Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.04.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Քաղաքացին առանց տեղաշարժի թերթիկի տանից դուրս գալ չի կարող

Այլապես կարող են պատժիչ միջոցներ կիրառվել

Պարետի երեկվա որոշմամբ սահմանափակվեց անձանց տեղաշարժը։ Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը կառավարությունում որոշ պարզաբանումներ ներկայացրեց քաղաքացիների տեղաշարժի հետ կապված։
Որոշումը կգործի մինչեւ 2020թ. մարտի 31-ը, ժամը 23։59։ Այսպիսով, քաղաքացիները պետք է մնան տանը եւ դուրս գալ կարող են բացառիկ դեպքերում։ «Մեր քաղաքացիները կարող են այցելել մթերային խանութներ, դեղատներ եւ գյուղատնտեսական շուկա։ Սակայն դա չի նշանակում, որ օրվա մեջ մի քանի անգամ կարող են դուրս գալ։ Հնարավորություն ունեն մասնակցել հուղարկավորության։ Միեւնույն ժամանակ թույլատրվելու է ֆիզիկական վարժությունների կամ հեծանիվ վարելու համար դուրս գալ տանից»,—պարզաբանեց Ս. Քրմոյանը։ Բոլոր քաղաքացիները տնից դուրս գալիս պետք է մանրամասն լրացնեն տեղաշարժման թերթիկը, ո՞ւր է գնում, ո՞ր ժամից ո՞ր ժամը, այցի նպատակը եւ այլն։ Ոստիկանությունն է հսկելու։ Եվ եթե քաղաքացին տեղաշարժի թերթիկը չունենա, ապա անձի նկատմամբ կարող են պատժիչ միջոցներ կիրառվել։ Ոստիկանը իրավունք ունի քաղաքացուն հորդորել վերադառնալ տուն կամ բնակության վայր։
«Ով է տրամադրելու տեղաշարժման թերթիկը։ Մոտակա պարենային խանութ գնալիս էլ է դա պետք գալո՞ւ։ Եվ դա մեկանգամյա՞ է ձեռքբերվելու, թե՞ ամեն անգամ». «ՀՀ»—ի հարցին ի պատասխան պարետի խորհրդականը հայտնեց. «Թերթիկի ձեւը կա (օրինակ՝ կառավարության կայքում՝ covid 19 բաժնում) կայքում։ Տպելը պարտադիր չէ։ Կայքից բովանդակությունը արտագրելով եւ լրացնելով՝ քաղաքացին կարող է լրացնել ու տնից դուրս գալ։ Տրանսպորտային միջոցների սահմանափակում չի լինելու, որպեսզի բժիշկները, սննդի կետերում աշխատողները կարողանան աշխատանքի գնալ։ Այո, մոտակա պարենային խանութ գնալիս էլ է այդ թերթիկը անհրաժեշտ։ Եվ, այո, նաեւ ամեն անգամ տնից կամ աշխատատեղից դուրս գալիս պետք է լրացնել նոր թերթիկ։ Իհարկե, կարող է նույն թերթիկով գնալ աշխատանքի եւ վերադառնալ, եթե նշված են ժամերը։ Եվ ուզում եմ հատուկ նշել, որ այս փորձը եվրոպական մի շարք երկրներ են կիրառում։ Ի դեպ, ցանկալի է, որ տեղաշարժը լինի միայնակ, մեկ հոգով (եթե, իհարկե, չկա ուղեկցության անհրաժեշտություն, ասենք՝ տարեցին ուղեկցել է պետք)»։
Հրահանգված է հանրային իշխանության բոլոր մարմիններին՝ գործունեությունն իրականացնել հնարավորինս առցանց տարբերակով։ Սա նշանակում է, որ վարչական շենքում անձինք իրավունք չունեն գտնվելու։
Բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ մարմնի ղեկավարը առանձնահատկություններից ելնելով՝ որոշում է, որ որոշակի քանակով մարդիկ պետք է այցելեն։ Չեն աշխատելու պետական մարմինների սպասարկման գրասենյակները։ Քաղաքացիները չպետք է ացելեն պետական մարմիններ՝ ծառայություններ ստանալու նպատակով։ Այն կարող է կատարվել նաեւ առցանց։  Սուրեն Քրմոյանը լրագրողներին էլ դիմեց. ցանկալի է, որ նրանք էլ տնից աշխատեն։
Ա. Մ.

25-03-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO