Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Վարչապետը կարեւորել է գյուղատնտեսական կոոպերատիվների ձեւավորումը

Եվ ծանոթացել գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական աշխատանքներին

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքն ու այդ համատեքստում նախատեսվող միջոցառումները։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հատկապես կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունը դառնում է ամենակարեւոր եւ հետաքրքիր գործունեության ոլորտներից մեկը։ «Չնայած միշտ էլ հետաքրքիր է եղել, բայց նոր պայմաններում գյուղատնտեսության կարեւորությունն ընդգծվում է մի քանի պատճառներով։ Առաջինը՝ պարենային անվտանգության խնդիրները հիմա առավել հրատապություն եւ կարեւորություն են ստանում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլեւ ողջ աշխարհում։ Երկրորդը՝ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ սոցիալական հեռավորություն պահպանելու առավել նախընտրելի եւ արդյունավետ հնարավորություններ կան։ Երրորդը՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում նոր աշխատատեղեր ձեւավորելու եւ ինքնազբաղվածություն ապահովելու լայն հնարավորություններ կան։ Մասնավորապես՝ կա լքված հողերը կրկին վերադարձնելու հնարավորություն։ Եվ չորրորդ՝ կարծում ենք, որ հիմա շատ հարմար ժամանակաշրջան է իրականացնել այնպիսի ինստիտուցիոնալ բարեփոխումներ կամ խթանել ինստիտուցիոնալ բարեփոխումների այնպիսի ընթացք, որ նախկինում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով հնարավոր չէր լինում իրականացնել»,–ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ առումով տնտեսական հարցերի օպերատիվ խմբում տարբերակներ են քննարկվել։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ առաջիկայում պետք է խթանել գյուղացիական, գյուղատնտեսական կոլետիվների, կոոպերատիվների ձեւավորումը Հայաստանի Հանրապետությունում։ «Մենք տեսնում ենք հնարավորություններ այս ուղղությունը խթանելու համար։ Եվ կարծում ենք, որ սա նոր հնարավորություն կբերի բոլոր այն մարդկանց, ովքեր անհատական մակարդակում գյուղատնտեսության ոլորտում հաջողություններ չեն ունեցել, եւ հիմա էլ՝ կապված վատ, նեգատիվ վարկային պատմությունների հետ, այլ ծրագրերից օգտվելու սահմանափակումներ կունենան։ Այս ուղղությունը, իհարկե, շատ կարեւոր է, բայց այստեղ կառավարությունից եւ պետական մարմիններից ակնկալվում է առանձնահատուկ պատասխանատվություն, որպեսզի այդ կոոպերատիվների կառավարման հարցում մենք ձեւավորենք հստակ չափանիշներ։ Մասնավորապես՝ կա գաղափար, որ կոոպերատիվների ղեկավարի կարգավիճակում լինեն լիցենզավորված, դասընթացներ անցած մարդիկ, եւ որոնց համար լինի պարտադիր որոշակի ժամանակը մեկ արագ դասընթացներ անցնել, գուցե՝ լիցենզավորումը վերահաստատել, եւ այդպես շարունակ»,–ընդգծել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս գաղափարները դեռեւս քննարկման փուլում են գտնվում։
Այնուհետեւ ներկայացվել են գյուղացիական կենդանիների պատվաստման, հիվանդությունների ախտորոշման, անասնաբուժական կենտրոնների հիմնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որոնք ընթանում են կառավարության եւ «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ։
Պատասխանատուները զեկուցել են ժամանակին եւ պատշաճ ոռոգման ջրի մատակարարման աշխատանքների մասին՝ մանրամասներ ներկայացնելով ջրամբարներում կուտակված ջրաքանակների եւ ջրային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու քայլերի վերաբերյալ։ Տեղեկացվել է, որ արդեն իսկ 2500 կիլոմետր երկարությամբ մաքրման աշխատանքներ են կատարվել մայր ջրանցքներում, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 1000 կիլոմետրով։ Զեկուցվել է, որ դոնորների հետ համագործակցության արդյունքում ընթացիկ տարվա ընթացքում 39 համայնքների կոոպերատիվներին էլ մատակարարվելու է 630 մլն դրամի գյուղտեխնիկա։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ արոտավայրերի ջրարբիացման, գյուղերում կոոպերատիվների զարգացման, խաղողի մթերումը պատշաճ կազմակերպելու, վերամշակող ընկերություններին ցուցաբերվող օժանդակության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Վարչապետ Փաշինյանը կարեւորել է վերը նշված բոլոր ուղղություններով հետեւողական եւ գերատեսչությունների համագործակցված աշխատանքների իրականացումը՝ ընդգծելով իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ կոոպերատիվների զարգացման, արտոնյալ պայմաններով գյուղտեխնիկայի ձեռք բերման հնարավորությունների մասին քաղաքացիներին պատշաճ տեղեկատվության տրամադրումը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է միջոցառումներն այնպես կազմակերպել, որոնց արդյունքում գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի համար գյուղացիները կապահովվեն անհրաժեշտ պայմաններով։

24-03-2020





09-04-2020
Հնարավոր է նվազագույն կորուստներով չեզոքացնել վնասները
Այդ նպատակով ի՞նչ լուծումներ են առաջարկում հայ տուրօպերատորները



09-04-2020
«Այդ նյութերն իմ հայ ժողովրդից եմ վերցրել եւ նրան էլ վերադարձնում եմ»
Սերունդներին են փոխանցվել հայրենազրկված եւ ունեզրկված հայ գաղթականների ...


09-04-2020
Հոգեւոր անկյուն
Եթե չկա հստակ նպատակամղվածություն առ աղոթքը, ապա մարդը թողնվում ...


09-04-2020
Նոր իրական հնարավորություններ
Գիտություն-տնտեսություն շղթայի ձեւավորման համար

Սովորաբար դժվարին իրավիճակները հաղթահարվում ...


09-04-2020
Մեր այս օրերը կարող ենք դարձնել տանելի, նույնիսկ հետաքրքիր
Տանը մնալով՝ ինչ-որ մարտավարական հնարքներ բանեցնելու միջոցով

Կորոնավիրուսի ...


09-04-2020
Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները
2019 թ. 10 ամսվա արտահանումը գերազանցել է 2018 ...


09-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՍԻԱՄԱՆԹՈ (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան). բանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ ...



09-04-2020
Վերանորոգվում է Մելիքատունը
Աղավնո-Արքունագետ գետի ափին է հայոց պատմական ...

09-04-2020
Նա ապրում էր իր զարմանալի խոհերով…
Մեծանուն հայագետ Ղեւոնդ Ալիշանի ...

09-04-2020
Լիբիայի ԱՀԿ-ի պարտությունը հարված կլինի նաեւ Թուրքիայի հեղինակությանը
Ազգային բանակը ռազմական ակնհայտ ...

09-04-2020
Ռոնալդինյոյի խափանման միջոցը փոխել են
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO