Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Պարոնյանի անվան թատրոնը 3 նոր բեմադրություն է նախապատրաստում

Ի դեպ, այն նույնպես անցել է առցանց տարբերակի

Հուրախություն թատերասերների՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը նույնպես միացավ «Մնա տանը» նախաձեռնությանը՝ առաջարկելով երեկոներն անցկացնել թատրոնի «ֆեյսբուքյան» հարթակում եւ ներկայացումները դիտել առցանց տարբերակով։ Երեկ, օրինակ, ցուցադրվում էր «Ատամնաբույժն արեւելյան» բեմադրությունը։ Ուշադիր հետեւեք թատրոնի էջին, քանի որ վաղը ցուցադրվելու է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Գողը դրախտում» գործը։ Մարտի 27—ին էլ առիթ կունենանք դիտելու «Պարոն Բաբիկը եւ ուրիշները» ներկայացումը։
Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հայաստանյան մյուս թատրոններից առաջին հերթին տարբերվում է իր ժանրային առանձնահատկությամբ, ներկայացումների ոճով եւ տեսակով։ Թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը շեշտում է՝ Երաժշտական կոմեդիայի ժանրը առանձնանում է իր սինթետիկությամբ, որտեղ միաժամանակ ներառվում են կենդանի երաժշտությունը, երգը, պարը եւ բեմական շարժումը։ Թատրոնը, Կ. Շահբազյանի ձեւակերպմամբ՝ կենդանի օրգանիզմ է, որտեղ պարբերաբար լինում են նոր ներկայացումներ, փորձեր. «Դեռ անցած տարեվերջին մեր թատրոնում բեմադրվեց «Բրեմենյան երաժիշտները» հայտնի երաժշտական ստեղծագործությունը։ Երաժշտական մանկական ներկայացում, որը Ամանորի տոնական օրերին անցնում էր լեփ—լեցուն դահլիճներով։ Ավելի քան 35000 հանդիսատես ունեցավ մեր այդ ներկայացումը եւ մեծ ընդունելության արժանացավ ոչ միայն փոքրերի, այլեւ նրանց ծնողների, տատիկ—պապիկների կողմից»։
Ներկայումս աշխարհում տիրող համաճարակային իրավիճակի պատճառով, թատրոնի տնօրենը դժվարացավ հստակ ժամանակացույցով ներկայացնել առաջիկա ծրագրերը։ Հույս հայտնեց, որ այս արտակարգ իրավիճակային օրերը շուտ կանցնեն, եւ թատրոնը կաշխատի իր բնականոն գրաֆիկով։ Սակայն Կ. Շահբազյանն, այդուհանդերձ, տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսում են 3 նոր բեմադրություն. «Դրանցից մեկը բեմադրում է մեր թատրոնի ռեժիսոր Անուշ Սարգսյանը՝ ընտրվել է Չեպմեն—Փրիմենի «Բանալի երկուսի համար» գործը, որի պրեմիերան նախատեսում էինք ապրիլին, բայց, հայտնի պատճառներից ելնելով, հնարավոր է հետաձգվի։ Ապրիլին մեծ պրեմիերայով նախատեսում էր բացվել «Երվանդ Ղազանչյան» թատերասրահը, որը կունենա իր ուրույն խաղացանկը։ Թատերասրահի բացումը պետք է ազդարարվի Պարոնյան թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի նոր՝ «Հարդասենյակ կանանց համար» ներկայացմամբ (հեղինակ՝ Ռոդոլֆո Սանտանա)։ Իսկ որպես երրորդ ներկայացում՝ նախատեսվում է այս տարի անդրադառնալ Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» ստեղծագործությանը, որի համար գրվում է երաժշտություն եւ պատրաստվում ենք ունենալ մեր թատրոնի ժանրին համահունչ ներկայացում»։
Կ. Շահբազյանը շեշտում է՝ թատերական կյանքը մինչ այս բնականոն հունով ընթանում էր, այժմ թատրոնների գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է. «Հուսանք, այս ամենը շուտ կավարտվի, եւ մենք էլ կանցնենք մեր բնականոն աշխատանքային ռիթմին»։ Պարոնյանի անվան թատրոնում այցելությունների դրական տեղաշարժ է նկատվում։ Տնօրենն ընդգծում է՝ լեփ—լեցուն դահլիճով ներկայացումներ են ունեցել։ Մի քանի օրից նշելու են Թատրոնի միջազգային օրը։ Պարոնյան թատրոնի տնօրենի խոսքով՝ աշխարհում ստեղծված այս իրավիճակում, երբ բոլորին հորդորում են տանը մնալ, ինքնամեկուսանալ՝ հնարավոր չէ որեւէ բան կազմակերպել։ Այնպես որ, Թատրոնի միջազգային օրվա հետ կապված բոլոր ծրագրերը երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը նույնպես ժամանակավորապես հետաձգում է։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

24-03-2020





10-04-2020
Կանոնակարգվում են բուժօգնության գործողությունները ռազմական դրության ժամանակ
Առաջնային է պետական եւ մասնավոր կառույցների արդյունավետ փոխգործակցությունը



10-04-2020
Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
2020 թվականը հաստատությունում հագեցած է մշակութային իրադարձություններով

Արվեստի ...


10-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի. ապաքինվել է ևս 11 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք:
«Արմենպրես»-ի ...


10-04-2020
Համաճարակը եւ մենք
Ես ո՛չ համաճարակաբան եմ եւ ոչ ալ բժիշկ։ ...


10-04-2020
Մեր հայրենակիցները վերադարձել են ՏՈՒՆ
Այս օրերին մարդիկ քննարկում են մի դեպք. Մոսկվայից վերադարձած ...


10-04-2020
Չկա չարիք առանց բարիքի
Ստեղծված իրավիճակից դասեր եւ օգուտ քաղելու անհրաժեշտ ռազմավարություն՝ ...


10-04-2020
Լավագույնը միշտ ձեզնից է կախված
Գործարարության մեջ հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս ...



10-04-2020
«Անսպասելի հնարավորություն»
«Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ...

10-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբեն Չիլինկիրեան). բանաստեղծ, ...

10-04-2020
«Լալիս եմ, ուրեմն, կա'մ»
Լեւոն Ներսիսյան՝ հատված ...

10-04-2020
Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO