Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Կրթական գործընթացը հեռավար ձեւաչափով կարող է հեռանկարային լինել

Դրանից հետագայում առավելագույնս կշահեն համայնքային դպրոցները

Կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով՝ մարտի 13-ից փակվեցին ուսումնական հաստատությունները։ Ստեղծված իրավիճակում հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործարկեց «heravar.armedu.am» հեռավար կրթության հարթակը։ Այստեղ տեղադրված են մի շարք առցանց ռեսուրսներ եւ գործիքներ հեռավար կրթությունն ավելի դյուրին դարձնելու նպատակով։ Հարթակը մշակվել է նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում։
Մարտի 19-ից Հանրային հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ նախարարության ֆեյսբուքյան էջով մեկնարկեցին հեռավար դասերը։ Բացի դրանից «Ucom» եւ «Ռոստելեկոմ» բջջային կապի օպերատորների հետ համագործակցության արդյունքում թողարկվելու են հեռավար կրթության հեռուստատեսային նոր հավելվածներ։ Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարության կողմից պատրաստված դասընթացների տեսանյութերը՝ դասակարգված ըստ դասարանի, ամսաթվի եւ առարկայի, կտեղադրվեն «Ucom»—ի ու TV—ի տեսավարձույթի (VoD) հեռավար ուսուցման բաժնում։ Իսկ «Ռոստելեկոմ»՝ «Հիբրիդ սոլյուշնզ» ընկերության հետ համատեղ նոր կրթական հեռուստաալիքով՝ «Hybrid Edu (ch121)», կհեռարձակվի ընկերության «ՍՄԱՐԹ» հեռուստատեսության միջոցով։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների բովանդակության եւ հեռավար ուսուցման բաժնի պետ Մանուշակ Ավետիսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ այն ուսուցիչների համար, որոնք կարիք ունեն բարելավելու հեռավար կրթության հմտությունները, մարտի 20—ից մեկնարկել է երկշաբաթյա հեռավար դասընթաց։ Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեն ստանալու «Moodle» համակարգում աշխատելու հմտություններ, որոնց օգնությամբ կկարողանան ստեղծել եւ վարել հեռավար դասընթացներ։ «Այն, ինչ մշտապես արել ենք տարիներ շարունակ, այս փուլում իրականացնում ենք ավելի արագացված տեմպերով։ Դիմողները շատ—շատ են»,–ասաց Մ. Ավետիսյանը։ Նշենք, որ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթացին մասնակցության հայտ է ուղարկել շուրջ 4000 ուսուցիչ։ Վերապատրաստումն իրականացվում է չորս խմբում ընդգրկված տարբեր առարկաներ դասավանդող ավելի քան 420 մասնագետի համար, որոնցից շուրջ 90—ը ներկայացնում են Արցախի դպրոցները։
Անդրադառնալով հեռավար դասերին՝ զրուցակիցս նշեց, որ ուսուցիչները սիրով են մասնակցում գործընթացին։ Մեկ ուսուցիչը միանգամից չորս դաս է անում, որը ձայնագրում են։ Թեեւ առաջին օրը ձայնի որակի հետ կապված խնդիր է եղել, սակայն հարցը ներկայումս լուծված է։ «Հանգամանքների բերումով միանգամից հայտնվեցինք գործընթացի կիզակետում, փորձում էինք արագ—արագ լուծումներ գտնել եւ իրականացնել։ Թե ինչպիսի զարգացումներ կունենա այս ամենը, դեռ ժամանակ չի եղել վերլուծելու համար»,–ասաց նա՝ հույս հայտնելով, որ այս ամենը լավ խթան կարող է դառնալ նման ձեւաչափով կրթական գործընթացը կազմակերպելու համար այն մարզային դպրոցներում, որտեղ ուսուցիչների պակաս ունենք. «Մարզերում կան դպրոցներ, որտեղ դասարանում մեկ կամ երկու աշակերտ է, կամ կոմպլեկտավորված են, կամ էլ՝ տարիներով մեկ կամ երկու առարկա չի դասավանդվել։ Դրա միակ լուծումը հեռավար ձեւով գործընթացի իրականացումն է, ինչին արդեն սկսել էինք ուշադրություն դարձնել այս ուսումնական տարվա սկզբից»։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կիրակի  իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով հրավիրել էր «համազգային ծնողական ժողով»։ Նախարարը կարեւորում է գործընթացին ծնողների անմիջական ներգրավվածությունը։
Ներկայումս դեռեւս վաղ է գնահատել, թե իրականացվող գործընթացը որքանով է արդյունավետ եւ ինչ ծավալով է կյանքի կոչվում։ Բնականաբար, միայն արտակարգ դրության ավարտից հետո հնարավոր կլինի որոշել, թե որքան լրացուցիչ դասաժամեր անհրաժեշտ կլինեն ծրագիրը լրացնելու համար։ Դրա համար հավաքագրվում է անհրաժեշտ տեղեկատվություն, թե ուսուցիչների որ մասը չի կարողացել առցանց դասեր անցկացնել համացանցի կամ սարքերի բացակայության պատճառով։ «Սիրելի ծնողներ, դպրոցների ուսուցիչներ եւ տնօրեններ, խնդրում եմ հետեւել այն հղումներին, որոնք այդտեղ կան։ Մեզ տեղեկություններ են հասնում, որ այս օրերին ինչ—որ անհատներ, կազմակերպություններ առաջարկում են հեռավար կրթության հետ կապված վճարովի ծառայություններ։ Մենք կցանկանայինք, որ դուք հետեւեիք «heravar.armedu.am» կայքի հղումներին, եւ եթե կլինեն գործընկերներ, որոնք կառաջարկեն նոր հարթակներ, խնդրում եմ դիմել մեզ, մենք այդ հարթակների մասին տեղեկատվությունը կտեղադրենք մեր կայքում, եւ այնտեղից կօգտվեք»,–ասել է Ա. Հարությունյանը։ Նշենք, որ հեռավար ուսուցման համալիր էջում ներկայացված են ավելի քան 2 տասնյակ հայալեզու կրթական ռեսուրսներ եւ ծրագրեր։
Նախարարը հորդորել է ծնողներին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ գործընթացին՝ հիշեցնելով, որ տանը մնալու հանգամանքը չի ենթադրում, որ երեխաների համար արձակուրդի շրջան է. «Հետեւեք, որ երեխաները բակերում չհավաքվեն, այլ կապ պահպանեք դպրոցի եւ ուսուցիչների հետ, որպեսզի դասապրոցեսը շարունակվի»։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

25-03-2020





23-09-2020
Անտառները փրկելու ներուժ ունենք, որովհետեւ ունենք վառելափայտի այլընտրանքի հումքը
Իսկ մատչելիության խնդրին պետք է լուծում տրվի

Որպես ...


23-09-2020
Ուսանելի մի պատմություն
Նման մարդկանցով անուշ է դառնում կյանքն ու քաղցրանում աշխարհը


23-09-2020
ԱՄՆ-ն դաշնակիցներ է հավաքագրում՝ ընդդեմ գազամուղի
«Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելու դեպքում Բեռլինն ստիպված կլինի 10 մլրդ ...


23-09-2020
Մարդն անոթ է
Մարմինը՝ փակուղի

«Մի՞թէ բրուտը իշխանութիւն չունի հողի վերայ, ...


23-09-2020
Երկիրը կարո՞ղ է գոյատեւել Արեւի մահանալուց հետո
«Ջեյմս Վեբ» տիեզերական աստղադիտակը տիեզերք կուղարկվի հաջորդ տարվա հոկտեմբերին


23-09-2020
Մարզիչը գոհ է
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոստովանել է, որ ...


22-09-2020
Վարդի ու աշնանային ռոմանտիկայի արարիչը
Սեպտեմբերի 19-ը Ռոմանոս Մելիքյանի ծննդյան օրն է

«Նրա ...



23-09-2020
Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է հանգեցնել նոր բռնությունների
«Մեր իսկ սահմանած օրենքին ենթարկվելն ազատություն ...

23-09-2020
Արոնյանը եւ Մովսիսյանը՝ Գերմանիայի չեմպիոն
Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը շախմատի ...

23-09-2020
Վարազդատ Հարոյան, այնուհանդերձ, հեռացավ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ...

23-09-2020
Էրդողանը հայտնվել է անելանելի վիճակում
Թուրքիան համաձայնել է զորքերի ու ռազմական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO