Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


«Արգելքահաղթահար» կուրսը վստահ է՝ դասախոսն իրենց «չոռնի» չի գցի

Ինչպե՞ս է Հյուսիսային համալսարանը «պաշարել» հեռավար կրթության հարթակները

«Ուրախ եմ, որ հեռավար ուսուցման հարցում նման հետեւողականություն կա։ Իսկ արգելքներն ու դժվարությունները մենք հաղթահարում ենք, քանի որ «արգելքահաղթահար» ուսանողներ ենք, հատկապես իմ ուժեղ կուրսը։ Գրեթե վստահ եմ, որ դասախոսները մեզանից որեւէ մեկին «չոռնի» չեն գցի»,–Երեւանի հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Մարի Հակոբյանն է, բուհում իրականացվող հեռահար ուսուցումն ուսանողն այսպես է գնահատում։
Բուհի ուսխորհրդի նախագահ Անի Ալեքսանյանն էլ իր հերթին է անկեղծանում. «Թեպետ մեր կուրսի բոլոր ուսանողները ներգրավված են հեռավար ուսուցման գործընթացում, բայց մեր համալսարանում անցկացրած դասերին ոչ մի հեռավար ուսուցում չի կարող փոխարինել»։ «Մինչեւ կառավարության՝ հեռավար ուսուցման անցնելու որոշումը՝ մենք ինքներս ենք ձեռնամուխ եղել դասերը հեռավար եղանակով անցկացնելուն եւ հաջողությամբ իրականացնում ենք դա։ Բայց պետք է ասեմ՝ դասախոս—ուսանող անմիջական կապը շատ ավելի արդյունավետ է ազդում ուսանողների վրա»,–նկատում է ուսխորհրդի նախագահի տեղակալ Պողոս Ստամբուլյանը։
Հիշեցնենք, որ կառավարության որոշման 21—րդ կետի համաձայն՝ արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվեց պետական, համայնքային եւ ոչ պետական բոլոր տիպի ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացը։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի կրթական համակարգը անցում կատարեց հեռավար ուսուցման։ Օնլայն հարթակում հատկապես մեծ ակտիվություն է նկատվում Երեւանի հյուսիսային համալսարանի ուսանողների եւ դասախոսների շրջանում։ Դե արդեն պարզ է՝ բուհը «պաշարել» է հեռավար կրթության հասանելի հարթակները։ «ՀՀ»—ի թղթակիցն այս առիթով զրուցեց ուսումնական հաստատության ռեկտոր Մհեր Մակիչյանի հետ՝ պարզելու, թե որքանո՞վ է հեռավար ուսուցումը լրացնում առկային, եւ ի՞նչ մեխանիզմներ են օգտագործում դասախոսները՝ ուսուցումն առավել արդյունավետ եւ նպատակային դարձնելու համար։ Երբ մարտի 20—ին հրապարակվեց ռեկտորի հանձնարարականը՝ Հյուսիսային համալսարանում հեռավար կրթություն կազմակերպելու վերաբերյալ, մինչ այդ արդեն բուհի դասախոսներն ու ուսանողները լծվել էին աշխատանքի։
Մ. Մակիչյանի խոսքով՝ ստորաբաժանումների ղեկավարների, ամբիոնների վարիչների եւ ուսանողների շրջանում կատարված հարցումների արդյունքում պարզել են հեռավար ուսուցման ուղղությամբ մինչ այս պահը իրականացված աշխատանքների ընդհանուր նկարագիրը։ Համալսարանի ֆակուլտետներում, ավագ դպրոցում, բժշկական քոլեջում եւ Ալավերդու «Թումանյան» բաժանմունքում յուրաքանչյուր առարկայից ձեւավորվել են խմբեր՝ ներգրավելով բոլոր ուսանողներին, ուսուցիչներին, աշակերտներին, տվյալ առարկայի դասախոսին, ավագ դպրոցի տնօրինությանը, դեկանատի աշխատակցին եւ դեկանին. «Վերջիններս իրականացնում են կազմակերպչական եւ վերահսկողական գործառույթներ, դասախոսներին եւ ուսուցիչներին են տրամադրում ուսանողների կոնտակտային տվյալները, դասացուցակներ եւ անհրաժեշտ այլ տվյալներ»։ Որոշ կուրսերում հեռավար ուսուցումն իրականացվում է առավել հանրամատչելի «zoom» հարթակով։ Հարցված ուսանողները, դասախոսները եւ ավագ դպրոցի ուսուցիչները նշել են այդ հարթակի դրական կողմերը՝ մատնացույց անելով նաեւ թերությունները՝ պարբերաբար ընդհատվող կապ, ձայնի, պատկերի մասնակի կամ ամբողջական կորուստ։
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ որոշ դասախոսներ եւ ուսանողներ տեխնիկական բնույթի դժվարություններ են ունենում հեռավար ուսուցման ժամանակակից մեթոդներից օգտվելու ընթացքում, մեր աշխատակիցները, որպես ժամանակավոր այլընտրանք, յուրաքանչյուր կուրսի համար բացել են «meseenger», «viber» խմբեր եւ սկսել ակտիվորեն նյութեր ուղարկել ուսանողներին՝ ըստ դասացուցակների։ Յուրաքանչյուր գործողություն ձայնագրվում է խմբի զրուցարանում (չաթ)։ Կիրառվող եւ վերահսկվող միջոց է նաեւ էլեկտրոնային նամակագրությունը։ Մոտ օրերս, երբ խմբերի հետ կապն ամրապնդվի, դասընթացների հիմնական մասը կտեղափոխվի հեռավար ուսուցման «zoom» եւ «moodl» հարթակներ»։ Բուհի ռեկտորը ուրախությամբ նշեց, որ հակերային հարձակման արդյունքում վնասված Հյուսիսային համալսարանի հեռավար ուսուցման «moodl» համակարգը կվերագործարկվի այս շաբաթվա ընթացքում, ինչը, ըստ նրա, հնարավորություն կտա ուսուցման հաջորդ մասն ամբողջությամբ տեղափոխել այդ հարթակ՝ օգտագործելով համալսարանի բավականին հագեցած ժամանակակից ռեսուրսները։
Իսկ մինչ այդ դասավանդողների համար, որոնք կցանկանան դասընթացն անցկացնել «Zoom»—ի օգնությամբ, սակայն չեն տիրապետում համակարգից օգտվելու հմտություններին, կկազմակերպվեն առցանց վերապատրաստումներ։ Վերապատրաստումները կվարեն համալսարանի ուսումնահետազոտական եւ բարեփոխումների գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը եւ ուսումնական վարչության պետ Անուշ Սարգսյանը։ Հեռավար ուսուցման մեկ այլ՝ «jisti.org» հարթակից օգտվելու ուղղությամբ վերապատրաստումներ կամ անհատական խորհրդակցություններ է իրականացնելու լրատվության բաժնի ավագ մասնագետ Արփինե Ալեքսանյանը. «Մարտի 23—ից համալսարանի «northern.am» կայքում եւ ֆեյսբուքյան էջում կզետեղվեն բոլոր կուրսերի դասացուցակները, իսկ դասընթացների վերահսկողությունը կիրականացնեն դեկաններն ու դեկանատի աշխատակիցները՝ կազմելով համապատասխան հաշվետվություններ եւ տրամադրելով ուսումնահետազոտական եւ բարեփոխումների գծով պրոռեկտորին։ Ի դեպ, վերոնշյալ ստորաբաժանումն արդեն իսկ մշակել է հաշվետվությունների օրինակելի տարբերակներ համալսարանի դասախոսների, ավագ դպրոցի ուսուցիչների, քոլեջի դասախոսների եւ տնօրենի համար։ Դրանք հասանելի են բոլորին»։
Այս համալսարանի գործունեությունը թիմային աշխատանքի լավագույն օրինակ է։ Դասախոսներից մեկը նշում է՝ համալսարանի ուսումնահետազոտական եւ բարեփոխումների ստորաբաժանումը ծանուցում է ուղարկել բոլոր դասախոսներին հետեւյալ բովանդակությամբ. «Եթե դուք դժվարանում եք հայթայթել այն նյութերը, որոնք վերաբերում են դասավանդվող թեմային, ապա գրեք այդ նյութերի (գրքերի, հոդվածների եւ այլն) անվանումները, եւ մենք կփորձենք գտնել դրանք համատեղ ուժերով։ Եթե կարիք ունեք Ձեր գրքերից որոշ նյութերի, էջերի սկանավորման, ապա կարող եք դրանք սկանավորել՝ ներբեռնելով «GOOGLE Play Market»—ից կամ «AppStore»—ից սկանավորման ծրագրեր, օրինակ, «Scanbot», «Scanner for me», «Scanner Mini by Readdle», «ScanGuru»։ «Pdf Docs scan» եւ այլն»։
Բուհի ռեկտորը նաեւ հավելեց, որ համալսարանի որակի ապահովման վարչության եւ գրադարանի գործընկերներին խնդրել է կատարել տեղեկության հավաքագրում համալսարանի աշխատակիցների կողմից թվայնացվող ռեսուրսների վերաբերյալ։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

25-03-2020





23-09-2020
Անտառները փրկելու ներուժ ունենք, որովհետեւ ունենք վառելափայտի այլընտրանքի հումքը
Իսկ մատչելիության խնդրին պետք է լուծում տրվի

Որպես ...


23-09-2020
Ուսանելի մի պատմություն
Նման մարդկանցով անուշ է դառնում կյանքն ու քաղցրանում աշխարհը


23-09-2020
ԱՄՆ-ն դաշնակիցներ է հավաքագրում՝ ընդդեմ գազամուղի
«Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելու դեպքում Բեռլինն ստիպված կլինի 10 մլրդ ...


23-09-2020
Մարդն անոթ է
Մարմինը՝ փակուղի

«Մի՞թէ բրուտը իշխանութիւն չունի հողի վերայ, ...


23-09-2020
Երկիրը կարո՞ղ է գոյատեւել Արեւի մահանալուց հետո
«Ջեյմս Վեբ» տիեզերական աստղադիտակը տիեզերք կուղարկվի հաջորդ տարվա հոկտեմբերին


23-09-2020
Մարզիչը գոհ է
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոստովանել է, որ ...


22-09-2020
Վարդի ու աշնանային ռոմանտիկայի արարիչը
Սեպտեմբերի 19-ը Ռոմանոս Մելիքյանի ծննդյան օրն է

«Նրա ...



23-09-2020
Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է հանգեցնել նոր բռնությունների
«Մեր իսկ սահմանած օրենքին ենթարկվելն ազատություն ...

23-09-2020
Արոնյանը եւ Մովսիսյանը՝ Գերմանիայի չեմպիոն
Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը շախմատի ...

23-09-2020
Վարազդատ Հարոյան, այնուհանդերձ, հեռացավ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ...

23-09-2020
Էրդողանը հայտնվել է անելանելի վիճակում
Թուրքիան համաձայնել է զորքերի ու ռազմական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO