Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.07.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ են զարգացման առավել հավակնոտ ծրագրեր

Ամփոփվել են բիզնեսին եւ սոցիալական թիրախային խմբերին օժանդակություն ցուցաբերելու ծրագրերը

Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-փետրվարին 8.7 տոկոսով աճել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 15.3 տոկոսով, շինարարության ծավալը՝ 5.8 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 6.3 տոկոսով։ Մատուցած ծառայությունների ծավալն ավելացել է 11.2 տոկոսով։
Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թ. հունվար-փետրվար ամիսների տնտեսական ցուցանիշները համարում է երկրի քաղաքականության մրցունակության եւ արդարացվածության ապացույց։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Փետրվարին նույնպես ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ։ Բայց այսօր դրանք ընդամենը արձանագրում ենք որպես ապացույց մեր քաղաքականության մրցունակության եւ արդարացվածության։ Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք եւ կորոնավիրուսային ու հետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ։ Դրանք պիտի լինեն ավելի ամբիցիոզ։ Առաջիկա հինգ տարվա ընթացքում մեր ՀՆԱ—ն պետք է կրկնապատկենք։ Նախկին սցենարում նման արդյունքի հասնել հնարավոր չէր։ Ճգնաժամը չնայած ընթացիկ պրոբլեմներ է ստեղծում, բայց նաեւ բացում է նոր հնարավորություններ, մեծ հնարավորություններ»։
Իսկ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների եւ տնտեսության առողջացմանն ուղղված միջոցառումների եւ առաջարկությունների շուրջ քննարկումները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել բիզնեսին աշխատատեղերի պահպանման գծով աջակցության գործիքակազմերին, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակով պայմանավորված աշխատանքը կորցրած ծնողների երեխաներին սոցիալական օժանդակություն ցուցաբերելու ծրագրերին։
Վարչապետը կարեւորել է ռեսուրսներն արդարացի բաշխելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը եւ ընդգծել թիրախային հասցեականության ապահովման անհրաժեշտությունը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության կողմից բիզնեսին աջակցությունը եւս ուղղված է մարդուն, ով այդպիսով պահպանելու է իր աշխատանքը։
Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է վերջնական տեսքի բերել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների մեղմանն ուղղված ծրագրային փաթեթները եւ ներկայացնել կառավարության առաջիկա նիստի հաստատմանը։

26-03-2020





08-07-2020
Ինչպես վերականգնել դեգրադացված կերհանդակները
Երբ ինքնավերականգնում այլեւս հնարավոր չէ

Համավարակի այս պայմաններում ...


08-07-2020
Ձեւավորվում է հակաթուրքական ճակատ
Հայաստանն այստեղ կարող է անելիք ունենալ

ԵՄ արտաքին ...


08-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 535 նոր դեպք․ապաքինվել է ևս 520, մահացել 18 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


08-07-2020
Ժառանգություն
Ծնողները Աստծուց երկու կարեւոր առաքելություն ունեն.
Առաջին. պատրաստել բարի եւ ...


08-07-2020
Պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական հաշվակ
Սպիտակ տան մամուլի խոսնակն անդրադարձել է վանդալիզմի զոհ ...


08-07-2020
«Աղջնակի» միջոցով՝ դեպի ուրույն բյուրեղացում
Էմմա Գրիգորյանը, իբրեւ բնանկարիչ, սարյանական բնանկարչության շառավիղներեն է



08-07-2020
Համացանցային հանցագործությունները պետք է ավելի խիստ պատժվեն, քան հիմա
Զգալիորեն աճել է օնլայն գնումների թիվը, ինչը առաջ ...



08-07-2020
Հացահատիկի բերքահավաքը մոտենում է ավարտին
Հակի ցանքատարածքներում հիմնականում ...

08-07-2020
Մի պատմություն ռուս մենակյացների եւ հայկական քաղաքի մասին
«Գիտե՞ք, թե եվրոպական ժողովուրդների մեջ ...

08-07-2020
Ամարասի հովտում անջրդի պայմաններում առատ բերք է աճեցվել
1 կգ կտավատը կմթերվի 200 դրամով


08-07-2020
Մերոնց երկրորդ հաղթանակը
Հայաստանի տղամարդկանց հավաքականը հերթական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO