքի մասին
«Գիտե՞ք, թե եվրոպական ժողովուրդների մեջ ...

08-07-2020
Ամարասի հովտում անջրդի պայմաններում առատ բերք է աճեցվել
1 կգ կտավատը կմթերվի 200 դրամով


08-07-2020
Մերոնց երկրորդ հաղթանակը
Հայաստանի տղամարդկանց հավաքականը հերթական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO