Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հոսող ջրերը պետք է ամբարվեն

Ջրային ռեսուրսի գինը բարձրանում է

Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին զուգահեռ ակտիվացել են մասնագետների քննարկումները ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման եւ ոռոգման խնդիրների շուրջ։ Ջրի խնդիրները նաեւ Երկիր մոլորակի ուշադրության կենտրոնում են։ Մարտի 22-ը ՄԱԿ-ը հռչակել է ջրի համաշխարհային օր։ Այս տարի օրվա կարգախոսն էր «Ջուրը եւ կլիմայի փոփոխություները»։ Չնայած այն իրողությանը, որ Հայաստանի տարածքում ձեւավորվում են բավարար ջրային ռեսուրսներ, յուրաքանչյուր գյուղատնտեսական սեզոնի ընթացքում որոշ համայնքներից պարբերաբար ահազանգեր են լինում ոռոգման ջրի սակավության դեպքերի մասին։ Սա այն դեպքում, երբ ամեն տարի այդ նպատակով Սեւանա լճից բաց է թողնվում 170 մլն խմ ջուր։ 2019 թ. կառավարությանը հաջողվեց այդ ծավալը նվազեցնել՝ նախատեսվածից ավելի քիչ ջրաքանակ բաց թողնելով լճից։ Այն հնարավոր եղավ ոռոգման ընթացքի վերահսկողության ուժեղացման եւ ջրի օգտագործման արդյունավետության բարձրացման շնորհիվ։ Նախորդ տարվա այս դրական օրինակը փաստում է մեր ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման մասին, եւ որ այս ուղղությամբ նպատակային աշխատանք տանելու դեպքում հնարավոր է ոչ միայն նվազեցնել Սեւանից ջրառը, այլեւ ընդհանրապես այն բացառել։
Հանրապետության ջրային պահանջարկը բավարարելու համար մեր երկրում ձեւավորվում են մի քանի անգամ ավելի ջրային ռեսուրսներ։ Հայաստանի մակերեւութային հոսքի վերականգնվող պաշարները տարեկան 7.2 մլրդ խմ են, որից օգտագործվում է մոտ 2.3 մլրդ–ն։ Այսինքն՝ ջրային ռեսուրսների մոտ 65 տոկոսը հոսում է երկրի տարածքներից դուրս։ Արարատյան դաշտի խորքային ջրերից օգտագործվում է մոտ 1.4 մլրդ խմ–ն, որից միայն ձկնաբուծարանների համար՝ մոտ 650 մլն խմ–ն։ Ձկնաբուծության համար օգտագործվող ջրերի մեծ մասը նույնպես առանց երկրորդային օգտագործման հոսում է երկրի տարածքներից դուրս։
Ամփոփելով տվյալները՝ ստացվում է, որ Հայաստանի տարածքից տարեկան դուրս է հոսում 5—6 մլրդ խմ ջուր, սա այն դեպքում, երբ ողջ աշխարհում ջրային ռեսուրսները մեծ պահանջարկ ունեն, իսկ մեր տարածաշրջանի հարավի երկրներում նավթի կողքին ջրերը եւս դասվում են թանկ ռեսուրսների շարքին։ Առողջ տրամաբանությունը հուշում է, որ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար համակարգված քաղաքականության եւ ծրագրերի իրականացումն այլընտրանք չունի, առավել եւս, որ կլիմայական փոփոխությունների հետեւանքով մեր մոտ կանխատեսվում է տեղումների քանակի նվազում, իսկ տարածաշրջանում՝ ջրի պահանջարկի ավելացում։
Ջրային ռեսուրսների կառավարման լիազոր մարմինը՝ շրջակա միջավայրի նախարարությունը, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակել է իրավական եւ այլ մեխանիզմներ՝ Արարատյան դաշտի խորքային ջրերի արդյունավետ օգտագործման հարցը լուծելու համար։
Արտոնությունների մեխանիզմներով ձկնաբուծական տնտեսություններին առաջարկվել է խորքային ջրերի երկրորդային օգտագործման մեխանիզմներ ներդնել։ Դրա շնորհիվ խորքային հորերից վերցվող ջուրը շատ ձկնաբուծարաններում ներքին շրջանառությամբ օգտագործվում է երկրորդ, նույնիսկ երրորդ անգամ։ Խրախուսվում է թթվածնով ջրի հարստացման համակարգերի ներդնումը, որը թույլ է տալիս նույն քանակության ձուկ աճեցնել անհամեմատ ավելի քիչ ջրաքանակ օգտագործելով։ Տնտեսավարողների միջոցներով կամ միջազգային ծրագրերի շրջանակներում Արարատյան դաշտում տեղադրվել են պոմպեր, որոնք ձկնաբուծարանների օգտագործած ջրերը մղում են բարձր հարթություններ եւ ոռոգման նպատակներվ օգտագործվում հարակից համայնքների գյուղատնտեսական նպատակների համար։ Նախարարությունն ամեն տարի միջոցներ է ձեռնարկում, որպեսզի Արարատի եւ Արմավիրի մարզերում խորքային ջրեր մատակարարող ընկերությունները ոռոգման շրջանի ավարտից հետո փականային ռեժիմի բերեն խորքային հորերը, ինչի արդյունքում կանխվել է 4—5 ամիսներին բարձր որակի ջրի աննպատակ հոսքը հանրապետության սահմաններից դուրս։
Այսօր առաջնային լուծման կարիք է զգում մակերեւութային ջրերի օգտագործման արդյունավետության բարձրացման խնդիրը։ Հանրապետությունում ձեւավորվող ջրային պաշարները ոչ միայն ամբարելու անհրաժշետություն են զգում, այլեւ առաջնային բարելավման կարիք ունի հանրապետությունում դեռ խորհրդային տարիներից կառուցված եւ գործող ոռոգման համակարգը։ Պաշտոնական տվյալներով՝ ջրառից մինչեւ սպառողին հասնելը ոռոգման համակարգերում ջրի կորուստները մոտ 25 տոկոս են։ Այստեղ խոսքը հարյուր միլիոնավոր խորանարդ մետր ջրի անարդյունավետ վատնման մասին է։
Հանրապետության տարածքում ձեւավորվող մակերեւութային ջրային ռեսուրսների նպատակային օգտագործման համար մեծ եւ փոքր ջրամբարների կառուցումն այլընտրանք չունի։ Այս ուղղությամբ ուսումնասիրություններ եւ աշխատանքներ մշտապես արվում են, սակայն դրանք դանդաղ են ընթանում, քանի որ ջրամբարաշինությունը զգալի միջոցների ներգրավում է պահանջում, որը դեռ չկա։ Հայաստանում առկա ջրամբարներում լավագույն դեպքում տարեկան ամբարվում է 1.4 մլրդ խմ ջուր։ Ներկայում հանրապետությունում իրականացվում են երկու ջրամբարի կառուցման աշխատանքներ՝ Վեդու եւ Կապսի։ Առաջինի դեպքում նախատեսվում է Արարատի մարզում ամբարել մոտ 30 մլն խմ ջուր, երկրորդի դեպքում՝ Շիրակում, 25 մլն խմ։
Ոլորտի մասնագետները տեւական ժամանակ է առաջ են քաշում փոքր եւ միջին ջրամբարների կառուցման անհրաժեշտության հարցը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն մշակել է ավելի քան 30 փոքր ու միջին ջրամբարների կառուցման ծրագիր, որն անցել է մի քանի քննարկում, սակայն միջոցներ չլինելու պատճառով ծրագրի նախնական նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ դեռ չեն իրականացվել։
Կառավարությունն այն ընդունելի է համարել, բայց ծրագրի տեխնիկական հնարավորությունները եւ տնտեսական հիմնավորումները գնահատելու համար լրացուցիչ դաշտային աշխատանքներ են իրականացվելու։ Նախատեսվում են նաեւ մասնագիտական քննարկումներ։ Նկատենք, որ Թուրքիան ջրամբարաշինության հարցը վաղուց է լուծել՝ սահմանափակելով ջրերի հոսքը հարեւան երկրներ, նաեւ կրճատելով իր տարածքով Արաքս հոսող ջրերի ծավալները։
Պետական ռեսուրսների սղությունը չի կարող խոչընդոտ դառնալ այս կարեւոր հարցի լուծման համար։ Փորձը ցույց է տալիս, որ անհրաժեշտության եւ համապատասխան որոշման դեպքում պետությանը միշտ հաջողվել է միջոցներ ներգրավել ներքին ռեսուրսներից եւ դոնոր կազմակերպություններից։ Նկատենք, որ Կապսի ջրամբարը ներկայում կառուցվում է գերմանական KfW բանկի համաֆինանսավորմամբ։ Խնդրի լուծման համար հնարավոր է նաեւ մասնավոր կապիտալի ներգրավում, քանի որ տարեցտարի ջրային ռեսուրսի արժեքն ավելանում է, եւ այն կարող է հետաքրքրել նաեւ վերջիններիս։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

24-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO