Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հիշողության հոգեբանական «խաղերը»

Ինչպես ասում են, սատանան սիրում է կատակել, իսկ մենք փորձում ենք հասկանալ, քանզի սատանան հենց այնպես չի կատակում... Ասենք՝ ծանոթանում ես մեկի հետ, ում բոլորովին չես հանդիպել կյանքում, ոչ էլ կանխապես լսել նրա մասին, մի խոսքով՝ ոչ մի տեղեկության չես տիրապետում, բայց ծանոթանալու պահին թվում է, թե այդ ծանոթությունը հենց այդպես, ճշգրտորեն մի անգամ արդեն եղել է, ու կրկնվում է մի բան, որը մինչ այդ անհայտ էր։ Տեղեկությունը դարձյալ մնում է նույն սահմաններում, ոչինչ չի փոխվում՝ ո՛չ ավելանում, ո՛չ պակասում է հիշողությունից, միայն մի պահ, թվացյալ կրկնություն եւ վերջ։ Պահը կանգ է առնում, ամրագրվում գիտակցության մեջ, եւ խոստովանում ես բարձրաձայն. «Սա էլի է եղել»։ Միտքն այնքան հստակ է, որ առարկության չի տրվում, առավել եւս, եթե հանկարծ անծանոթը նույնպես արձանագրում է տվյալ պահի կրկնությունը։ Ի՞նչ է սա։ Իհարկե, բոլորին հայտնի դեժավյու կամ դեժա վյու կոչվածը, որ ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է՝ արդեն տեսածը, բայց ի՞նչ է այն։ Տերմինն առաջին անգամ օգտագործել է հոգեբան Էմիլ Բուարակը 1867 թվին, «Հոգեբանական գիտությունների ապագան» գրքում։
Գիտությունը դեժավյու հոգեկան վիճակի երկու տեսակ է առանձնացնում. 1. ախտաբանական (պաթոլոգիական), որը վերագրվում է հիվանդներին, հատկապես ընկնավորությամբ (էպիլեպսիա) տառապողներին, եւ 2. առողջներին վերաբերող, որոնց դեպքում այն հազվադեպ է հանդիպում, իսկ տարիքի հետ առավել նվազ է դիտվում։ Գիտական ուսումնասիրությունները, որքան էլ փորձում են գտնել երեւույթի պատասխանը՝ համարելով այն շեղում իրականությունից, քանի որ մարդը որեւէ կերպ չի հիշում, թե անցյալում երբ, որտեղ, ինչպես է հանդիպել երեւույթը, այնուամենայնիվ, չեն կարողանում հստակ գնահատել, քանզի երեւույթն արհեստածին չէ, անհնար է այն առաջացնել արհեստականորեն եւ ուսումնասիրել. ոչ ոք չգիտի՝ երբ եւ ինչպես կարտահայտվի այն։ Այն, որ ընկնավորությունը պարբերաբար կրկնվող երեւույթ է, եւ նրանց դեպքում, բնականաբար, դեժավյուն առավել հաճախակի է հանդիպում, քան առողջների, գուցե արժե մտածել ոչ թե հիշողության շեղվածության մասին, այլ զգայնության սրացման, մանավանդ որ գիտությունն արձանագրում է նաեւ, թե տարեցների դեպքում այն առավել նվազ է հանդիպում, իսկ գիտությանը հայտնի է նաեւ, որ տարիների հետ մարդու հիշողությունը թուլանում է։ Բացի այդ, եթե երեւույթը քննարկենք ոչ թե որպես հիշողության առանձին տեսակ, այլ հիշողության տեսակների համատեքստում, գուցե առավել մոտենանք մեզ հետաքրքրող հարցի պատասխանին։
Մարդու, անհատի հիշողությունը այսօրվա, երեկվա, երեկ չէ առաջին օրվա դեպքերն ու իրադարձությունները չեն միայն, եւ ցանկացած հիշողություն էլ չի փայլում լիակատար ճշգրտությամբ, այլ հիմնականում դրվագային է, ցանկալիի ու անցանկալիի տիրույթում՝ զտված կամ քաոսային, դա սոսկ անձնական կյանքը չէ ու անձնական կյանքի հիշողությունների շղթան. գիտությանը հայտնի են գենետիկական, պատմական, ինֆորմացիոն եւ այլ տիպի հիշողություններ, որ ապրում ու վերապրում է մարդը, ինչպես, օրինակ, Մեծ եղեռնը, որ հայերիս համար թե՛ գենետիկական, թե՛ պատմական հիշողություն է։ Նոր սերնդից շատ—շատերը ֆիզիկապես չեն ապրել այն, ավելին՝ նրանցից շատերի տատերն ու պապերն էլ անմիջապես չեն ապրել, բայց բոլորն իրենց ներաշխարհում կրում են դրա հիշողությունը ու հոգեբանական ցավ ապրում։ Ստացվում է, որ մենք ոչ միայն մեր անձի հետ անմիջապես կապված հիշողության տերն ենք, այլեւ առհասարակ հիշողության կրող ենք, եւ այդ հիշողությունը կարող է մեզ շատ փաստերի առջեւ կանգնեցնել, որոնք մեզ հանելուկային կարող են թվալ, քանի դեռ իրականության մեջ չենք գտել լուծումը։ Ինչո՞ւ միլիոնավոր մարդկանց, միլիոնավոր անծանոթների մեջ հանկարծ հայտնվում է բոլորովին անծանոթ մեկը, եւ դու ձգտում ես հատկապես դրան՝ անկախ քո կամքից, գիտակցությունից ու ցանկությունից, եւ թվում է, թե այդ անծանոթը նույնիսկ չափազանց ծանոթ է, որ քո անցյալի ներկան է, երբեւէ քո կյանքում ապրված, հարազատ, քոնը, եւ դժվար է ասել՝ հիշողությունն այս դեպքում մոլորեցնո՞ւմ է, թե՞ պարզապես հուշում՝ առանց կոնկրետացնելու, առանց մանրամասների, կամ գուցե պե՞տք է փակվի հիշողության դուռը՝ չխանգարելու նրան, ինչ որ պիտի լինի ներկայում։
Դեժավյուի բացատրությունները տարատեսակ են ու հետաքրքիր։ Ֆրոյդն այն համարում էր «դեռեալիզացիա», իրականության մակերեսայնություն, ժխտում։ Բերգսոնը այն բնութագրում է որպես ներկայի մասին հիշողություն, որ այդ պահին իրականության ընկալումը բազմապատկվում է, եւ մասամբ անցում կատարվում դեպի անցյալ։ Կարծիք կա, որ դա ուղեղի ժամանակավոր կոդավորման փոփոխում է, ինչը հեշտ է ընկալել որպես ինֆորմացիայի միաժամանակյա կոդավորում՝ որպես ներկա եւ անցյալ միախառն զգացում։ Անդրեյ Կուրգանը երեւույթի պատճառը համարում է երկու իրավիճակների՝ մեկը մյուսի վրա համադրելը՝ երբեւէ երազում տեսածը իրականում վերապրելը, այսինքն՝ ինֆորմացիայի նախնական անգիտակից վերամշակման հետեւանք, որ հաջողությամբ մոդելավորվում է ուղեղի կողմից։ Սա լավագույնս է բացատրվում առողջ մարդկանց դեպքում՝ դեժավյուի բարձր որակի արտահայտմամբ։ Կա նաեւ տեսակետ, թե դեժավյուի ժամանակ տեղի է ունենում հոգիների տեղափոխություն, այսինքն՝ ինչ—որ ժամանակ այլ մարդու կամ անձանց հետ կատարվածը հանկարծ ապրվում է մեկ ուրիշի կողմից՝ ներկայում։
Դեժավյուի հակառակ երեւույթը ժամեվյու կամ ժամե վյուն է, երբեւէ չտեսածը, երբ անձը չի ճանաչում, չի հիշում այն, ինչ տեսել, հաստատապես ապրել է արդեն։ Իսկ ո՞ւմ հայտնի չէ «լեզվի ծայրին» արտահայտությունը, որ ունեն աշխարհի բազմաթիվ լեզուներ, երբ շատ հայտնի ու պարզ բառը չենք կարողանում արտաբերել։ Հիշողության «խաղերը» բազմաթիվ ու բազմազան են, որ տարբեր հանգամանքներում տարբեր հույզեր են պատճառում, իսկ մարդը ոչ միայն ցանկանում է գլուխ հանել դրանցից, այլեւ կառավարել եւ կառավարել ոչ միայն սեփական հիշողությունը, այլեւ ազդել այլոց հիշողության վրա...

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

26-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO